Մեր ապագան մութ է ու անորոշ։ Այդպիսին է և մեր ներկան՝ հասարակությանը պատած ուժգնացող շփոթով։ Իմ սերնդին այսպիսի շփոթն անծանոթ է։ Թվում է՝ մեր րնթացքը (թող որ դժվար ու ծանր կորուստներով) պիտի տեսանելի լիներ մեզ. չէ՞ որ մենք լրիվ նրա մեջ ենք։ Բայց հենց ներկան անթափանց վարագուրվաէ է մեզանից։ Այն լուսավորված կլիներ անցյալի լրիվ իմացությամբ, որը որպես հիմք է ծառայում ներկային։

Այսօր մենք պարապ ենք։ Մեր անելիքի թերի կամ թյուր իմացությունը ծնողն է աճող անհավատության, որն ավարտվում է նիհիլիզմով։ Նիհիլիզմը նորից դաոնում է այսօրվա հայ մտածողության տիրապետող տիպը։ Այսօր մեր գրագետը (արվեստագետ, գիտաշխատող, ուսուցիչ թե ձեռնարկատեր) իր գլխավոր գործը դարձրել է գլխապահությունը (ձեզ ծանոթ գոյապահպանությունը)։ ճշմարիտը փնտրելով նիհիլիզմի մեջ՝ նա Հասարակությանը անզիջում ու դաժան լինելու կոչ է անում… Այն դեպքում, երբ ժողովուրդն ու հենց ինքը գրագետր մխիթարանքի ու հույսի ծարավ ունեն։ Իսկ անհուսությունն առաջացնում է պատրանքի պահանջ, կյանքի դատարկությունը՝ սենսա­ցիայի, անզորությունր՝ ավելի թույլի նկատմամբ բռնության պահանջ… Հարվածի տակ է կուլտուրա կուտակող ու փոխանցող ավանդույթը։ Այսպես եթե երկարի, մեր վայրի կյանքր կհարատևի նոր ավան­դությունների ձեւով։ Մարդն իր եղելությամբ ավանդութային է, և ժառանգականությունը չէ, որ ավանդույթ է փոխանցում։ Չզգուշանա՞նք…

Ով քիչ թե շատ ծանոթ է դարասկզբի մեր պատմությանը, ասում է՝ այս ամենը եղել է։ Այս ամենը կշարունակվի, քանզի անգամ ոչ հեռավոր անցյալը միայն հատվածաբար կա մեր հիշողության մեջ։ Մեր քաղաքական միտքր չի զարգանում՝ դրսևորելով իր սնանկությունը նոր իրականության, նոր արժեքների պայմաններում Ստեղծագործ Խոսքի, Կենդանի Գործողության նկատմամբ։

Այդպես էլ պիտի լիներ, այլ կերպ չէր կարոդ լինել, քանի որ նոր խոսքն ու նոր միտքը ձևավորվում են մեկնաբանության ու յուրացման անընդհատ փոխանցման մեջ։ Սա գիտակից փոխանցում է, իր նշանակությամբ վճռական աշխատանք, երբ քննադատական վերլուծություններն ու հետազոտությունները դառնում են պարտադիր կենսական տարր։ Ահա այս «կենսական տարրը» հայ իրականության մեջ բացակայել է երեկ, բացակայում է այսօր։

Ես ուրախ եմ «Շաղիկ» հրատարակչության «Հայ քաղաքական միտք» մատենաշարի հրատարակումով։ Մատենաշարը շրջանառության մեջ կդնի հասարակությանն անծանոթ կամ քիչ ծանոթ գորձեր։ Թվում է՝ դրանք կդառնան նաև քաղաքական մտքի պատմության դասընթացի սկզբնաղբյուրներ՝ շիտակ, փաստարկված ու լայնախոհ մի դասընթացի, որը կառաջարկվի ավագ դպրոցի սովորողին եւ բուհի ուսանողին, որպես յուրացնելու պարտադիր նյութ։

Մենք շնորհակալ ենք Կտրիճ Սարդարյանին, ով մեծաչափ օգնեց մատենաշարի հրատարակմանր։

Այսօր, հարգելի ընթերցող, Ձեզ ենք առաջարկում այդ շարքի աոաջին չորս գիրքը.

  1. Լեո, «Թուրքահայ յեղափոխութեան գաղափարաբանութիւնը», հատոր Ա, Փարիզ, 1934։
  2. Լեո, «Թուրքահայ յեղափոխութեան գաղափարաբանութիւնը», հատոր Բ, Փարիզ, 1934։
  3. Եղիշէ Ա. քահ. Գեղամեանց, «Տաճիկները Կովկասում եւ Բագուի անկում», Բագու, 1919։
  4. Հ. Քաջազնունի, «Հայ յեղափոխական դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» Վիեննա, 1923

Այս հայտնի մարդկանց՝ դարասկզբի անցքերի ականատեսների ու քաղաքական գործիչների՝ հասան տարիքում գրված գործերն ինչո՞ւ այդպես էլ չհիշեց ո՛չ պետական, ո՛չ բազմակուսակցական և ոչ էլ անկախ  հրատարակչությունը։ Լուրջ հարց Է։

Որքան էլ մեզանից դուրս մեղավոր փնտրենք, փախչենք իրականությունից, յուրաքանչյուրս այսօր պարտադրված է երեք հարցի հստակ պատասխանել.

  1. 1. Որո՞նք են մեր շարունակվող փորձանքների իրական պատճառները։
  2. 2. Ի՞նչ ենք ուզում, ի՞նչն է հնարավոր այսօր մեր անձնական-ընտանեկան, մեր հասարակական-պետական կյանքում։
  3. Ո՞րն էստեղծվածկացության ելքը, որո՞նք են անհրաժեշտ առաջնահերթ քայլերը՝ քաղաքացու, հասարակության, իշխանութ յանմարմինների։

Փորձենք անչար լինել, մի քիչ փիլիսոփա, անկեղծ ու փաստարկված։ Մեր քննադատական  մտքին ապավինենք։

Ավարտելով՝ պիտի տառ-տաո կրկնեմ Կարլ Յասպերսին (փիլիսոփա, հետպատերազմյան Գերմանիայի հոգևոր առաջնորդ). «Իրականում ոչ ոք չի տիրապետում վերջնական բացարձակ ճշմարտությանը։

ճշմարիտը փնտրելու համար պիտի միշտ պատրաստ լինել հաղորդակցությանը և այդպիսի պատրաստակամություն սպասել ուրիշից։ Նրա   հետ, ով իրապես ձգտում է ճշմարիտին,   հետևաբար հաղորդակցությանը, կարելի է լրիվ բացահայտ խոսել ամեն ինչի մասին (ինքը նույնպես կարող է խոսել ամեն ինչի մասին), բայց այնպես, որ չվիրավորես և միևնույն ժամանակ չխնայես նրան, ով իրականում ուզում է լսել։ Ազատության պայմաններում ճշմարիտի համար պայքարր պայքար է սիրո համար»։

1994թ.
Լեո, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը

Առաջաբան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր

Սիրելի Վազգենին 10 նոյեմբերի 1999 թ. «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից  Մորս լռությունից ավելի էինք սարսափում, քան նրա ճիպոտող խոսքից։ Խոսիր, այ կնիկ — համոզում էր շեն ու մեծ Տունը։

Լավ դասագիրքը դպրոց արժե 

«Առավոտ» օրաթերթ, 7 հուլիս, 1995թ. Իսկ լավ դասագիրքը կայանում է գործածության մեջ, բարեփոխելով հրատարակումից հրատարակում, շտկելով ու ճշտելով, կենդանի մրցակցության մեջ դուրս մղվելով, երբ սպառել է իրեն, տեղը զիջելով նոր

Ես և Մենք հրապարակում

Ազատության հրապարակը նորից բազմամարդ է, ու Լևոն Տեր-Պետրոսյանի կանչով հավաքված ծով մարդիկ՝ այնքան ոգեշնչված, որ ինձ հայտնվում են պատկերներ, որ թվում է չքացել էին առանց հիշատակ… Կենդանանում է 1991թ. սեպտեմբերի