Իմ 650-րդ գիրը՝ որպես ճամփորդական նոթեր՝ ես սիրում եմ իմ երկիրը։
2016թ. ապրիլի 22։

Խառնելու-շփոթելու ի՞նչ կա. երկիրը՝ մոլորա՞կը, տիեզերքը, աշխա՞րհը, թե՞ աշխարհի մեր անկյունը՝ Բանգլադեշը, ուր մենք ապրում ենք, այն մեր կյանքով-ապրումով ստեղծելով… Համեցեք մեր երկիր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Ես օգտագործեցի Երկրի օրվա՝ ապրիլի 22-ի առիթը մեր երկրով մեկ ֆիզիկական թե մեդիա պտույտ կատարելու համար… Իմ պատումը՝ ոտքով, թե հեծանվի վրա, մենակ-երկուսով-երեքով-խմբով-հազարով… հավեսով՝ որպես ողջույն Երկրին: Շնորհակալ եմ օրվա համար, շնորհակալ եմ, երկիր, որ կաս այսպես… ինչպես տեսա քեզ…

Սեբաստացիները «Նաիրի» ձիավարության ակումբում:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Հիմնական դպրոցի երկարացված օրվա մի խումբ սովորողներ Գայանե Գրիգորյանի հետ վազքով հասան Մայր դպրոց…. Հարց՝ քանի՞ մետր ճանապարհը քանի՞ րոպեում անցան, որտե՞ղ, ինչպե՞ս գրանցեցին ցուցանիշները… Այնուհետև հեծանիվներով Մայր դպրոցից շարժվեցին Բ-4՝ ծածկած լողավազանում լողալու։ Հարցերը կրկնում եմ։
Այսպես են ապրում սեբաստացիները երկրում, մեր մայիսյան հավաքից առաջ, նաև երկարօրյայում… Մնացածը տեսեք տեսանյութում։ Հարց՝ ո՞վ է ստեղծել տեսանյութը, ինչպե՞ս են տարածել, քանի՞ մարդ է դիտել, ինչպե՞ս է իրենց այս առօրյան արտացոլվել սովորողների բլոգներում, որ երկիրը մեր… նվաճի Հայաստանը կամ տարածվի Հայաստանով մեկ։

Ի՞նչ արժե մեր երկրում մեկ խորանարդ մետր ջուրը… Որտեղի՞ց է ջուր ստանում, որտեղի՞ց է գալիս  մեր երկրով անցնող ջրագիծ-ջրատար-ջրուղին-առուն. ինչո՞ւ է այդ վիճակում առուն։ Ե՞րբ եք, երկրի Տաթև Մելքոնյան և 2-րդ դասարանցիներ, մաքրելու ձեր առուն, այս ուսումնասիրությունը շարունակություն կունենա՞։

Հինգ տարեկանները խաղում են «Հրամայել, թե խնդրել» խաղ-հորինուկը.
Թվում, անվանում և նկարում են թվանշանները:

Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի:

Շնորհակալ եմ Մարինե Մկրտչյանին, Շամիրամին՝ Հիմնական դպրոց-Բ-4 ճանապարհին Երկրի դաշտերում ծես-համերգի համար։ Դաշտային ծաղիկների մասով խնդիր ունեք Գրիգոր Խաչատրյանի հետ. միայն նրա՞… Էկոտուր 2016-ի մասնակիցները ի՞նչ են ասում-անում… Աջ ձեռքը չիմանա՞՝ ինչ է անում ձախը… Գլուխս պտտվեց հիմա, գիշերը ժամը 3-ին, հուզեցիք ինձ… Գոհար Բալջյանն այնքան օգնեց ինձ ապրիլի 22-ին՝ Երկրի օրը, Հիմնական դպրոցում անցկացնելու…  Առաջարկ. «մայիսյան հավաքին ընդառաջ» խորագրով յուրաքանչյուր այսպիսի տեսանյութի ինչո՞ւ պարտադիր չկցվի տեղեկանքը…. Եթե չկա, ի՞նչ գործ ունի mskh.am-ում։ Ախր, հարցեր ունեմ։

Երկրի համն ու հոտը… Ես սիրում եմ իմ երկիրը… Նոր դպրոցի Տաթև Թամազյանի 1-ին դասարանի, երկարօրյայի կազմակերպիչ Նունե Խաչիկօղլյանի, 2-4 տարեկանների՝ Նելլի և Աննայի մայրցամաքում հայտնվեցի… Այսքան ծնող, այսքան ուրախություն, ինքնուրույն մի երկիր՝ իր շերիֆով, քաղաքապետով, իր հանրային բոլոր ծառայություններով… Ծաղկո՜ղ-մեծացող երկիր՝ Քոլեջ երկրի խնամակալ հարևանությամբ…

Մեր Հասմիկ Թոփչյան նկարիչն ինչ էլ անի՝ իր նման է լինելու։ Տեսե՞լ եք Հասմիկին, ո՜նց է քայլում. քայլո՞ւմ է, ոտքերը գետնին դնո՞ւմ է։ Թիթե՞ռ է այս աղջիկը… Տեսե՞լ եք՝ ոնց է նկարում. շուրջը նկար է դառնում։ Նյութական չէ այս աղջիկը։ Տո, մեր երկրից էլ չէ… կամ խատուտիկ ծաղիկ է, որ ծաղկում-գժվացնում-հիացնում ու «նամակ» է դառնում-թռչում-եթերանում…

Մարզական մեդիաուրբաթ:
Լուսանկարները՝ Նորայր Կարապետյանի:

Գեղարվեստի այս աղջիկները՝ նախակրթարանի Օլյան, Տաթևը, Բուրիկը, Սոնան իրենց ընկեր-սաներով, պատմում է Աիդա Պետրոսյանը, լսեք-տեսեք, երկիրն այսպես են պահում՝ սիրելով, խնամելով, պահպանելով… Այսպես շոյելով… Աիդա ջան, ինչ լավ բան է խնամելը։ Խնամքի պակասը կա աշխարհում, շատ բան հենց այդ խնամքի բացակայությունից է, իսկ մե՛ր երկրում վերջին շրջանի Զարթոնքը հենց այդ խնամքի ծնունդ է։ Գեղարվեստում Քնարիկի ու իր-քո աղջիկների հետ մենք խոսում էինք… լողափի մասին… Ինձ ոգևորեցիք նորից, գործի անցեք: Տո, ինչ խելքներիդ փչի, արեք, սկսեք, դարձրեք ամենախնամված-նկարած լողափը մեր երկրում…Առաջնորդեք. ձեր ետևից գալիս են։

Մենք մեր բաժին երկինքն ենք պահում,  ամեն օր, այսպես… Մեր կյանքը հո միջոցառում չէ՞… Այն մենք ապրում ենք: Ավարտեմ Գեղարվեստի Ջուլիա Ասրյանի Մոլորակի երգով

Մոլորակը պտտվում է աջ և ձախ,
Նա անվերջ երգում է երգը այս.
Բարև արև, զուգել ես դաշտեր,
Պատել ես լույսերդ՝  աշխարհովս մեկ:
Դու հալեցնում ես բևեռներ, սարեր,
Եվ պարգևում ես տաք ու ուրախ օրեր:

Տաք ու ուրախ օրեր են մեր երկրում տարին բոլոր, այսպիսի աշխարհ… Մեծ է մեր երկիրը՝ մի օրվա, մի նոթի համար։ Ամեն ինչ չէ, որ պատմեցի, բայց հո իմ վերջին գիրը չէ՞. հետևեք իմ օրագրին։

#650 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ավելի ու ավելի հուսադրող, ավելի ու ավելի մոտ իրար՝ որպես հարազատներ

Բարի լույս, Լիլիթ Ազիզխանյան, բարի լույս, Սուսան Մարկոսյան, բարի լույս, կրթահամալիր։ 

Երկու Աշոտ, ու առանց առակի…

Աշոտների օր հայտարարեմ իմ գրում… Աշոտ Տիգրանյանի «Առականին», եթե խմբագիրը մեր միջից հայտնվի, եթե հեղինակը համաձայնի, սկիզբը կարող է լինել ամառային այն ընթերցարանի, որ կազմված կլինի 2017-2018 ուստարում սեբաստացի սովորող-ուսուցիչների

Այնքան կարոտ, այնքան կրակ ու արնավառ այնքա՜ն երակ…

Վերջապե՜ս Դավիթ Բլեյանն ունեցավ իր մականները՝ զույգ, գնդակ և տափօղակ… Հատակի հոկեյն ինձ էր սպասում, երբ իրիկունը Սևանի «Ժայռ» գործուղումից մտա տուն… Նավից հանդես (с корабля на бал)… Դավիթը, իհարկե,