Օգոստոսի 1-ին մեկնարկում է լրացուցիչ կրթության ամառային ճամբարների 8-րդ փուլը։

Ես այսօր նայեցի ճամբարների` հրապարակված ծրագրերը, ճամբարի կազմակերպման կարգը։ Հաշվի առնելով լրացուցիչ կրթության ճամբարի կարևորությունը, հունիսի 13-ից կուտակված փորձը, հանրակրթության կազմակերպման մեջ ճամբարի ձեռքբերումների ներդրման պահանջը, անհրաժեշտ եմ համարում առաջիկա փուլում ճամբարը ամբողջությամբ կարգին համապատասխանեցնելը։

Կարգի իրականացման-կազմակերպման հետ կապված խնդիրները, առաջացող հարցերը օպերատիվ լուծելու համար համակարգումը վերցնում են ինձ վրա։ Առաջարկում եմ`

  • Նառա Նիկողոսյանին անձամբ ղեկավարել Նոր դպրոցի ճամբարը` Գայանի Սարգսյանին թողնելով լողափի, լողուսուցման պատասխանատուի գործառույթները,
  • Զարուհի Առաքելյանին` ճամբարային գործունեության ղեկավարման փորձ ձեռքբերելու համար անձամբ ղեկավարել Դպրոց-պարտեզի ճամբարը, օգնական` Էլինա Սիմոնյան,
  • Սյուզի Մարգարյանին` ստանձնել ճամբարային ընդհանուր պարապմունքի համակարգումը։

Ամեն օր իրականացնել ճամբարային ընդհանուր գործունեություն`

  • ընդհանուր պարապմուն Մայր դպրոցի մարմարյա սրահում
  • պարապմունքներ մարմնամարզական դահլիճում, ավազային վոլեյբոլի դաշտում, մարզասարքերի վրա
  • շախմատային մեկանգամյա մրցաշար Կենտրոնում

Պահանջում եմ դպրոցներում ճամբարային գործունեության պարտադիր բովանդակություն համարել.

  • «Մեր թաղը» նախագծի իրականացումը կոնկրետ դպրոց-ճամբարի թաղում
  • լողը, հեծանիվը
  • լողափնյա ուսումնական պարապմունքները
  • ինքնասպասարկման աշխատանքները
  • ճամբարի հանրայնացումը, ճամբարային խմբագրությունների գործունեությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառ է, հե՜յ, սեբաստացինե՜ր…

Առաջնահերթ է դառնում դպրոցներում լողափերի կազմակերպումը, դրան անհրաժեշտ բոլոր պիտույքների նորոգումը, պակասող գույքի ձեռքբերումը: Նույնը վերաբերում է նաև բացօթյա դպրոցներին, խաղահրապարակներին: Մայիսի 9-ի գրում անդրադարձել եմ այս հարցին հիմա քչախոս

Ջուր, խնամք, կոնկրետություն, հիացմունքի արժանի Սեբաստացի արգարակ

Ես այսօր խնդիր եմ դրել կրթահամալիրի համապատասխան ծառայության առաջ (պատասխանատուներ՝ Հրաչյա Առաքելյան, Գևորգ Ստեփանյան, Էդուարդ Գավարյան) մշակել ու կարճ ժամանակում ներդնել Մայր դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի ու Քոլեջի բոլոր տիպի

Հակիրճ խոսք՝ գիր Տոնական…

Ես միշտ լիքը ձեռքերով եմ ճանապարհում-դիմավորում իմ սաներին, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներին, որտեղ էլ որ եք, կաք Կյանքը, որ միասին ապրել ապրում ենք… կա՞ ավելին սրանից… Մարդու կյանքը, որ