Լավ է, որ վերականգնվում է կապն օրագրի իմ ընթերցողի հետ. հարցերն ուղիղ իմ էլեկտրոնային փոստով, ֆեյսբուքյան էջով թե ձեր միջոցով փոխանցված, առերես՝ հեծանվային, գագաթ բարձրանալիս թե ոտքով ճամփորդելիս կրթահամալիրի Բանգլադեշում, ընթերցողի ոչ մի հարց անպատասխան չի մնում, ես գրանցում եմ ու անդրադառնում առանց հետադարձ կապի՝ արդյոք կարդա՞ց հարցատերն իմ պատասխանը, թե՞ ոչ։ Ի՞նչ ասել է՝ հարցի տեր, երբ հարցը հնչել է որևէ ձևով ու հասել հասցեատիրոջը…

Կիրակնօրյա ընթերցարանն ու նրա հետի գիրը ստեղծվում են շաբաթվա ընթացքում, ինչպես այս՝ իմ 470-րդը դարձողը, հոկտեմբերի 18-ի կիրակնօրյան:

Երեխայի ինքնագնահատականը կախված է ընտանիքի ղեկավարից… Ըստ մասնագետների՝ ցածր ինքնագնահատականը հանգեցնում է դեպրեսիաների և հակահասարակական վարքի: Այն նաև կապված է անհանգստությունների, ագրեսիայի և կաշկանդվածության հետ: Արևմուտքում երեխային խնամում և դաստիարակում են հիմնականում (կռահեˊք)… մայրերը, իսկ Արևելյան մշակույթում ընտանիքի ղեկավար են հանդիսանում (կռահեˊք)… տղամարդիկ: Հայրերը ոչ միայն փող են վաստակում, այլ նաև դաստիարակում են երեխաներին: Հայերը Հայաստանում ո՞ր մշակույթի կրողն են՝ դաստիարակության առումով, իսկ սեբաստացի ընտանիքնե՞րը. հարցնում եմ… Թե չէ, հարցերին պատասխանողի կարգավիճակն ինձ կփչացնի, ափսո՜ս եմ…

Միջին դպրոցի ֆոտոլրագրողները։ Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Նոր դպրոցի 4-5-րդ դասարանցիների կինո-ֆոտոգործի խումբը պատրաստվում է ցուցահանդեսի։ Ղեկավար` Անի Սարգսյան:
Լուսանկարները՝ Արամ Պետրոսյանի

Իսկ կրթահամալիրում ուսումնական արձակուրդը մեկնարկել է: Ահա, Սոնա Փափազյանի ֆոտո-հաղորդումը Լոռիից:

#470

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուրախությո՜ւն՝ այսքա՜ն պարզ-ուղղակի-անմիջական, յուրաքանչյուրին… գրով իմ

Երեկվա իմ բուռն-կոնկրետ միջամտության արդյունքները տեսանելի էին արդեն օրվա վերջին… Մեր նշանավոր բանգլադեշի հարյուրավոր երևանցիների ամառային փրկություն դարձած բացօթյա լողափերը համալրվեցին նոր լողավազաններով, ծածկոցներով, պակասը լրացվեց… մեր նշանավոր լողափերը սնկի

Դեպ անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ…

Հեգելը՝ Նունե Մովսիսյանի միջոցով, փոխանցել է կրթահամալիրին թռիչք՝ մտքի, սրտի, հավեսի ճախրանք: Ես էլ ահա՝ այդպիսի թռիչքի համար նոր հարթակներ հայթայթել-նվաճել-մաքրելով եմ զբաղված. Գեղարվեստի տանիքը՝ չէիք հավատում, Արման Գրիգորյանը՝ իր