Քաղաքականություն ես մուտք գործեցի 1989 թ. երկրորդ կեսից՝ պատերազմը կանխելու, հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման համար… Թույլ տվեք կրկնել իմ քաղաքական կենսագրությունը, որպես քաղվածք հրապարակված, անգլերեն, ռուսերեն, վրացերեն թարգմանված կենսագրությունից.

1989-1992 — ՀՀՇ վարչության անդամ
1990-1995 — ՀՀ ԳԽ պատգամավոր
1991 — Երևանի փոխքաղաքապետ
1992-2004 —  «Նոր ուղի» հասարակական քաղաքական կազմակերպության նախագահ
1994-1995 — ՀՀ լուսավորության նախարար
1995-1996 — ՀՀ կրթության և գիտության առաջին փոխնախարար
1998 — ՀՀ նախագահի թեկնածու
1999-2001 — Նուբարաշենի քննչական մեկուսարանի կալանավոր
2001-2003 — «Տանիք» իրավապաշտպան ՀԿ նախագահ
2003
 — 
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու

Այո´, ես խաղաղարար եմ, խաղաղապաշտ եմ, ես չեմ արնոտել իմ ձեռքերը, չեմ պղծել իմ շուրթերն անեծքով՝ 15 տարի ամենատարբեր կարգավիճակով լինելով քաղաքականության մեջ: Գիտեք՝ ես մաշկով եմ զգում ողբերգականը, այն, ինչ Հովհաննես Թումանյանի այս խոսքերում կա. «Պատերազմն ինքնին մի վայրենի և բարբարոս երևույթ է։ Բայց եթե դա համարենք վիճելի, սակայն մեր՝ հայերիս և թաթարներիս, վերաբերմամբ կան անվիճելի ապացույցներ և՛ մեր վայրենության, և՛ մեր բարբարոսության մասին, երբ որ խաղաղ ժողովուրդները ծառանում են իրար դեմ և կողոպտում ու մորթոտում միմյանց ամենաանխնա կերպով։ Դա հայ-թաթարական ընդհարումն է։ Եվ այդ երևույթն ավելի սարսափելի է դառնում, երբ տեսնում ես, թե որպիսի անտարբերությամբ է նայում այդ ամենին երկու ժողովուրդների ինտելիգենցիան, որը շատ դեպքերում ինքն է առաջ բերում ընդհարում և ինքն էլ մասնակցում նրան»։

Կարդացեք հոդվածը իմ բլոգի ընթերցարանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վազգեն Սարգսյանը

Երևի չթողնեմ՝ Վազգենի մասին սկսված զրույցն ընդհատվի ու չհետաձգեմ, ես էլ պատմեմ իմ տեսած-իմացած Վազգենի մասին: Պատմելուց կերևա՝ կավարտեմ մի գրով, թե անշտապ՝ շարքի ձևով… 1990-ին, երբ Վազգեն Սարգսյանն Արարատի

Հայաստանն ու Արցախն էլ կարող են շահել

Դժվար էր հավատալ, որ 23 ամիս տևող բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի անժամկետ սառեցման և Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական ու այլ բնույթի պատժամիջոցների վերացման շուրջ, այսպիսի տպավորիչ ելք կունենան, ձեռք

Կա՞ ամբողջական ներառականությանը այլընտրանք…

Օրագրի քաղաքական պատումը։ Սկիզբը՝ Ուզում եք, կարող եք սա անվանել հասարակության ֆորմատ… Տեսեք նաև քաղաքական թեմաներով զրույցները ԶԼՄ-ներում Ուշ էր. պետք էր աչքի անցկացնել օրվա էլեկտրոնային փոստը, հագեցած հայաստանյան օրվա մեդիա արձագանքը…