Իմ օրվա գրի վերնագիրը «Գրապտույտ» բլոգի համահեղինակ Գոհար Հովհաննիսյանի կարգախոսն է… Մյուս համահեղինակ համադասարանցի Սիրանույշ Ասատրյանը ուրի՞շ կարգախոս ունի…
Թումանյանների ընտանիքը ամուսիններով, ատամնաբույժ դարձող աղջկանով Կալիֆորնիայից հասել են Երևան ու կարևորել կրթահամալիր այցելելը… ինչպես երեք տարի առաջ… Ընտանիքի հայրը, պապը օվկիանոսից այն կողմ ուշադիր հետևում են իմ, կրթահամալիրի գործունեությանը, համոզված են՝ «այստեղ է կոփվում պողպատը», որից առաջանում են Նոր Հայաստան ստեղծողները: Համոզվում են ու լիցքավորվում, փոքրիկ, բայց կոնկրետ ներդրում անում… Ի՞նչ ավելացնեմ. լավ է, որ այսպիսի մարդիկ կան, հայրենակիցներ և ոչ հայրենակիցներ, ինչպես դոկտոր Ռասիմ Միրզաևը՝ գերմանական նշանավոր Հումբոլտի համալսարանի, ում մենք հանդիպել ենք տարիներ առաջ Թբիլիսիում, իր նախաձեռնած կլոր սեղանին ելույթ եմ ունեցել… Այս ընթացքում հետևել է իմ քաղաքական-հասարակական-կրթական-գործունեությանը և ահա վեց տարի անց Երևանում մի կոնֆերանսից հետո հատուկ մնացել է՝ կրթահամալիր այցելելու, ինձ կրթահամալիրում և կրթահամալիրն ինձնով տեսնելու համար… Շնորհակալ եմ Վահրամ Թոքմաջյանին ու իր ընկեր Արտակ Խաչատրյանին, ովքեր ինձ օգնեցին:
Մեր գերմանացի բարեկամը երկար ու անշտապ ծանոթացավ Մայր դպրոցին, Գեղարվեստին… Հիացած էր-զարմացած մեզանով, վստահ, որ այսպիսի կրթական հայացք ու լուծումներ չկան ողջ Եվրոպայում… Ուրախ եմ, իհարկե, կրթահամալիրի դռները բաց են գործընկերության ծավալման և մեր ազդեցության բազմապատկման համար:

Կրթական պարտեզում շրջանավարտներն են:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Դավիթ Բլեյանը հաճախ է փախչում համակարգչային խաղերի աշխարհ…
— Դավի՜թ,- ձայն եմ տալիս,- վե՛րջ տուր, հետ արի մեր տուն, մեր աշխարհ, արի գրկեմ… կարոտեցի։
Համառում է.
— Պապ, ես այսպիսի խաղեր պիտի խաղամ, որ խաղալով սովորեմ։ Որ լավ սովորեմ՝ պիտի շատ խաղամ։ Արմենն է ասել։

Գևորգ Հակոբյանը, մանկավարժության լաբորատորիան, մեր սեբաստացիական հասարակությունը խաղերն այս հետևողական թողե՞լ են ինքնակրթությանը-ինքնակարգավորմանը։ Զոռով ի՞նչ անես… Պիտի մեր կյանքը փոխենք հենց ընտանիքում՝ ազատվելով-հաղթահարելով, չտրվելով մեր քիչ ունեցած ժամանակի իներցիային…
Թովմաս Առաքյալի կասկածամտության այս հաղթահարումը Կրկնազատիկի հիմքում է ընկած…  Ոչ Զատիկ անցավ, ո՛չ Կրկնազատիկ, մինչև որ իր կյանքը հիմնահատակ փոխի, հետևել Քրիստոսին այն ճանապարհով, որ ինքը գնաց-ցույց տվեց… Տեր Եսայու այս խոսքը հո աչքաթող չարեցի՞ք…

«Ռուսաստանը՝ դա գլոբալ պետություն է գլոբալ շահերով: Քաղաքական և ռազմական առումով այն մնում է առաջնորդ»,- հայտարարել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանը՝ Վիլնյուսի համալսարանում հանրային դասախոսության ժամանակ: Եթե այս մոտեցումը ճիշտ է, ընդունելի է՝ կիրառվում է և՛ Սիրիայի, և՛ Աֆղանստանի, և՛ Մերձավոր Արևելքի, էլ չեմ ասում Ուկրաինայի դեպքում, ապա առավել ևս հայ-ադրբեջանական կարգավորման կամ Արցախի հարցում… Ի գիտություն:

Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարում է, որ Արցախի հարցում ամերիկյան իշխանությունները շարունակում են պնդել, որ պետք է հաշվի առնել՝ միջազգային իրավունքի սկզբունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը, որոնք ենթադրում են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների պաշտպանություն… Եվ հույս, որ հակամարտությունը կունենա արդար լուծում…Մեզ մնում է — անհրաժեշտ է ապրելը…Միացյալ Նահանգներից եկող հույսն էլ իր երկրի նման հզոր լինի անգամ՝ ի՞նչ անեն հարևան պատերազմող երկրների փոխարեն, մեր փոխարեն, մե՞զ փոխարինեն… Իսկ Սերգեյ Լավրովը գործում է — պլա՞ն է իրականացնում Բաքվում՝ հանդիպելով Ադրբեջանի ու Իրանի արտաքին գործոց նախարարների հետ…

Գեղեցկություն Արարատը: 04.04.2016
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Երեկ ի՜նչ ձգող էր Արարատը… այսպիսի մի օր, հավատում եմ, իմ հերոսը՝ Խաչատուր Աբովյանը դուրս է եկել տանից ու քայլել…«կրկին դեպի հեռուն այն լուրթ, դեպի լյառը անհաս ու վեհանիստ»: Ես այդ ճանապարհը կանցնեմ հեծանվով, իհարկե: Նեղանան Արմինեն-Դավիթը թե չէ, ես ժամեր հետո պիտի անցնեմ Բանգլադեշի դրախտի ճամփով…

Լուսինե Պետրոսյան ջան, ինչ համարակալում կիրառեմ այս մեզ շրջապատած բազում Լուսոների և երկու Լուսինե Պետրոսյանների միջև… Խճճված ընթերցողին օգնեմ. մի Լուսինե Պետրոսյանը, նույնպես ծնունդով-կյանքով բանգլադեշցի-սեբաստացի, այժմ կրթահամալիրի դպրոց-պարտեզի յոթ տարեկանների խմբի կուռքն է… Ահա նա, որքան էլ ճամփորդի խառնվածքով ու էքստրիմի սիրահար՝ դեռ Հայաստանում է իր երկու օր-օրի մեծացող աղջիկների հետ… Մեծին ես հաճախ եմ շփոթում իր այս տարիքի հետ… Մյուս Լուսոն Պետրոսյան, որի նամակը երեկ դուք կարդացի՞ք. հիմա կարդացեք. կարդացեք, որ շարունակեմ իր մասին պատմելը…

Այս օրերին սեբաստացիական մեծ հմայքով համերաշխ-կարգով հրաժեշտ տվեցինք մեզ Մարիետ Սիմոնյան տված Չինար մայրիկին, ով Մարիետի աշակերտ, ուսուցիչ Արմինեի դիպուկ խոսքով՝ վերադարձավ… Ոնց որ մի ընտանիք ենք ապրում, ու ամեն գնացող ծնող՝ բոլորինս է… Մեր Չինար մայրիկն էլ գնաց… Ո՞նց գնաց. մնաց մեր Մարիետը, Չինարի պահած-մեծացրած Արևիկ ուսուցչուհին ու իր Հասմիկ-Լևոն երեխաները, մեր Վահե շրջանավարտն ու նրա Վարդ-Արամիկ մեծացող ընտանիքը… Բոլորն էլ՝ սեբաստացի. մենք գերդաստաններով ենք սկսել մեր աշխարհն ամրացնել. գնալ չկա։ Երկար կյանք չինարին մեր…

 Կրթահամալիրում հեծանվային նոր՝ էքստրիմ ուղղության առաջարկ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

#634

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չթողնեմ՝ անտարբեր մնաք

13․01․019թ․ աղբյուրը՝ ֆեյսբուք

Խիզախ անցում Արցախի «Ասպետ»-ով, Վրաստանի Սվանեթիով, Անակլիայով՝ սեբաստացի «Ժայռ» ու Գեղարվեստ…

Անուշիկ Նիկողոսյանն իմ ձեռքից ո՜նց պրծնի. ամառն անցնում է  ուսումնական, հուլիսը կիսվեց… Լավ է, որ տպավորված Վրաստանի Սվանեթիի ճամբարից՝ ուշքով-մտքով Անակլիայի ճամբարում է: Պիտի պատրաստվել, միջազգային է, ու 25 հոգիանոց

Դուն պանդուխտ տղադ Զահրատը մի մոռնար…

Քաղաք — գիշերանց երբ լույսերդ վառին ու տանիքներեն վեր  Գույն գույն մառախուղ մը տարածվի — երբ ամեն ինչ նիհրե  Դուն պանդուխտ տղադ Զահրատը մի մոռնար  Հարցնողներուն բարև ըրավ ըսե…  Հեծանվով