Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ սովորողներ, ծնողներ, աշխատողներ, կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերող կազմակերպվող ձմեռային ամենամյա ստուգատեսների մասնակիցներ, կրթահամալիրի հարգելի բարեկամներ, գործընկերներ.

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը կազմակերպվում է ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։ Շեշտում եմ, որ հանրապետության հանրակրթական դպրոցներում հունվարին ուսումնական պարապմունքների տևական ընդհատման պատճառով կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցում հունվարին և փետրվարին պիտի կատարվեին և կատարվել են փոփոխություններ։

  1. Կրթահամալիրում առցանց-հեռավար դպրոցը շարունակվում է ևս մեկ շաբաթ՝ հունվարի 25-29-ը։ Այս շաբաթվա խնդիրներն են.
  • առցանց պարապմունքների շարունակում.
  • հեռավար առցանց դպրոցի արդյունքների ամփոփում. ինչպես ասել եմ յուրաքանչյուր սովորող՝ իր ընտանիքով-միջավայրով-մասնակիցներով, յուրաքանչյուր խորհրդատու ուսուցիչ հարգանքով-անաչառ պիտի անդրադառնան իրենց ուսումնական գործունեության այս շրջանին.
  • 1-ին կիսամյակի ուսումնական գործունեության արդյունքների ամփոփում-գնահատումը.
  • փետրվարի 1-ին մեկնարկող 2-րդ կիսամյակի նախապատրաստումը.
    հունվարի 26-ին պիտի արված լինեն սովորողների անհատական ուսումնական պլանի, աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածության փոփոխությունները, հրապարակված լինեն ուսուցման կազմակերպմանն առնչվող բոլոր փոփոխությունները, դպրոցների դասացուցակները.
  • հանրակրթական, արդեն փետրվարյան, ստուգատեսների, առարկայական օլիմպիադաների  նախապատրաստական աշխատանք։
  1. Նկատի ունենալով, որ հանրակրթական մեր ստուգատեսները բաց են, հանրապետության, Արցախի մյուս սովորողների, այլոց մասնակցության հնարավորության համար հունվարյան ստուգատեսները տեղափոխվում են փետրվարի 8-19։
  1. Փետրվարի 6-ին մեր ստուգատեսային-տոնական-ավանդական ղափաման է։ Այս անգամ ստուգատեսներն ավարտելու փոխարեն կսկսենք միավորող տոն-ծեսով։

Բոլորին առողջ, հետաքրքիր առցանց աշխատանքի նոր շաբաթ եմ մաղթում, որը անհատականացվելու, ինքնուրույնանալու, ավելի ընտանեկան դառնալու նոր լիցք ստացավ։ Առջևում շատ մրցանակներ խոստացող ստուգատեսային փետրվարն է, որի երաշխավորն եմ եղել և մնում։

Դե, իսկ աշխատողներով վաղը հանդիպում ենք. հանդիպման վայրն ու ծրագիրը չեն փոխվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարմիր ձու տուր՝ կարմիր օր տամ….

Զատկե զատի՜կ է, Նավակատի՜կ է, Չամչե հատի՜կ է… Սեբաստացիներ բոլոր տարիքների, բարեկամներ Մարտի 26-ին՝ Ճրագալույցի պատարագից հետո «Ուսուցչի լույսը Գեղարվեստում» տնօրհնեքը, մարտի 27-ի Սուրբ Հարության տոնը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի Ավագ շաբաթ

Նախապատրաստություն. որպես  Տիարի հնչեցրած SOS-ի աշխատանքներ Նոյեմբերի 7-12 Ագարակում — Բարեկարգման-մաքրման աշխատանքներ Ագարակի ողջ տարածքում — Ագարակի գյուղացիական տնտեսության բարեկարգում — Կրթահամալիրի արևմտյան բարձունք-դիտարանի բարեկարգում — Բարձունք-Ագարակի հարավային մուտք-տարածքի բարեկարգում,

Կյանքի դպրոցում հունիսի 13-17-ին ու հետո…

Բանգլադեշյան ամենամյա բաց պլեների, կրթահամալիրի դպրոցներում լրացուցիչ կրթության, պատանեկան աշխատանքի, մեր հեղինակային մանկավարժության ամառային ճամբարների մեկնարկն է հունիսի 13-ին։ Ամեն օրը սկսվում է մարզական պարապմունքներով՝ հեծանիվ, ընդհանուր ֆիզպատրաստություն, բացօթյա մարմնամարզություն,