Սպասված՝ հոկտեմբերի 2-ի գիշերը-օրը մենք անցկացրինք Սուրբ Հարության տաճարում․․․ Կարելի է պատկերացնել խոշտանգվող տիարին, կեսգիշերին՝ ժամը 00։00, երկրորդ Գողգոթայում` Սրբ․ Հարության տաճարի հայկական բաժնում, գիշերային ժամերգությունում և 04:00-ին՝ Հիսուսի Սրբ․ Գերեզմանի դիմաց՝ Սուրբ Պատարագում․․․ Եվ լավ է, որ Դավիթ Բլեյանը կարգապահ քնեց․․․ Տեսնել էր պետք սեփական աչքերով, որպես մասնակից, թե ինչպես են Տիրոջ գերեզմանը տնօրինում Հայ առաքելական, հույն Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները․․․ Մինչ մենք պատրաստվում էինք մեր ժամերգությանը, աշխարհից փակված Սուրբ Հարության տաճարում, հանկարծ բարձր դռները բացվեցին և հարյուրավոր բազմալեզու ուղղափառ ուխտավորներ շրջապատեցին Քրիստոսի գերեզմանը․․․ Իսկ գերեզմանը վերցված է տախտակամածի մեջ. նորոգվում է ամիսներ, համատեղ․․․ Ներքևում Պատարագն է ուղղափառ քրիստոնյաների, վերևում՝ ժամերգություն հայերեն լեզվով․․․ Ժամը 04։00, մեր Պատարագը չավարտած, երկրորդ հարկի մի թևում սկսվեց նաև Կաթոլիկ եկեղեցու ժամերգությունը․․․ Իսկ Սուրբ Հարության դռներով՝ հրապարակի կողմից՝ անընդհատ ուխտավորներ ու ուխտավորներ․․․

Օրագրի ընթերցողները գիտեն․ ես քիչ քնով իմ քունն առնող եմ, բայց իմ ուխտի առաջին երեք օրերին իմ քունը խառնվել, չի առնվում․ ես ես չեմ․․․ Երուսաղեմի հայոց վանքի տեսուչ հոր, լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի Ս․ Աթոռի հետ հանդիպումը կայացավ այսօր, Դիվանում, որ Սրբոց Հակոբյանց մայրավանքին կից է․․․ Լավ նվեր եղավ մեր ընդհանուր երկարատև ու իմ կարճատև առանձնազրույցը Ամենապատվելի պատրիարք հոր հետ․․․ Մենք իրար հասկացանք։ Պատրիարք հայրը տվեց բոլոր իրավունքները Ընծայարանի ու Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր սուրբի՝ Թեոդորոս վարդապետ Զաքարյանի հետ գործընկերության բանակցությունները վարելու, իսկ առաջիկայում նշանակեց հանդիպում Դիվանում՝ մեր զրույցը շարունակելու համար․․․ Անձամբ հրավիրեց մեր պատանեկան, ուսուցչական երգչախմբերին Հայոց Երուսաղեմ․․․ Ես, իհարկե, հրապարակավ հանձնեցի երգչախմբի հատուկ պատրաստած սկավառակը, Դավիթն արժանացավ օրհնված հացի․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի

Սրբ․ Հարության Մայրավանք տաճարում, նրա կրթարանում, ես նորից կլինեմ, երկարատև, բայց Պատարագը, ընծայարանի ու վարժարանի սաների մասնակցությամբ ժամերգությունը այնքա՜ն անմիջական-հուզիչ են, իսկ Մայրավանքն իր քսաներկու խորաններով՝ ուրիշ աշխարհից․․․

— Սա Երուսաղեմն է, բայց ոնց որ Հայաստանը լինի, միայն մարդիկ այստեղ անգլերեն են խոսում,- եզրափակեց օրը Դավիթը։
Հայերենը, եբրայերենը, արաբերենը, գրաբարը, անգլերենը, այլ օտար լեզուներ՝ աջ ու ձախ հնչող, որ խառնես, Դավթի բանաձևը դուրս կգա․․․ Պետք է ժամանակ գտնել վաղվա՝ Սրբ․ Հորդանան գետ՝ Տիրոջ մկրտության վայր պատրաստվելու․․․ Տոնավաճառում գտանք մեզ պակասող ճերմակ շապիկները՝ գետը մտնելու․․․ Այնքա՜ն հագեցած են առաջիկա օրերը, որ առյուծ Դավիթն ու ես նորից մեծ դժվարությամբ ժամ կորզեցինք՝ մեր պարտեզ մտնելու համար․․․ ու հրաշք կատարվեց․․․ Գաղտնիք՝ կասի Դավիթը․․․

#807

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր է՝ օրվա իր զիգզագներով, Շուշանի ծաղկած շուշանով…

Ծաղկած շուշանի լուսանկարը և առավոտյան պատումը՝ Դավթի և Աստղիկի ամենօրյա ցտեսությունը, կլինեն Արմինեի ֆեյսբուքյան էջում, հատուկ Վիեննայից հետևող, օրվա զիգզագը անվտանգ պահող Շուշան Բլեյանի համար։ Ցավում եմ, առցանց պիտի աշխատենք

Կիրակիից կիրակի… ան-ցավ…

Ճամփորդ տիարի ետևից ո՜նց կհասնես. մնում է, որ օրագրով-պատումով իր հետագծին հետևես, այն էլ, որ բարեխղճությունը անընդհատ դարձնի իմ գիրը, ինչպես մտահղացվել է․․․ Արատես՝ իմ սանիկներ Գևորգ Հակոբյանի, Միքայել Ղազարյանի

Երկինքը վրան եմ դարձրել, տարերքին եմ լսում-հետևում…

Վերջապես  Դավիթ Բլեյան ու Դավիթ Կարապետյան հինգ տարեկան անբաժանների ծնողների հանդիպումը երեկ մեր Կենտրոնում կայացավ։ Ես կարևոր զրույց ունեցա տեր և տիկին Կարապետյանների՝ երեք նշանավոր սեբաստացիների` երկու տարեկան Մարիայի, Դավթի և