Տաթև Բլեյանին երեկ Հացավանում՝ Աննա Բլեյանի ընդարձակ տանը, մոտենալ չէր լինում… Օրեր են մնացել 3+1 ձևաչափով (երեք չնաշխարհիկ թոռնուհի+ծնվող տղա) իմ թոռնիկական խմբի համալրմանը: Բլեյան-Հովհաննիսյանների հավաքը, որ նախատեսել էին այդքա՜ն սիրով-շնորհքով Աննա ու Առնոլդ Բլեյանները, նրանց Մարինե մայրիկը, երկու առանցք ուներ՝ Տաթևին տեսնել-սիրել-աջակցություն արտահայտել և… Առնոլդին, ով բոլորել է երեսունհինգ տարին, հայտնել մեր վճռական համերաշխությունը՝ ինքնուրույն ընտանեկան կյանքի նրա որոշմանը, 2016-ում դրա իրագործմանը… Այո՛, այո՛, այո՛… Լա՜վ կարոտել էինք իրար՝ քույր-եղբայրներով. մեր Հովհաննիսյան Գարիկ փեսան ամեն ինչ արեց, որ խորովածը ոչ միայն համեղ լինի, այլև մեր ոգեղեն հանդիպումը չկենցաղայնացնի. յոթանասունհինգ տարեկան մեր փեսա-ընկերը, այսպիսով, շարունակում է իր ծառայություն-խնամքը Բլեյաններին… Իմ քույր Էմման հենց այնպես չբռնեց ու կյանքի հասուն շրջանում, երբ հանրաճանաչ Բլեյանների Բլեյան քույր էր, սկսեց շրջանառել նաև ամուսնական ազգանունը՝ Էմմա Բլեյան-Հովհաննիսյան… Դժվար չէր երեկ, այսպիսի հավաքի ժամանակ կորզել հայր Հովհաննիսյանի խոստովանությունը.
— Իմ Սուսան, Էդիտա, Նազենի աղջիկները Բլեյան են։
Ուռա՜, ու բոլորիս դա միաձույլ-համախումբ է դարձնում, Գարիկին էլ՝ որպես ավագ եղբայր…

Առավոտյան ընդհանուր պարապմունքն  ու  սեմինարը Մայր դպրոցում:

Լիլիթ Բլեյանն ինձ սիրում է հիշեցնել՝ հայրիկ, այս մասին (կոնկրետ մի դեպք, փաստ, տեղեղկություն) օրագրում չգրես… Այդպես և ինձ ուղղված էլեկտրոնային ու այլ նամակներում է լինում. դիմողը, ուսուցիչը, երբ հիշեցնում է, ես խոնարհ եմ, իրավունք հարգող՝ դուք ու ձեր անձնական կյանքի գաղտնիքները… Ինքս էլ այդպես եմ վարվում. գրում եմ՝ հրապարակման-տարածման ենթակա չէ: Գաղտնիքներն էլ հո գաղտնիքներ չե՜ն, ոչ էլ վերահսկման ենթակա են, բայց մի կարճ շրջանի, մեկ-երկու շաբաթի համար, գուցե, ազդեցություն ունեցող… Միևնույն է: Հարգելի է: Մերի Առաքելյանը գտնում է, որ ես վրիպել եմ՝ ինձ ուղղված իր նամակ-խնդրանքը հրապարակելով: Այդպես է, քանզի ինքն այդպես զգում է. սրտանց ցավում եմ, այդպիսի մտադրություն, իհարկե, չեմ ունեցել: Ափսոսում եմ:

Զուլում ուսումնական տարի է դառնում. 2016-2017-ի այսօրվա մանկավարժական-սեբաստացիական հավաքին ֆիզարձակուրդից վերադարձածի իրավունքով մասնակցում են երեքական երեխաների մայրիկ-ուսուցչուհիներ Լուսինե Մանուկյանը, Հայկուհի Հովհաննիսյանը, Մարինե Ամիրջանյանը… Առիթներով՝ յուրաքանչյուրին առանձին կանդրադառնամ. երեքն էլ՝ խասյաթով-ասելիքով-անելիքով-եռանդուն-նպատակասլաց երիտասարդ կանայք… Բայց, իրենք իրենցով՝ երևույթ… խորհրդանիշ չէ՞ 2016-2017-ի համար… Կեցցե՛ք, աղջիկներ, իմ, մեր, բոլորիս հիացումը… թե չէ՝ բլոգ-հաշվետվություն, գրի-նկարի… Այսպես՝ իրենցից-արևից-հողից-ջրից ժողովել-ծեփել, Աստված էլ վերևից իր ամենահաս շնչով ոգին է փոխանցել, երկու տարեկան դարձրած՝ Արեգին, Գրիշային, Էդգարին գցել հետևը, բերել են մեզ։ Մեր պարտեզները ծնվել են այս հեռանկարով, ու իմ սանիկ Օլյա-Մարիամ Մանդալյանի այս տեսանյութն իմ խոսքն ամբողջացնում է…  Քի՞չ է… Առանց Մահարու չենք թողնի.

Չի խլի ոչ ոք ինձանից
Խնդությունն իմ այս անհագուրդ…

Ժամը 6-7-ի արանքում՝ առավոտվա, ես պահանջ ունեցա իմ գիրը պատշգամբում շարունակելու. անցումներ եմ խնամքով պատրաստում… վերցրի սառնարանից Հացավանի մածունն ու հատուկ, օրվա համար թխված կլոր գաթայից մի կտոր.

Ես՝ այս դաշտերի տրիբուն
Ու ծաղիկների ժողկոմ…

Ճարտարապետական սեմինար — միջավայրի բարեկարգում:
Լուսանկարները՝ Թամար Հարությունյանի:

Երեկ մի «Կամազ» ավտոմեքենա բուսական հող Ապարանից հասավ՝ Նոր դպրոցի պարտեզի համար, մի այդպիսի մեքենա էլ՝ Նորագավթից, Քոլեջի մուտքի լանջերի… Այսօր մեկնարկած Ավագ շաբաթը՝ ողջը, իր շաբաթով-կիրակիով, որպես օգոստոսի 30-ին սկսվող հեղինակային ուսումնական տարվա պատրաստություն, նախագծային է՝ խմբային-մոբիլ-ստեղծական-համերաշխ լայն դաշտ  նախաձեռնությունների համար… Այսօր կրթահամալիրում սկսեց ճարտարապետական աշխատանքային սեմինարը. դրան զուգահեռ ձևավորեք ուսուցիչների-սովորողների աշխատանքային խմբերը՝ կրթական պարտեզ ծրագրով տեղային (դպրոցական) մշակումներն անելու համար։  Եվ ավանդական կրթական շքերթը մեր կունենա այս Ավագ շաբաթվա ներկայացում-ցուցադրությունը «Սեբաստացի մոլ»-ում. ամեն դպրոց-դասարան-խումբ-ակումբ-անհատ թող ներկայացնի իր սեպտեմբեր ամսվա նախագծերը, աշխատանքները, չէ՞ որ սեպտեմբեր ամսվա օրացույցը խոստացված-հրապարակված է…

9.45 րոպե Մարմարյա սրահի կենտրոնում ես տնօրենի խոսք ունեմ, 10.30 րոպե Ավագ դպրոցի երրորդ հարկում սկսվող սեմինարին բացման խոսք պիտի ասեմ… 16.00 Սևանի «Ժայռ»-ում կլոր սեղանը պիտի վարեմ… Այսքան խոսք-խոստում-անելիքի հրապարակումը որքա՜ն գործով պիտի արվի… Միշտ ունեցել եմ այդ վախը, թթվայնությունը՝ խոսքից-գրից հետո… «Բերնեն ականջ՝ շատ է կարճ, խոսքեն գործ՝ շատ երկար»… Ճանապարհ կա անցնելու, ճանապարհ…

Մենք ու մեր ճամբարը:

Օրագրի ընթերցարան

Այս քանի օրը Մարիամ-Մելինե Մարտիրոսյան երկվորյակներից Մարիամը մեզ հետ էր ապրում… Յուրահատուկ արտաքինով, որ անգամ Նազենի աստղն ուշադրության արժանացրեց, խասյաթով, հետաքրքիր… Արմեն եղբայրը, Սոնայի ընկերության հետ, Սևանում էր… Վերադառնում է կիրակի երեկոյան, քրոջը տանը չի գտնում ու սկսում է լաց լինել….
— Ո՞ւր է Մամին, կարոտել եմ, թող գա՝ ինձ ծեծի, բայց գա…

Ֆոտոխմբագիր՝ Նունե Խաչիկօղլյան
#769

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վճռական օր 304 պալատի ընկերության «Տիար&Գևորգ» քոմփանիի առողջագիտական զարգացումներում 

Մենք ձեզ խոստացել ենք առողջաբեր 21-22-23 ապրիլ՝ կանաչ—կարմիր—կապույտ աշխարհ։ Առավոտյան առողջատու լուր էր. ահա 8։30-9։00-ի տվյալները՝ միջինացված ընկերության համար․   

Պատրաստվում ենք Թմկաբերդի առումին․․․

Մեր նախագծային խումբը Վահան Սերոբյանի հայրիկ՝ Սամվելի  տրամադրած Սպրինտերով այնքա՜ն աննկատ-թեթև-լեցուն մտավ Ջավախք, Փարվանա լճով, Փարվանա գետի եզերքով Ախալքալաք․․․ Սրանով մեր «Ամառային համերգ» նախագծով, Ջավախք-Ախալքալաք ճանապարհը էլի կարճացավ, ավելի ու

Լավ դպրոցի շոշափելի ցուցանիշներ…

Առանց ֆուտբոլի հարմարավետ դաշտի՝ լավ դպրոցը կլինի՞։ Չի լինի… Կհարցնի ու կպատասխանի սեբաստացին… Օրեր առաջ Արևմուտքի դպրոց-պարտեզում մեր բացօթյա հանդիպումը շարունակություն ունեցավ։ Ֆուտբոլի մինի դաշտը մեր ուժերով իրականություն է դառնում.