Կրթահամալիրի դպրոցներում հուլիսի 1-ից սկսել է հերթապահության շրջանը. դպրոցների ղեկավարները հաստատել են աշխատակարգեր, սահմանել գրաֆիկ։ Աշխատանքը կամավորական է, եթե մարդու արձակուրդային շրջանում է: Կրթահամալիրային այսպիսի տնտեսությամբ, շուրջօրյա խնամք պահանջող մեծաքանակ բույսեր, կենդանիներ, կանաչ տարածքներ ունեցող հաստատությունները, որտեղ նոր ուսումնական տարվա սովորողների ամենօրյա բաց ընդունելություն է կատարվում, որտեղ իրականացվում են ամենատարբեր ուսումնական նախագծեր, որտեղ մարզահրապարակները, դահլիճները, ընթերցարանները, այլ ուսումնական տարածքներն ու գույքը, օրինակ՝ երաժշտական կաբինետներ, դաշնամուր, մատչելի պիտի լինեն սովորողների, աշխատողների, համայնքի բնակիչների համար, ինչպես պահանջում է մեր մանկավարժությունը, չի կարող փակվել։ Մանկավարժական աշխատողների ճնշող մասն արձակուրդի մեջ է, արձակուրդ չգնացածներն ու այլ աշխատողներն էլ կոնկրետ պարտականություն ունեն. սպասարկման-խնամքի ամբողջ գործը չես թողնի տնտեսուհուն-պահակին, հատկապես որ նրանք էլ իրենց գործերն ունեն: Եվ հայտարարել ենք, որ ինքնասպասարկումն ու խնամքը ուսումնական աշխատանք են, ընդունելության կազմակերպումը՝ ուսումնական նախագիծ։ Ահա և ամառային շրջանի հերթապահի աշխատանքը՝ ինքնասպասարկման-խնամքի, ընդունելության-սպասարկման կազմակերպում հեղինակային կրթական ծրագիր մշակող, իրականացնող, տարածող ուսուցչին վայել հավեսով-ոգևորությամբ, բարեխճությամբ, արդյունավետությամբ` այդ վերաբերմունքն ու որակները փոխանցելով կողքին իր կանչով կամ պատահաբար հայտնված սովորողին, դպրոցի ու կրթահամալիրի տնօրենի գրասենյակ փոխանցելով ամբողջական տեղեկատվություն օրվա ելումուտի, հանդիպումների ու զանգերի մասին։

Մեր մանկավարժության զարգացումը, անընդհատությունը, «Ամառ 2016»-ի կազմակերպումը ենթադրում են կամավորական, հանրօգուտ, նախաձեռնողական գործունեության ավելի բարձր մակարդակ, նորանոր ձևեր, աշխատողների ավելի մեծ խմբի ընդգրկում, նախագծերի-նախաձեռնություների համաձայնեցում։

Շնորհակալ եմ ամառը միասին անցկացնելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսումնական տարին մեկնարկում է ստեղծագործական հավաքով

Նամակ-հրավերներ ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

Փոփոխություն նոյեմբերի օրացույցում

Մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քոլեջի աշխատանքային ջոկատի ղեկավար Անահիտ Մելքոնյանը վերադարձել է կրթահամալիրի ուսուցիչների խմբի հետ պատմական հայրենիք ուխտագնացությունից, հասցրել է ծանոթանալ աշխատանքների ընթացքին, անմիջապես-ամբողջությամբ ներգրավվել

Աշխատանքային ճամփորդություն Օշական

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամսիկները, ասել եմ, այսուհետ նաև 6 տարեկանների ուսումնական կարողությունների ձևավորման-զարգացման, մեկամսյա ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման ստուգատեսներ են։ Եվ դրանք գործունեության մյուս ձևերի հետ պարունակելու են ճամփորդությամբ