Խցանումներ, գիտեք, չեմ տանում՝ փախչելու աստիճան. ո՞ւր փախչես, ո՞նց, եթե հնար կա, ուրեմն դեռ այն խցանումը չէ: Խցանում է, երբ անշարժ ես ու հանձնված հոսքին մեքենաների, երբ կորցրել ես ընթացքի որևէ հեռանկար…

Ես իջնում եմ մեքենայից, գերադասում եմ ոտքով անցնել ճանապարհը. թող ների ինձ իմ ընկեր Վահրամը, սա ընկերոջը փորձանքի մեջ մենակ թողնել չէ, իրենը աշխատանք է: Այս անգամ խցանումից փախանք Դավիթ Բլեյանի հետ, ու՝ իրիկնային զբոսանք Երևանով…

Իմ օրագրապատումի գործող կառուցվածքն այնպես չէ, որ իմ սրտով է: Տեսնո՞ւմ եք, քաղաքական պատումը 2-3 օրվա ընդհատումներով է օրագիր գալիս… Չնայած, շարադրանքի առումով ոչ մի դժվարություն, նյութը՝ ձեռքիս տակ, կյանքը՝ ապրած, որպես մասնակից, կուսակցական չեմ, քաղաքական-հասարակական հրապարակում եղել և մնում եմ նոր ուղի, թաքուն որևէ խմբավորման կամ համաձայնության մեջ չեմ: Ոչ էլ իմ պատումով քաղաքական հեռու գնացող խնդիր ունեմ… Մեկ էլ տեսար՝ վերցրի ու ճեղքեցի իմ պատումը երեք-չորս գրի… Բա անձիս հե՞տ ինչ անեմ. նույն մարդը չէ՞ իր կյանքով, առավելություններով ու թուլություններով… Սա է ետ պահում: Չեմ ուզում պուպուշ երևալ, սրբագրել. իմ կյանքն է և՛ ապրածը, և՛ ապրվողը։ Ո՞վ ասաց, որ հիմա ավելի ընդունելի եմ, օգտակար. ուղղակի հասարակական այլ վիճակ է, նրա կենդանության այլ աստիճան: Գեներալ Դը Գոլն ասում էր. «Ինձ վերցրեք այնպիսին, ինչպիսին կամ, կամ էլ հանգիստ թողեք»: Կներեք, օրագրի իմ հաշվիչին ես այլևս չեմ նայում։ Այն կա, այն փաստ է, սակայն, վստահ եմ, ավելի ու ավելի փոքր ազդեցություն է ունենում իմ որոշումների վրա, էլ չեմ ասում՝ ինքնազգացողության: Ափսոս, որ ես չեմ ստանում այն աջակցությունը, որի կարիքը յուրաքանչյուրս ունի։ Այո, նաև ես ունեմ աջակցության կարիք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաշվեք, որ դուք արդեն տանն եք…

Հաստատ է, որ ես հարգանքով կարդում եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ նամակը, «Դպիր»-ում ամեն մի հրապարակում… կարող է՝ ամոթալի մի վրիպում լինի տարվա մեջ։  Անարձագանք չեմ թողնում ոչ մի դիմում, հրապարակում… Այսպիսի հաղորդակցությունը

Խելքը բազմապատկում է կանացի հմայքը

Ահա այսպես, 1994-ի դեկտեմբերյան մի օր իմ սենյակ «ներխուժեց» լրագրող Արմինե Օհանյանը, ում, կարծեմ «Ազգ» օրաթերթի մի քանի «դպրոցական թեմայով» հրապարակումներ տպավորվել էին… Արմինեն իր թարմությամբ, ընդգծված խելքով, հայացքի սրությամբ

Դե, ձեր մեռելն եկեք տարեք

— Դավիթ, ժամը երեքն է,- պատանդի վիճակում, դատապարտվածի նման խնդրում եմ ես. – Լավ չէ, որ ժամը երեքն է, լավ կլիներ՝ երկուսը լիներ գիշերվա: Հետո կլինե՞ր երեքը գիշերվա, հետո՝ չորսը գիշերվա,