Ես օրվա իմ գիրը անխախտ ավարտում եմ մինչև տանից դուրս գալը՝ առավոտյան 7-8-ի միջև, ու անկախ օրվա իրադարձություններից, չեմ միջամտում, չնայած այն թողարկվում է օրվա վերջում՝ ժամը 4-5-ի արանքում, դառնում երեկվա գիր, երեկվա կյանքի պատում… Այնպես, որ հախուռն Արցախ-Հայաստան աշխարհ մտած, թե բացահայտված պատերազմը ժամանակային առումով հայտնվեց իմ երեկվա կյանքից ու գրից անդին…Իմ փոստից, բլոգից, դրսում, ներսում ինձ ուղղված հայացքներից-հարցերից ես փախա… նախ՝ դեպի մոտակա Արագածոտն՝ ձիեր, սարեր, դաշտեր, մի ուրիշ աշխարհ, հետո, օրվա վերջում, երեկոյան 7-8-ին նստեցի իմ նժույգը՝ գլուխը դեպի հարավ, ու վարգեցի, վարգեցի մեկ ժամից ավելի Զանգվով, Արարատյան դաշտով, հայացքով միշտ դեպի Արարատ… կխոսեմ, իհարկե, հիմա ժամը չէ, օրը չէ…կրկնազատիկ է, կիրակի: Ավերի հետևանքներին արդյունավետ-անաղմուկ մասնակցենք, փորձենք մեղմել, դադար առնել, որ կրակը չտարածվի, չկրկնվի, փորձենք օգտակար լինել կրակի բերանին հայտնված մեր հայրենակիցներին, մեր բանակին: Փորձենք հասկանալ մոտակա հետոն: «Քո անցած ամեն մի ճամփին ասա՝ սա ուրի՜շ է արդեն…»: Ահա ինչու, նորից փախչում եմ առօրյա ու անդրադառնում կրթահամալիրի տնօրենի փոստին…

Դպրոց-պարտեզում 5 տարեկանների հետ:
Լուսանկարները՝ Մարի Միքայելյանի:

Տնօրենի փոստը նույնքան հետաքրքիր է իրադարձություններով-կյանքով, ոնց որ մեր սեբաստացիական աշխարհը…

  • «Տեղեկացնում եմ, որ ս.թ. ապրիլի 5-ից գնում եմ ֆիզարձակուրդ»,- գրում է Նելի Մեդոյանը… Երկու սեբաստացի սքանչելի դուստրեր պարգևած մեր շրջանավարտ-ուսուցիչը՝ խորոտիկ Նելլին, Լուսինեի և Անիի մայրիկը, վստահ, խաղաղ գնում է տղայի ետևից։ Հալալ է քեզ…
  • Տիգրան Սարդարյանն էլ ատենախոսական աշխատանքի պաշտպանության հետ կապված է երկու օրով արձակուրդ խնդրում. տեսնո՞ւմ եք, Միջին դպրոց, մաթեմատիկայի ի՜նչ որակի ուսուցիչ ունեք։ Հաջողություն ցանկանանք մեր գիտնական ուսուցիչներին. հերթի են Վանուհին Բաղմանյան, Վահրամը Թոքմաջյան, Վանիկը Գաբրիելյան…
  • «Քնար, պադոնն ի՞նչ է»,- հարցնում է Սյուզի Մարգարյանը։ Ես Սուսան Մարկոսյանի հետ օրեր առաջ նայել էի բառարաններն ու գտել այսպիսի բացատրություն՝ պատվանդան, դրոց, տակդիր, նեցուկ: Մտեք Գեղարվեստ կամ Հայրենագիտական ակումբ, կտեսնեք փայտե պադոնները։ Գրիգոր Խաչատրյանն իր Միջավայր, փոխազդեցություններ, շարունակականություն» նախագծով բերեց պադոնները, որը սկսեց ակտիվ գործածվել, որպես հարմար աղյուս: Հիմա Քնարիկը դիմել է Երևանով մեկ եվրոպական պադոններ գտնելու համար, օգնեք՝ հավաքենք:
  • «Այսօր Լուսինե Աբրահամյանի և Էլյայի հետ չափեցինք Քոլեջի նոր պտղատու այգու մակերեսը, հաշվեցինք առվույտի սերմի քանակությունը, երկուշաբթի մասնագետի հետ հանդիպելուց հետո մանրամասն կներկայացնենք ոռոգման համակարգի սխեման և սերմի քանակը»,- գրում է հնգամարտի, բնասերի դպրոցի ղեկավար Խորենը… Իսկ այսօր մեծ խմբով այցելել էինք նշանավոր «Այրուձի» ակումբ. կարևոր պայմանավորվածություներ ունեցանք։ mskh.am-ից իմացա, որ Միջին դպրոցի խումբն էլ գնացել է ձիարշավարան: Տեսեք՝ որքան լրջորեն ենք պատրաստվում սեբաստացի ձիերի մուտքին։ Հետևեք իմ օրագրին։
  • «Ողջույն, ապրիլի 6-ին, ժամը 15.00, ավագ դպրոցի ընթերցասրահում  կկայանա կլոր սեղան «Ինչպես մնալ Սեբաստացի» պայմանական անվանումով նախագծի ներկայացման համար,- գրում է Արեգ Գալոյանը:- Կներկայացվի նախագիծը, կլինի հարց ու պատասխան, նախագծի հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում»… Իհարկե, ակտիվ ու հետևողական՝ սեփական նախաձեռնություններն իրականացնելը: Այդպիսի՞ն է մեր Արեգը… Հետևենք Արեգի կլոր սեղանին. սա խոսակցություն է, որ մտնելու է յուրաքանչյուր սեբաստացու տուն։
  • Արտակարգ պատահար… Սեն Միքայելյանը գրում է. «Այսօր գեղարվեստի համակարգչային լաբորատորիայում աշխատանքները շարունակելիս պարզվեց, որ բացակայում է համակարգիչներից մեկի կենտրոնական Intel Core i3 պրոցեսորը (CPU): Այն գտնվում է հովացուցիչի տակ և միայն մանրամասն հետազոտության արդյունքում կարելի է հայտնաբերել դրա բացակայությունը»։ Մեր կյանքն է. սևով, սպիտակով, մենք գողերի կրթություն չենք իրականացնում, երբեք չենք փակվելու, ավելի ու ավելի բաց ենք լինելու։ Հիշո՞ւմ եք օրեր առաջ Մարմարյա սրահում իմ ելույթը՝ յուրաքանչյուր սեբաստացի իր աշխարհի ոստիկանն է նաև… Պաշտպանե՛նք մեր աշխարհը ոտնձգություններից։

Մայր դպրոց-Դպրոց-պարտեզ երթուղի:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

«Քոլեջում շարունակվում են կրթական պարտեզի աշխատանքները: Մեր առօրյայի կարևոր գործունեությունն այդ է. դե, վերջապես պիտի դրախտը երևա՞, թե՞ ոչ»,- Վլադ Գրիգորյանի նկարագրությունն է: Այս դրախտը կա, Վլադ երկրագործ, կա ձեր ջանքերով «առօրյա դարձած» ու այդ դրախտում, տես, այս երեք րոպե տասնհինգ վայրկյան տևած տեսանյութը հորինած չէ, մարդիկ ապրում են: Ես ապրում եմ դրախտում… Սա դրախտն է, որ մենք ենք ստեղծում. դրախտը հենց ստեղծագործ ոգու, մարմնի ջանքերով ստեղծվողն է… Ուրիշ ինչպիսի՞ն է այն լինում:  Այսպիսին է այն լինում… Ես եղել եմ դրախտում, ինձ լսե՜ք… Ափսո՜ս, որ մեր տանիքից Արարատը չի երևում… Հազա՜ր ափսոս ու հազա՜ր տներում… Բայց մենք, Անուշիկ Աթայանի տեսանյութը տեսեք, Գեղարվեստում, Քոլեջում թե այլուր, ապրում ենք դրախտում… Ո՞վ կներկայացնի՝ մի շաբաթ օրում երկրագործի և ստեղծագործ սրտի, մտքի, ոգու ու տենչանքի» ինչքան աշխատանք է արվել, և ոչ միայն կրթահամալիրով մեկ, այսպիսի դրախտը չի կարող ամփոփվել կրթահամալիրի սահմաններում:

Շաբաթ օրը Քոլեջում:
Լուսանկարները՝ Նվարդ Սարգսյանի:

Մեր տիկին Աիդան իր «Պարտեզն ընտանիքում» նախագծով շարունակ դրախտի բացահայտումներ է անում. համեցե՛ք, Հարությունյան ընտանիքը հենց դրախտում է ապրում…

#632

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անուրջներով երկնածին․․․

Շո՛ւտ արեք, վե՛ր կացեք․․․ Պարտեզ եմ գնում․․․ 

Խաղացնո՞ղ խոսք է իմ գիրը…

Գտեք «խաղացող խոսքի» հեղինակին. մի տեղ նշել եմ հետաքրքիր այս կապակցությունն ու մոռացել հեղինակին… Իմ խոսքը-գիրը, հեծանվի պես, ասել եմ, իմ խաղընկերն է. իմ հետ նրա շփումը չի կարող բնական-օրգանական

Զի՜լ էր….

— Это было круто… Դավիթն է Բլեյան՝ իր ռուսերենով-ֆրազախոս-անթարգման, հատկապես, որ երեք օր բացակայել է ուսումնական ճամբարից. ու հիմա ասածը ցուցադրում է… Այսօր Արևմուտքի ճամբարում Լիլիթ Հայկազունու հետ խնամել է