Ամերիկացի դիզայներ Ադամ Սակսը կարողանում է սովորական և ձանձրալի հագուստները մկրատի և երևակայության միջոցով դարձնել արվեստի գործեր․․․ նույնիսկ չհանելով հագուստը «տիրուհու» վրայից․․․

2016-2017 ուստարում այսպիսի լուծումները կարող են թարմացնել-դատարկել, այլ դարձնել շատ սեբաստացիների հանդերձարանը, իսկ «Սեբաստացի մոլը», շնորհիվ Գեղարվեստի ու Քոլեջի արհեստանոցների, դառնա գործածված հագուստների ցուցադրման-վաճառքի կենտրոն, կրթական կասկադի ցուցադրությունների հարթակը՝ բաց տարածք դարձնելով նման փորձարարական գործերի ներկայացումների համար․․․Մկրատ ու երևակայություն․․․ սովորական-ձանձրալի հագուստներ, իսկական հեղինակային տեխնոլոգիական հանրակրթություն, մոբիլ ու ստեղծական․․․

Ի՜նչ լավ է, որ մեր մրցանակակիր-շրջանավարտ Էմիլը գտնվեց․․․ Չեմ մոռանա Էմիլ Սահակյանի զրույցը 2011թ. մրցանակ շնորհող հեղինակավոր հանձնաժողովի անդամների հետ. որքա՜ն ազատ-ինքնուրույն-կենդանի-ուժեղ զգացումներ փոխանցեց․․․Այդպիսի սեբաստացին պիտի որ գործիքների արհեստանոց բացեր․ գործիքներ՝ նոր-սարքին միշտ, ու գործող միտք, և ինչպես Արմինե Թոփչյանի այս հրաշապատումում՝ ջուր ու պուրակ, կյանքի առաջացում․․․ Փորձե՞նք մինչև օգոստոսի 30-ը ուսումնական մեր բոլոր գործիքների ցուցադրություն կազմակերպել կրթահամալիրի դպրոցներում․․․ Իսկ Էմիլին ու իր ընկերոջը հրավիրենք այդ ցուցադրությանը՝ մասնագիտական կարծիք հայտնելու․․․Ո՞վ գիտի, գուցե մի արհեստանոց էլ Էմիլը կրթահամալիրում բացի, ընդարձակի իր բիզնեսը․․․

Իմ երիտասարդ շրջանում սիրված էր արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը․․․Շատ էինք կարդում… Հիմա… Մահարին ամենուր ինձ հասնում է․․․

Վաղուց լռել է քո քնարը,
Շրջում էիր դու համր ու անկյանք․․․

Վերջում էլ թե՝

Բանաստեղծները մահանում են,
Իսկ երգը, երգը կա՛ միշտ․․․

Ես իմ 80-ականների հայագիտականի պատանիների հետ Ալիսի երգով թափառում էի․․․

Հայացք Արմաղանի բարձունքին։ 

Երեկ, երբ ավարտվեց մեր մանկավարժական ընդհանուր ժողովը Մարմարյա սրահում ու մենք նկարիչների՝ երկուշաբթի մեկնարկող ճարտարապետության-նախագծման աշխատանքային սեմինարի կազմակերպիչների մի խմբով սկսեցինք քայլել Կրթական պարտեզով, որտեղից որտեղ Ալիսի այս տողերը գտան ինձ․

Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակն ամենևին էլ
Չսիրելը չէ, մա՛հն է պարզապես…
Սիրահարները անմահությունն են վերանորոգում․․․

Այս բնակավայրում՝  Բանգլադեշ կոչվող, սիրելիներս, որտեղ մենք 1985-ից, այո՛, 1985-ից հայտնվել ենք (համարեք, որ ձեր մանկավարժության նախնիք եկել, բնակվել են այստեղ) ու շարունակում ենք զբաղվել մանկավարժությամբ, չենք վերացել․ կորուստներով, այո՛, մաքառումով-պայքարով, բայց տեսե՛ք՝ կանք, ավելի ու ավելի հայտնի, նոր ուսումնական տարի ենք սկսում 230-ի չափ 5-6 տարեկաններով, տասնյակ ու տասնյակ պատանիներով-դեռահասներով, նոր ծրագրերով, գաղափարներով։ Մենք «դատապարտված» ենք մեր ամենօրյա ուսումնական աշխատանքով, թափով մեր ու մեր շրջակա աշխարհի վրա կանգնեցնել այս պարտեզը՝ իր պուրակներով, անցումներով, բլուրներով-բարձունքներով, հարթակներով, լանջերով․․․ սկսած նախագծումից, որպես ուսումնական աշխատանք, տարատարիք սովորողի ու մանկավարժի, իր բոլոր փուլերով․․․ փորձի յուրացմամբ,  գործընկեր-մասնագետների ներգրավմամբ․․․ Եվ այդ շրջայցից ընդամենը ժամեր հետո մի այլ խմբով մենք գյուղատնտես-այգեգործ Դերենիկի ուղեկցությամբ շրջում էինք Բանգլադեշի Եռաբլուրի կանաչ տարածքներով, ուշադիր լսում այս աչք շոյող կանաչի գլխավոր մասնագետի մեկնաբանությունները․․․

Կադրեր գյուղացիական տնտեսությունից։ Գեղհովիտ գյուղ։

Իսկ էլի մեկ ժամ հետո, ընդարձակ-բաց խմբով Կենտրոն-«Սեբաստացի մոլ»-ում, օպերատիվ ֆորումի օրակարգում Կրթական պարտեզի պատվերի քննարկումն էր՝ ուսուցչի վերապատրաստումը, պարտիզպան ուսուցչի՝ 2016-2017-ի սովորողի ուսուցման և գործի կազմակերպումը։

Ահա շաբաթ է, Ավագ շաբաթից առաջ ու իմ մտքերը, պայմանավորվածությունները կրթական պարտեզի շուրջ են․․․ Ահա գտա և Ալիս բանաստեղծուհու հայտնությունը. 1in.am-ի լրագրող Նարեն, հեռախոսով հարցրեց-հնչեցրեց․
— Ո՞րն է դրա հակառակը․․․ չանե՞լը․․․
— Ո՛չ,  ինձ համար՝ մահը։

Ես գործում եմ՝ անելու անհրաժեշտությամբ։ Կրկնվո՞ւմ եմ, բայց դե, ես ասում եմ իմ նոր ուսումնական տարվա գլխավոր խոսքը՝ Կրթական պարտեզը իմ մանկավարժության, իմ շարունակման, իմ լինելիության նախագիծն է։ Կոչեմ ապրողաց․․․

Իսկ ․․․ «ջուրը պատահաբար թափվել է, հայրի՜կ, ո՞ւր է թրջոցը․․․» Դավիթ Բլեյանի հայերենով, սկսում եմ իմ շաբաթը աշխատանքային․ բարի օր։
— Մականն ու տափօղակը չմոռանաս բերել, հայրիկ, որ միասին խաղանք…

Լուսանկարները՝  Հասմիկ Պողոսյանի։ 
#767

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շշախաղերի առաջնություն-խաղադարան. է՞լ ինչ…

Կրթահամալիրի մանկավարժության աջակցության ուսումնական կենտրոնի բլոգում, msksh.am-ում, ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, հետևում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հերթական խմբի ուսումնաճանաչողական փորձառության ընթացքին… Ասում եմ՝ հերթական, քանզի Խ.

Վշտանալ, այո, բայց հանկարծ չհուսահատվեք. ստեղծագործական երևակայության ֆլեշմոբ մեր օրերի հասարակության համար

Ջանի Ռոդարին ունի ստեղծագործական երևակայության խթանիչ-առաջադրանքներ երեխաների համար, այսպիսին օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե աշխարհից հանկարծ անհետանար շաքարը… Պատկերացրի՞ք անշաքար պաղպաղակը, շոկոլադը… Երեխաները, չգիտեմ, բայց մեծահասակները միանգամից կոգևորվեի՞ն, Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ճա՞ք

Դու ե՞րբ էլի կգաս…

Թող զբոսնենք անվերջ ծաղկած այգիներում, Կորենք Փարիզի մութ փողոցներում… Երգում է ֆրանսուհի Բարբարան… Լիլիթ Բլեյանը՝ մեքենայի ղեկին, ես՝ կողքին. այդպես ե՜րբ է եղել, որ ես առջևում լինեմ, վարորդի կողքին… Որպես