«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, 1994թ. ՀՀ Լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանն այսօր եւս նորաբաց «Ռոսսիա մոլ»-ում էր. «Ճիշտ է՝ ես մոլի սիրահար չեմ, թեեւ ինքս մոլեռանդ մարդ եմ: Միգուցե վերջին անգամն եմ մտնում այստեղ, քանի որ մի քիչ հեռու եմ մնում, իմ տան ճանապարհին չէ»:

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ Կրթության եւ գիտության նախարարի փոփոխությունը եւ ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի վերանշանակումը ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի, արդյոք համակարգը իսկապես կապակուսակցականացվի, ինչպես խոստացել էր նորանշանակ նախարարը.

«Ամենալավը հենց ինքը՝ Լեւոն Մկրտչյանն էր իր 3-րդ անգամ գնալ-գալու մասին ասել հումորով, ես ավելացնելու բան չունեմ: Վստահ եմ. հիմա էլ է նա հումորով նայում, քանի որ առանց հումորի ու երեւակայության մեր ժամանակներում դժվար կլինի ապրել: Կանխորոշված կարծիք չեմ ուզում հայտնել, քանի որ նա կենսափորձով մարդ է, տեսած մարդ է. եթե եկել է, ուրեմն գիտի խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Փոփոխությունը կնպաստի նրան, որ կրթական համակարգը միգուցե իսկապես վերջապես ձերբազատվի կուսակցականացումից: Եթե 3-րդ անգամ ստանձնում է ԿԳ նախարարի պաշտոնը, ենթադրում եմ, որ ծրագրով է եկել: Համենայնդեպս, եթե այդպես չլինի, լավ չի լինի»:

Աղբյուրը՝ a1plus.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Բարեւ, ես եմ». Աշոտ Բլեյան

«Արարատ» հեռուստաընկերություն 20.09.2016թ

Գլխիվայր պիտի շուռ տալ ընդունելության համակարգը…

«Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդման հյուրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է, թեման՝ Ավագ դպրոցի ճանապարհը:

Մայրեր-երեխաներ

«Կենտրոն TV-ում մարտի 12-ի «Կենտրոնում կինն է» հաղորդման հյուրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է։ Հաղորդման կրկնությունը՝ մարտի 15-ին՝ ժամը 19.10։