Նունե Մովսիսյանն ուզում-առաջարկում է իր նշանավոր դարձրած ու շարունակ այդպիսին պահվող բլոգում՝ կարդալ-աղոթել Ներսես Շնորհալու… «Հաւատով խոստովանիմ», և հեշտացնելու համար ընթերցողի գործը՝ իրար տակ է դրել գրաբարն ու աշխարհաբարը: Մայրենիի՝ ասել է թե հոգևոր կրթության մեր ուսուցչուհին-քույրը, իմ նազելին հոգևոր էակ է, ինչո՞ւ և ինչպե՞ս մերժել:                                      

Առավոտյան ընդհանուր պարապմունքը մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Գիտեի, որ երկա՜ր եմ քնելու, արթնանալու եմ ռմբակոծությունների՞… դդըդ… մդդըդ-ի ներքո՞… Մարտակերտո՞ւմ: Այդպես ես քնել եմ Պառավաքարում 1992-ին… Երկա՜ր: Արթնացել եմ, ու իմ գիր-պատումն աշխատանք է, որի շաբաթ-կիրակին ո՞րն է, խաղաղն ու կռիվը չկա. աշխատանքով ու աշխատանքի մեջ է լուծված իմ կյանքը՝ անձնային-կրթական-քաղաքական…

Կրթահամալիրում հյուր է Թումանյանների ընտանիքը:

«Նրա խոսքի մեջ զգացվում էր ժողովուրդը…»։ Որքան էլ խառը-շփոթի չտրվենք, այսօր ամենաժողովրդական մարդկանցից մեկի՝ իմ ու Ստեփան Զորյանի ճանաչած Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է… Ես հուզվեցի մեր Դպրոց-պարտեզի Սաթեն Օրդյանի սաների ռադիոհաղորդումը Ղազարոսի մասին լսելիս-երգելիս՝ Դավթի հետ… Քանի ես ու կրթահամալիրը կանք, Ղազարոս Աղայանը կլինի մեր տոնացույցում, ինչպես Ջանի Ռոդարին իր ռոդարիական ստուգատեսով… Վրիպե՞լ եք. Աիդա-տիկնիկը թույլ չի տա… Նշանավոր «Չիպոլինոյի արկածները» Դավթի հետ սկսել ենք նայել, իսկ ռոդարիական խաղերն ու թատրոնը, Քնարիկ ու Աիդա ջաներ, սեբաստացիներ բոլոր կարգի, որտեղ էլ որ լինեք, հատկապես զինծառայության մեջ, հատկապես Արցախ աշխարհի շփման գծով մեկ… կձգվեն ողջ ապրիլ, այնքան, մինչև մեր ամեն մի դպրոց կունենա իր թատրոն-սրահը… Թատրոն-լաբորատորիայում, լաբորատորիայի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի ու Կարինե Մացակյանի՝ «Արվեստ ու արհեստ» նախագծով մշակեք հետաքրքիր-խաղարկային միջավայրեր՝ ամեն մի դպրոցի համար… Փոքր դահլիճ ունենք Մայր դպրոցում, Գեղարվեստի սրահի բացումն անում ենք ապրիլի 6-ին… Հա՛մ Մերի Խանջյանն է խոստացել իր արհեստագործական ուսուցման ուսանողների հետ, հա՛մ էլ այդ օրը մենք ունենք հյուրեր՝ Նոյեմբերյան-Տավուշի նշանավոր Գեղարվեստի դպրոցը: Ապրիլի 6-ին կողբեցոնց հետ հա՛մ աղայանական-ռոդարիական ներկայացում ենք նայելու, հա՛մ Գեղարվեստի նորացված ցուցասրահն ենք պատվելու… Գիտե՞ք` Մարտակերտից մեր Բորիս Ենիկոլոպովն է իր ընտանիքով ներկա գտնվելու, մեկ տարեկան դարձող Վիկտորյայի ու հարսիկի հետ, մեր նշանավոր Կարինե Պետրոսյանի տղան՝ իմ օրագրի նույնքան նշանավոր հերոսն ու Նոր Մարտակերտի-Արցախ աշխարհի խորհրդանիշը… Կարինեի աղջիկ գեղեցկուհի Մարինեն էլ՝ սեբաստացի շրջանավարտը, եղե՞լ է կրթահամալիրում իր ողջ ընտանիքով՝ Մուշեղ, Մանե, Ալեքս Պապիկյանների ու հայրիկ Հովհաննեսի հետ… Այսպիսի խաչմերուկ Բանգլադեշի մեր կրթահամալիրում, կրթահամալիրի մեր Գեղարվեստում… Իսկ  մյուս նշանավոր Պետրոսյան սեբաստացին, դաշտային, իհարկե, Պետրոսյանչիկ «պոլևոյ»-ն առցանց թող հայտնվի, չնայած էս Լուսոն միշտ անսպասելի-սպասելի է, տեսեք՝ ո՜ւր է հասել, ի՜նչ հեծանիվ ունի ու ի՜նչ նամակ է գրել… Իսկական ռումբ…

Քոլեջի նախակրթարանի էսպիսի սաներ:
Լուսանկարները՝ Սոֆյա Այվազյանի:

Կյանքը պիտի ապրել, կյանքն ապրելու համար է, ու ապրիլը լավագույն լուծումների շրջան է՝ մեր ողջ երևակայությամբ, թեթևությամբ, կարողությամբ՝ ամենաբարդ խնդիրները, կյանքի կծիկները քանդելու-լուծելու՝ առանց անեծք… Լսո՞ւմ եք… աղայանական-ռոդարիական շնորհքով… այնպե՜ս, որ բոլոր գործերում երևա-զգացվի-թելադրող լինի ժողովուրդը՝ իր կյանքով, մեզ՝ իր փոխանցածով… Ամենաժողովրդական մարդկանցից երկուսն իրենց ապրած կյանքում, մեկը՝ Իտալիայի Օմենիա քաղաքից, մյուսը՝ Բոլնիս-Խաչեն, հանդիպել են կրթահամալիրում. պայթյուններ ենք խոստանում, իհարկե, բայց հրավառության… երկնքում, որ տեսանելի լինեն և՛ Իտալիայում, և՛ Թիֆլիսում, և՛ Մարտակերտում… և՛ Երևանում անգամ:

Գեղարվեստի երրորդ դասարանցիների առօրյան:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 633

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատանիները նախանձե՜ն մեր խիզախումներին…

Ասված է իմ երեկվա գրում: Այսօր, շնորհակալ եմ Արման Երանոսյանն  ու Գևորգ Հակոբյանը հրապարակել են Ջավախք՝ Աբուլի գագաթով-Փարվանա արշավի երթուղին… Մենք սա խոստացել էինք Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հայր Սուրբ

Գիր է՝ իմաստի փնտրտուքով

Անիմաստ է, ինչպես օրն է դարձել այդպիսին, բացատրելը Դավիթ Բլեյանին մեր, թե ինչ տոն է մայիսի 1-ը՝ ազգային տոնացույցով՝ աշխատանքի օրը։ Արմինե մայրիկը թող չարչարվի. կարող է և ստացվի, փորձառու

Երբ աղուհացն այլևս քաղաքական կատեգորիա չէ…

Սա Վազգեն Սարգսյանի, կարծեմ 1998թ. ձևակերպումն է… կամ  «երբ փոխում ես աղուհացի ընկերների՞ն, Վազգեն»,- առիթ եղավ, հարցրի ես նույն 1998-ին… Այլընտրանքը ո՞րն է, երբ ունես կիսաքաղաքական`  իշխանության կուսակցության ձևավորման-պահպանության ախպերական