Այն, ինչ ուզում եմ ու կարող եմ հիմա ձեզ պատմել, որ չպատմեմ, հետո ինչո՞ւ պիտի պատմեմ… 1992-ի հուլիսին ծանր շրջան էր Արցախում… Ադրբեջանի ջոկատները-զորամիավորումները մտնում էին Մարտակերտ… Մարտակերտցիներն ընտանիքներով, մեծով-պստիկով հարկադրված էին թողնել իրենց ծննդավայրը, քոչել… Նշանավոր Ենիկոլոպովների ընտանիքներից մեկի հարսը, Արցախում-Մարտակերտում հայտնի մանկավարժական ընտանիքից, ով պատերազմում կորցրել էր երիտասարդ ամուսնուն՝ կամավոր մարտիկ, երեսունչորսամյա Օլեգ Բորիսի Ենիկոլոպովին, իր մանկահասակ երեխաների՝ Ենիկոլոպովա Մարինեի, Ենիկոլոպով Բորիսի, Մարատի, նրանց դեդոյի և բաբոյի՝ ամուսնու ծնողների հետ հայտնվեց Հայաստանում, Երևանում, Բանգլադեշում… Պատկերացնո՞ւմ եք: Մենք՝ կրթահամալիրով հանդիպեցինք այս տոկուն-համերաշխ ընտանիքին ու հանգամանքների բերումով ընտանիքի գլուխ դարձած խիզախ-գործուն-իր խաչը պատվով կրող, միշտ հետաքրքիր-ուշադիր-կանացի-աստղով մարդուն, միշտ մեր՝ Կարինե Պետրոսյանին, մայրենիի ուսուցչուհուն, նաև՝ այսօր կրթահամալիրի հայրենագիտության, ուսումնական ճամփորդությունների ու կրթական փոխանակումների ուսումնական կենտրոնի ղեկավարին… Հուզվեցի: Ընդամենը մի զուգահեռ 1992-ի հետ, այս թոհուբոհի, համաժողովրդական տեսարանների մեջ չմոռանանք-չկորցնենք մեկին-կոնկրետին, մարդուն, որ բնակիչն է, ընտանիքն է, ծնունդն է… Ինչպես 1992-ին, ինձ համար Արցախը կոնկրետ էր՝ Կարինեն ու իր ընտանիքը, այնպես և հիմա, Արցախը Մարտակերտի Բորիս Ենիկոլոպովն է ու իր այնքա՜ն ջանքով ստեղծած ընտանիքը՝ դրկից տանից բերված Մելինե-հարսով ու օրերս մեկ տարեկան դարձող Վիկտորյայով, Մարտակերտում իր հայրական տան շենացումը ստանձնած, ապրելու որոշում կայացրած մեր քսանյոթամյա Բորյան, իհարկե… Մեծացավ, ավարտեց մեր վարժարանը, ծառայեց… սովորեց, դարձավ մասնագետ ու Մարտակերտում իր երեսի քրտինքով՝ ինչպես պատվիրված է Կտակարանով, վաստակում է իր ու իր ընտանիքի հացը… Այս օրերին Բորիսն իր ընտանիքով Երևանում էր, Բանգլադեշում, իր մայրիկի տանը, որտեղ ապրել է տարիներ մի ո՜ղջ կյանք սեբաստացիական… Մարինե-գեղեցկուհին ավարտեց կրթահամալիրի վարժարանը, հետո Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, աշխատեց Meteo TV-ում… Հենց եղանակի տեսություն՝ իմ տեսիլքում հայտնվում է Արցախի դուստրը… հիմա՝ ամուսնուն սիրով նվիրած, երեխաներով՝ մեկ տարեկանը չբոլորած Ալեքսով, վեց տարեկան Մանեով, և սեբաստացի ինը տարեկան Մուշեղով… Այսօր կտեսնե՞նք Հայաստան-Արցախ աշխարհի միասնություն դարձած Մարինե-Հովհաննեսի ընտանիքը… Մարատ Ենիկոլոպովը հիմա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բարի բախտ իրեն…
Նշանավոր հողագործ-հյուրասեր մեր դեդոն արդեն տարիներ հանգչում է Մարտակերտում, կանչում շարունակ անկողնուն գամված ու Կարինե հարսի խնամքին մնացած կնոջը…
Դպրոց-պարտեզի 6 տարեկանները վազում են և չափում ժամանակը:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Հրադադարը վերահաստատվե՞ց, խաղաղվե՞ց Մարտակերտում այնքան, որ երեխայի տուն դառնա, խաղահրապարակ… որ Մարտակերտից այս օրերին բոլոր դուրս եկածները վերադառնան… Ի՞նչ վճռով: Հարցնելու բան չէ: Սևակն ասում էր.
Երբ իզուր հարց չեն տալիս,
Սուտ պատասխան չե՜ն ստանում:
Բորիսին ես այդ հարցը չեմ տա:
Դպրոց -պարտեզի հինգ տարեկանները Աղայանի «Կատու» բանաստեղծությունը խաղում են ռոդարիական հնարամտությամբ:
Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի:
Այսօր Գեղարվեստում մեր թատրոն-լաբորատորիայի վերաբացումն է… Ռոդարիա-աղայանական ստուգատեսի-օրերի մեկնարկը… Ես խոստացա, որ թատերական խաղարկային սրահներ ապրիլի ընթացքում մենք կունենանք մեր Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Հիմնականում…
Նոր դպրոցի 1-ին դասարանցիները ձևավորում են իրենց ծաղկանոցը:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Այսօր Գեղարվեստում հյուրընկալում ենք Կողբի նշանավոր Գեղարվեստի դպրոցը… Ես պատմել եմ… Շնորհակալ եմ Քնարիկին, որ կազմակերպեց մեր ջանքերը՝ ցուցասրահը նորացնելու-վերաբացելու, Գեղարվեստի արվեստանոց-արհեստանոցներին թարմություն հաղորդելու… Մենք չենք կարող չունենալ տարածաշրջանի, աշխարհի լավագույն Գեղարվեստը… որպես՝ հանրակրթության լաբորատորիա՝ իր ներսով-դրսով… Ահա ինչու՝ գեղարվեստը բացվում է բոլորիս համար, փոխում իր մուտքը՝ դեմքով դեպի Մայր դպրոց, Դպրոց-պարտեզ, Հիմնական, Նոր դպրոց ու Քոլեջ, դեպի Կրթական պարտեզ…
Այսօր մենք ընդհանուր՝ ամենամսյա հավաքի ենք… Ես պատրաստ եմ նաև Ավագ դպրոցի Արեգ Գալոյանի կլոր սեղանին…
Հիմնական դպրոցի 6 տարեկանները:
Պլանշետով լուսանկարները՝ 6 տարեկան Նարե Խաչատրյանի:
Իմ գրառումներում ձեռագիր հանդիպեցի. «Մարդը պիտի անի այն, ինչ կարող է, մինչև ճակատագրի իրագործվելը»…1in.am-ի նախաձեռնությամբ ես սկսեցի այսպես խոսել. հետևեք իմ օրագրին, սա մի գրի նյութ չէ, մի փութ մեղրով չի ուտվի…
«Գարնանային մեղեդիներ» կրթահամալիրի համերգասրահում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 635