Երեկ արթնացա այս տողերով․ կրկնեցի-փնտրեցի-գտա գրքում Թումանյան Հովհաննեսի «Աղբյուր» անվանումով․

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի․
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜․․․»

Մեր աշխարհի նոր անկյունում, մեր հերթական բարձունքում-հարթակում անուշահամ ջուր էլ կա, որ աղբյուր է ու կդառնա՞ հիշատակի աղբյուր․ կառուցվի՝ հարթակը դեպի Արարատ, Հրազդանի կիրճ, Երևանյան լիճ՝ վեհացող-վերացնող աշխարհիկ կյանքից, վեր` բնություն տանող տեսարանով, մի քանի տասնյակ մետրի վրայից Ծովակալ Իսակով խճուղու․․․

Կրթահամալիրում էր Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մելիք Սանդրոսյանը:
Լուսանկարները`Արմինե Թոփչյանի:

Այս հարթակը երեկ իմ նկարագրածից առավել մարդաշատ էր․ այնքա՜ն, որ տաքսիստները սկսել են տեղանքը ճշտել․ «Է՜ն, որ Բլեյանի հեծանիվը միշտ կանգնած ա․․․» Այո՛, իմ հարցազրույցը Առաջին.am-ի Սիրանույշի հետ կայացավ այս հարթակում`15։00-ին․ ես Սեբաստացի մոլ-ից` կրթահամալիրի Կենտրոնից հեծանվով ուղիղ 10-12 րոպեում հասա․ այս բարձունքում ճիշտը լռելն է․ քիչ էն կողմ, կածանով, այլ հարթակներ են, իսկ հարթակ-թաքստոց էլ կա․․․ Երեկոյան 19։00-ին, տան ճանապարհին ես այդ թաքստոցում էի․ մարդկանցից-աղմուկից քաղաքից հեռո՜ւ․․․

Նկատե՞լ եք` կրթահամալիրի բանգլադեշը հարուստ է աղբյուրներով․․․ Հեծանվորդը, ոտավոր արշավորդը կգնահատի։ Շոգին՝ անուշ ջուրը վայելք ու օրհնանքի առիթ է․․․ Մեր Դպրոց-պարտեզի-Ագարակի ճամփան կրթական պարտեզի Արևմտյան ճառագայթով, Բաբաջանյան պողոտայից հաշված չորս աղբյուրով է ուղեկցվում․․․ մեր հայրենագիտական-շրջակա աշխարհի քարտեզով, սրանք որպես ուսումնական աշխատանք գրանցվեն, մաքրվեն-խնամվեն, որպես թաղի նշաններ․ յուրաքանչյուր աղբյուր իր պատմությամբ, այնպես, որ շինողին-նախաձեռնողին ամեն կռանալիս օրհնանքը քո բաշխես․․․

Բ-4 թաղամասի աշխատանքային ջոկատի այսօրը:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:

Երեկ ես մասնակցեցի մեր լողափային մանկական ճամբարի կերպարվեստի միասնական պարապմունքին… Գեղարվեստում մեր ճամբարականները չորս ջոկատով ազդարարեցին հերթական հերթափոխի մեկնարկը․․․ Սրան ավելացրեք մեր պատանեկան աշխատանքային հինգ ջոկատները՝ Անահիտ Մելքոնյանի, Խորեն Հազարումյանի, Միքայել Ղազարյանի, Թամար Հարությունյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սոնա Փափազյանի դեռահասների «Ընկերություն»-ը, Աշոտ Տիգրանյանի հնագիտականը Շենգավիթում ու տպավորիչ հուլիսյան խճանկար, որ մեզ իրավունք տվեց երեկ ներկայանալ ուսանողական շինարարական ջոկատների արտասահմանցի կամավորներին, որի գրասենյակը գործում է Հրազդանի ափին` մեր բարձունքից տաս րոպե քայլքի վրա․․․ ինչպիսի՜ լանջով-տեսարանով-նորանոր հարթակներով դեպի կիրճ ու լիճ․․․ Այսպիսով, մեր ամառային ջոկատ-ճամբարները սկսում են հեռանկարային պաշտոնական համագործակցություն Հայաստանի ջոկատների հանրապետական շտաբի հետ․․․

Հանդիպում Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանի հետ:
Լուսնակարները`Տաթև Աթոյանի:

Մի ջոկատ էլ ինքնուրույն խնդիրներով-ճամբարականներով, կրթահամալիր դիմած վերապատրաստվողներից է կազմված՝ Հերմինե Անտոնյանի կուրսանտները, այս անգամ 11 հոգի, հավեսով սովորելու, հեծանվային-լողուսուցման պարապմունքներով, ճամբարային աշխույժով-ընկերությամբ․․․Ես առիթները բաց չթողեցի նրանց հանդիպելու, մինի պարապմունքներ ունենալու։ Ճամբարականին սազող հուլիսյան խանդավառություն ամենուր, ինչպես Հիմնական դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանները, այնքա՜ն, որ հա՛մ ծիրանն է իրենցը, հա՛մ կուտը, հա՛մ լողն ու մարմնամարզությունը․․․Սա էլ ճամբար է, որ կոչվում է կրթահամալիրով մեկ ամառային պարտեզ-նախագիծ․․․

Արդար լինեմ․ Բ-4 թաղամասի նորաբաց-նորահայտ բարձունքից-քարափից աշխատանքային աշխույժը ինձ չի լքում․ սիրում եմ կառուցումի-քանդումի ձայներ․․․ Թափ-թափ, որ օր առաջ ավարտենք Ագարակն ու ողջ ուժերով նետվենք մեր մեծ ու բաց լողավազանի կառուցմանը Սեբաստիա մարզադաշտերում․․․Երեկ ես հասցրի 2-րդ հանդիպումն ունենալ կառուցող շինարարների հետ․․․ Հետևեք զարգացումներին իմ ամենօրյա գրում…

Հուլիսի 25. Արարատն ի տես:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

#742

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայրի՜կ, ես զարմանում եմ…

Իմ ուսանելու տարիներին (1972-1977թթ) համալսարանական ուսանողների շաբաթվա մեկ օրը, սկսած 2-րդ կուրսից, պատկանում էր ռազմական գործին՝ ռազմագիտությանը: Համալսարանի սև շենքում էր տեղավորված ռազմագիտության ամբիոնը՝ իր գնդապետ «ծանրակշիռ» վարիչով, զինվորական տարբեր

Քաղաքում Դալմայի ուրվակա՞նն է…

Երբ տարիներ առաջ թափով սկսեց Ծովակալ Իսակովի և Լենինգրադյանի փողոցները կապող, այսօր Մոնթե Մելքոնյան անունով, արագընթաց ճանապարհի շինարարությունը, արդի շինարարական տեխնիկան մտավ Երևանի Դալմայի նշանավոր պատմական այգիներ, ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… գնացքների սուլոցի

Դեպի կրակը գնացող ուխտավորի պես…

Ե՞րբ եմ Արցախում եղել… Հայտնի դեպքերից հետո քաղաքական որոշում էի կայացրել… Նույնպիսի մի քաղաքական որոշումով, տեսեք, երկու իրար համարյա հաջորդող  արշավներ՝ կրթամշակութայինով Ջավախք ու կենսամշակութայինով Արցախ-Շուշի… Դեպի կրակը գնացող ուխտավորի