Հարգելի տիար Բլեյան, Ձեզ գրում է Նազելի Տեր-Պետրոսյանի մայրիկը։
Մենք գործարանում ունենք գերմանական ցեղական շներ, որոնք օգնում են մեր աշխատակիցներին պահպանելու տարածքը գիշերային ժամերին։ Հաշվի առնելով դպրոցի տարածքի մեծությունը՝ ուզում ենք  նվիրել դպրոցին ձագերից մեկին։ Եթե համաձայն եք, ես կարող եմ ձագին բերել դպրոց։
Հարգանքով՝  Նաիրա

Այսպիսի պահապանից ո՞վ կհրաժարվի։ Սիրով։ Մեր գյուղացիական տնտեսությունը՝ Դպրոց-պարտեզի հարևանությամբ հենց նման վստահելի չորքոտանու կարիքն ունի. թե չէ ո՞ւմ հանձնենք մեր տնտեսությունը։ Արտեմ Խաչատրյանը Ձեզ կզանգի։ Հենց այսօր էլ կարելի է կազմակերպել տեղափոխումը։ Շնորհակալ եմ։
Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բանգլադեշ-Ֆլորենցիա. նամակագիր՝ Ավետիսով…

Իմ այս գրով Ձեզ ներկայացվող նամակն Իտալիայի Սիենայից է, Մասիմո Լիպիից*՝ քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխայի հայր։ Մասիմո Լիպին  մեր գործընկեր Վիգեն Ավետիսի միջոցով իր համար հայտնաբերել է

Խոտի վերածումը կոմպոստի իսկական սեբաստացիական աշխատանք է

Կրթահամալիրի բնագիտության մասնագիտական խմբի ղեկավար Էմանուել Ագջոյանն ինձ գրում է. «Մեր ունեցած հնձած խոտը կենդանիներ կերակրելու համար պիտանի չէ, այդ իսկ պատճառով առաջարկում ենք, որ այն օգտագործվի կոմպոստ պատրաստելու համար»:

Կարևոր է ծնողների պահանջկոտությունը, նրանց պահանջների կոնկրետությունը, հետևողականությունը և աջակցությունը

Հարգարժան տիար Բլեյան, Ես և ամուսինս ապշած ենք, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեցիք իմ բողոքին, որի համար անչափ զգացված ենք և շնորհակալ։ Ի սրտե Ձեզ աշխարհի բարիքն ենք մաղթում։ Իբրև