Տանջանքը վեհ, կյանքը զվարթ՝ կասեր Թումանյանը… Գի՜ր է…
Գիշերվա ժամը 3-ին շոգի՜ց (այնքան, որ մարդ ջուր կտրի) եմ արթնացել. էլի խառնված են գնում իմ մութն ու լույսը, քունն ու արթունը, որ նստես գրասեղանի առաջ ու սարսուռ զգաս, ապրես, սարսուռ անցնի միջովդ տեքստ-բլոգային ուղևորության պատումներից, ֆիլմերից ուսումնական… Երեկ Նելիի լվացքով գուլպագնդիկից ստացած այսպիսի ապրումից պատմել եմ, հո չեմ վերապատմի, այս հղումով կարդացեք Նարեկ Արշակյանի պատումը Մարալ Կարապետյանի ղեկավարած ուղևորությունից, Նարեկի որ 7-րդ դասարանցի է, սեբաստացի ֆոլք-ռոքի հայտնի բաս կիթառահարը, Տիգրանյան Աշոտի՝ պատմության այլընտրանքի ընտրյալը, մեջ եմ բերում.
Այս պատմությունը տեղի է ունեցել Գյումրում…. Ուրախ մթնոլորտի մեջ բոլոր թերությունները վերանում են, և այդ պահին արդեն կարևոր են դառնում տրամադրությունն ու հույզերը:
Գարնան զատիկ… Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի:
Այսօր սպասում էի Հյուսիսից՝ Մարթայի Ախթալա-Շնող ուղևորությունից տեքստի, որ ուսումնական նախագիծը ինձ համար փաստ դառնա, բայց այսպիսի՜… սարսուռ… պահ արտավազդփելեշյանավարի… ծննդյան-գարնան օրը այսպիսի հասունությամբ ապրող մեր ավագ դպրոցի 10-րդցի Ֆելիքս Եղիազարյանի բլոգում… Մատս դրի նոթբուքի կոճակին… Ֆելիքս Եղիազարյանի «Ուղղությունը՝ Հյուսիս» պատումի լուսանկարները սահեցին վերից վար ու վարից վեր, սկսեցին թրթռալ-կենդանացան, մատս դեռ կոճակի վրա է, հասա Ֆելիքսի գրին, որ պատկերներ դարձան նույն թրթռոցով՝ վեր ու վար, վար ու վեր…
Դեբեդի վտակ Շնողի ափին է Շնող գյուղը: Գյուղի մասին կյանքում չէի լսել: Բայց այսպիսի գյուղերի մասին պետք է լսել, այնտեղ լինել: Սարի գլխին գտնվող փոքր գյուղ, որտեղ ամենաշատը սիրեցի պոզը, ինչպես գյուղացիներն էին ասում: Հենց հարմար պահ էր լինում, փախնում գնում էինք պոզ, նստում քարին, որտեղից բացվում էր մի հիասքանչ տեսարան. դիմացը Ճոճկան քաղաքն է, ներքևում Դեբեդն է հոսում, երևում է նաև երկաթգիծը: Հայաստանը յուրահատուկ երկիր է. այնպիսի վայրեր կան մեր երկրում, որ պետք է անպայման այցելել: Չնայած նրան, որ Թեղուտի հանքը գտնվում է գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որ այնտեղից եկող ծծմբային փոշին բնակիչների անհանգստության պատճառ են դարձել, որ Շնող գետը պոչանքով լցված ջուր էր միայն, միևնույն է դեռ ուշ չէ Շնողը էկոգյուղ դարձնել: Ամբողջ աշխարհում էկոգյուղերը մեծ տարածում են գտել:
…. Վերջում անպայման ուզում եմ ասել, որ շատ հետքրքիր էր ծննդյան 16-րդ տարեդարձս այսպիսի միջավայրում անցկացնելը:
Ֆելիքսի, Գայանեի Կարապետյանի պատումը, Դիանա Տատինցյանի «Ուրվականների քաղաքը» տեսանյութը, Եվա Սարգսյանի «Մեր տունը Շնողում» պատում-ֆոտոշար-հարցազրույցը, «Սեբաստացի TV»-ի հինգ թեմատիկ ֆոտոշարերը՝ Ճանապարհ դեպի Հյուսիս, Այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ, Գյուղ Շնող, Ախթալայի վանք, ամրոց, Ճամփորդական բնանկարներ, դիմանկարներ, նախագծերով ուսուցման, հայրենագիտական, հանրակրթական էկոտուրի շարք… այսպիսի… Էս է, որ պիտի բազմալեզու, առանց սահմանների, ֆիլմ դառնա, որպես հեղինակային մանկավարժությամբ ձեռք բերված փաստ…
Բանգլադեշի գարնանային ծաղկունքը…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Սպասում էի, կսպասեմ սրան-սրանց, իսկ, այ, Նելիին Արղության՝ իր նոր սեբաստացիներով՝ արդեն ժպտացող Վիկտորյա Արտյոմովնայով, ռեկորդակիր Սարգիս Ֆահրադյանով… Նորից զարմացրիր, հիացրիր, Նելի աղջիկ… Երբ բոլորը քնած են, ու Յուրի Ագջոյանը հաղթահարում է արգելքները… Տաթև Աթոյանն իր ֆոտոշարքն է անում Հյուսիսում, 2-5 տարեկանների երգեցողությունից, Սենսեյ Հայկուհին դաստիարակների մարմնամարզությունն այս, որին էլի Նելի Արղությանի թեթև ձեռքը կպել է, Քնարիկը՝ ծիրանի բողբոջումից եկող գարնան ծաղկումն է ավետում, Քոլեջի Էլյան ու Մելքոնյան Անահիտն էլ հարավում հերթական խնձորենու-սալորի տունկի մոտ ինչ-որ ակցիա են մտմտում Արարատյան դաշտի ո՛ր գյուղացու-սեբաստացի համակրի բոստանում, ես, Գոհար Եղոյանն ու Հերմինե Անտոնյանն էլ Սարալանջով վեր, մեր սեբաստացի պանթեոնի նախագծով ենք, Մարիետ-Բաբուջն էլ վար… «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ամեն երկուշաբաթյա պարապմունքին…
Լավ, էս աշխարհում՝ տանջանքը խոր, կյանքը՝ զվարթ, ո՜վ է քնած, ուր անգամ գողերն են արթուն, շաբաթ-կիրակի, ցերեկ-գիշեր… ու որպես կտակարանային ուտիճներ մեր դիզածն են տանում… Ուրիշ գրառումներ էի հավաքել իմ օրագրի համար… Արմինեի բլոգից-էջից Դավիթ Բլեյանի ռուսերեն շնորհավորանքը և ուզում էի խոսել հեղինակային մանկավարժությամբ մեր 6-7 տարեկանների օտար լեզուների ուսուցումից, Մելինե Մարտիրոսյանի՝ Թումանյանի քառյակների ընթերցումից, որ հավանում եմ, իհարկե… լավ է, էս մեծ աշխարհում դնենք ու ողջը՝ Թումանյանից Տերյանով-Չարենց, էսպես կարդանք, փաստենք.
Մութի թեթև քող է իջել
Պայծառությանն իր երկնային,
Վշտի ամպից լույս ճաճանչել,
Լույսն ըսքողվել վշտովն իր հին.
Ու չարիքն էլ, ասես, անկար,
Զարդ է դարձել իրեն համար։
Կարդացեք «Ս. Նունեի պատկերի առաջ», որ Հ. Թումանյանի կտավներից, պոլիֆոնիկ ամենամեծ ստեղծագործություններից է:
Կարդում ենք. ֆլեշմոբ կրթահամալիրի արևմուտքում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Դավիթը բազմոցին մխրճվել է նոթբուքով իր հերոսի աշխարհը, չի կտրվում, «չիշն» էլ զոռում է… վազում է զուգարան, հետն էլ, խեթ նայելով ինձ, նետում.
— Լա՛վ, չէի՞ր կարող զուգարանը մոտ կառուցել…
Բանգլադեշն իր տեղում է, հեծանիվս՝ ներքևում, ու չկա իմ կամուկացը երեկվա, որ պատրաստվել էի առավոտյան երթին, ու անձրևը պարտադրեց, ունենալով ընտանեկան աջակցությունը… նահանջել… մռնչյունով… Հիմա նոր ժամը հինգն է. էլ գրել-կարդալ-պատմելս չի գալիս, ու օրն էլ, փողոցից ձայներ եմ լսում, սկսվում է… Իսկ սկսվում է նույն օրացույցով ուսումնական, ամսվա, տարվա…
Իմ գրառումներում հարավ-արևմուտք ճամփի երեկ սկսված մեծ նախագիծն է՝ Արմինե Թոփչյանի ու ընկերների նախաձեռնությունը… Այս ճամփով այսօր հեծանվային անցում կկատարենք Արմինեի, Սոնայի, Հասմիկի, Խորենի, Միքայելի ու Էդմոնդի հետ…
Հարավ-արևմուտք ճանապարհին ապրող ութ տարեկան Նինայի հյուրասիրած լավաշն ենք կիսում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ուզում էի պատմել հում բրնձով դիետայի մասին, որ տիարին պարտադրում է սիրով Սյուզին, Սյուզիի ու իր ընկերների վաղվա տոնական համերգի մասին… «Ուսումնական Գյումրի» նախագծով մարտի 8-9-ի մեր համատեղ տեխնոլոգիական ձոնը ներկայացնել, որ սկսվում է մարտի 8-ին Բանգլադեշում կրթահամալիրի ու շարունակվում … Երևանում-Գյումրիում՝ ապրիլի 7-ին ավարտելով Գյումրիում…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1320