«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հայ լրագրողը Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում հնարավորություն ունենար ելույթ ունենալու և այդտեսակ հարցեր բարձրացնելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով Россия сегодня պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ խորհրդարանում հնչեցրած հայտարարություններին:

Բլեյանը հավելեց, որ երբ ռուս լրագրողին հնարավորություն է տրվում կարծես Ռուսաստանի անունից նման հայտարարություններ անել և դրանով կեղտոտ ոտքերով ներխուժել սուվերեն երկրի տիրույթ՝ դա արդեն վտանգավոր է և նշանակում է, որ մեր ինքնիշխանությունն իրոք վտանգված է:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Կիսելյովը արդարացի է այն բանում, որ այստեղ հանրակրթական բնագավառում անօրինականության դաշտ է ստեղծվել․ «Ռուսերենը հայտնվել է խնամյալ կարգավիճակում, ընդ որում՝ հենց 1991 թվականից: Իմ ձեռքին է ԿԳ նախարաի 12․07․2011 թվականի հաստատած՝ ՀՀ ռուսերեն լեզվով ուսուցման դպրոցների ցանկը. այդ, որ ասում են՝ փակեցին ռուսական դպրոցները՝ չեն փակել… ավելին, ռուսերեն լեզվով ուսուցմամբ 42 պետական դպրոցներ կան, դրանցից 18-ը գործում է Երևանում, մնացած 24-ը՝ Հայաստանի մարզերում»:

Աշոտ Բլեյանն ընդգծեց, որ այդ դպրոցները գործում են ՀՀ օրենսդրության անտեսմամբ․ «Դրանք պարզապես չպետք է լինեին, փակե՛ք այդ դպրոցներ, օրենքի դաշտ բերեք հանրակրթությունը»:

Ինչ վերաբերում է ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդմանը, ապա, ըստ Բլեյանի, խառնվելու կարիք չկա․ «Որպես ուսուցման առարկա դասավանդվում է ՀՀ բոլոր պետական, ոչ պետական դպրոցներում՝ սկսած երկրորդ դասարանից մինչև 12-րդ դասարան: Ընդ որում, դրան հատկացված են, իմ կարծիքով, «անհրաժեշտ»-ից շատ ժամեր»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Աղբյուրը՝ 1in.am

[embedplusvideo height=”350″ width=”550″ editlink=”http://bit.ly/1otPXlM” standard=”http://www.youtube.com/v/wxOieqgi1ec?fs=1″ vars=”ytid=wxOieqgi1ec&width=550&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep3178″ /]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դուք չեք կարող ասել՝ ինչու Վանոն մեզ հետ չէ…

Շնորհակալ եմ, որ գրքի այս մասում դրված են այս տողերը։ Որովհետև եթե ինձ ասեին՝ ընտրիր 10 տող, ես հենց այս տողերը կընտրեի. մնացածը կա՛մ ասված է, կա՛մ մարդիկ կասեն։ Հասարակությունից

Հայոց հարց-Վեստ Սարգիս

Հանրային հեռուստաընկերության «Հայոց հարց» հաղորդման հյուրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է:

Առավոտյան հատուկ թողարկում Սոմայի անոնսով

Բարի օր: Աշխատանքային այցով Արատեսում եմ: Առանց 11 ամսական դարձող Սոմա Բլեյանի դա այլևս հնարավոր չէ: Սոման ճանապարհի հուսալի ընկեր է, Էլյան էլ՝ լավ օգնական: Այսպես հեշտանում, հնարավոր է դառնում