Եզակի է մեկ տարի, ութ ամիս տևող իմ կենսապատումում 582-րդ անընդհատ գիրը. այն ես պատմում եմ Մեդիակենտրոնի իմ անկյունում…. Հանրային 1-ին հեռուստատեսության լրագրող Մարիաննային երեկ կրթահամալիրում իրականացվող նկարահանումների ժամանակ ասացի՝ իմն աշխատանք չէ, իմ կյանքն է, ամբողջական, որի մեծ հատված կոչվում է տնօրենի գործունեություն… Ո՞նց անջատես, երբ կյանքում անանջատ են… Իմ բլոգն էլ այդպիսին է, իմ օրագիրն էլ. և բնական է, որ իմ բլոգի, օրագրի անընդհատ «շահագործումը» լոկ իմ խնդիրը չէ. աշխատանքի կազմակերպումն անընդհատ հանրայնացվում է, դառնում ավելի բաց ու ինքնավար…. Օրագիրն իմ ունի ամենօրյա խմբագիրներ ու ֆոտոխմբագիրներ. նկատեցի՞ք, որ երեկվա խմբագիրը Կարինե Պետրոսյանն էր, ֆոտոխմբագիրը՝ Մարինե Մկրտչյանը… Կրթահամալիրի տնօրենի բլոգը, ինչպես «Դպիրն» ու mskh.am-ը, իր միջուկով նաև անգլերեն է, ռուսերեն, վրացերեն… Տարածվի ու տարածվի. այսօր չհասնես՝ վաղը կհանդիպես…

Նոր դպրոցի կինո-ֆոտոգործի սովորողները:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Կրթահամալիրի ավագ դպրոցի 2016թ. շրջանավարտների «Ես եմ» նախագիծը, որ բարեխիղճ թողարկում է «Սեբաստացի» TV-ն, չի կարող իմ բլոգապատման եթերում չլինել։ Այս անգամ ես առանձնացրի շրջանավարտների՝ կրթահամալիրի գնահատումը մեկ բառով, մեկ նախադասությամբ։ Տեսեք՝ ինչ ոգևորիչ շարք ստացվեց՝ «Իմ ստեղծագործ դպրոցը», «հնարավորությունների դպրոց», «միշտ պայծառ», «միշտ ծաղկուն ու հետաքրքիր, ինչպես գարունը», իսկ… իմ հուզմո՜ւնքը, որ կրթահամալիրը ասոցացվում է Աշոտ Բլեյանի հետ… Այսպիսի նախագիծը գուցե ամենաազնիվ, մարդկային վարկանիշավորում է ուսումնական հաստատության…

Սպիտակի, Վանաձորի ռոբոտաշինության խմբերի սովորողներնի, ղեկավարների արձագանքներն էլ իրենց անմիջականությամբ՝ կրթահամալիրում որպես մեր մեծ տան բնակիչներ իրենց, բառիս բուն իմաստով, ապրած օրերի տպավորությունները, վարկանիշավորման կարևոր շտրիխ են բերում…

Թաքնված տեսախցիկով, գոնե ձայնագրիչով թե մեկը լիներ, որքա՜ն կհեշտացներ իմ կենսապատումը, որքա՜ն պատումը համապատասխան կլիներ մեր, իմ ապրած կյանքին՝ նույնքան անմիջական, ինքնաբուխ, վստահելի, ինչ վայել է ընտանիքին. նույն շնորհներով է ապրում-գործում մեր ուսումնական գերդաստանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը…

Ստուգատեսային ուրբաթը ավագ դպրոցում:
Լուսանկարները՝ Տիգրան Իսկանդերյանի։

Արմինե Թոփչյանը՝ կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավարը, որոշել է փոխել աշխատանքը, դարձնել ուղիղ մանկավարժական, գործել իր հետաքրքրությունների, իր ինքնուրույնությունների, տաղանդի ողջ ուժով… Լավ օրինակ է. կրթահամալիրը՝ որպես աշխարհ, հնարավորությունների դպրոց է նաև մանկավարժական աշխատողների համար, որը ենթադրում է փոփոխելիություն… Կարևոր է, որ կրթահամալիրի զարգացման-բեկման այս փուլում-տարում յուրաքանչյուր սեբաստացի աշխատող հանդես գա իր ողջ ներուժով և վերանայվեն խոչընդոտները՝ ներքին թե արտաքին… Խորհրդակցելով իմ գործընկերների մեծ խմբի հետ՝ ես Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավարումը առաջարկեցի… գուշակեք՝ ում… Քնարիկ Ներսիսյանին… Քնարիկի «այո»-ն, շնորհակալ եմ, մի շարք ազնվացնող-սազական համաձայնեցումներից հետո ունեցանք… Այսպիսով, Քնարիկն սկսում է Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավարի պարտականությունների կատարումը մինչև ՀՀ օրենքով, կրթահամալիրի սահմանված կարգով տնօրենը կրթահամալիրի խորհրդին կներկայացնի Գեղարվեստի դպրոցի տնօրենին։

Երեկ Մեդիաուրբաթ-համերգից հետո իմ առաջարկով Արմինե Թոփչյանը, Քնարիկ Ներսիսյանը, Կարինե Մացակյանն ու ես հանդիպեցինք Գեղարվեստում… Այ, մեր այս՝ հարազատ-պատասխանատու մարդկանց սեբաստացիական կլոր սեղանը ուղիղ եթերի արժանի էր, կրթահամալիրի առողջության, ձեռքբերումների, վերելքի-հեռանկարի առհավատչյան, աղբյուրը։ Շնորհակալ եմ։

Մեդիաուրբաթ: Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։

Օրվա վերջում (վերջանում է, հա՞, իմ օրը) Մեդիակենտրոնում, օգտագործելով հնարավորությունը, որ Վանուհի Բաղմանյանը սպասում է ժամը 19.00-ին՝ ուղիղ եթերում մայրենիի ֆլեշմոբի մեկնարկը տալուն, սկսվում է ուղիղ եթերի արժանի մի նոր զրույց-քննարկում՝ տնօրենի և ուսումնական նախագծի կազմակերպչի… Անշտապ, վստահելի, կոնկրետ, իրավահավասար, անձեր բարձրացնող, հանուն մայրենիի ու մարդու, ասել է թե՝ հանուն Հայաստանի Հանրապետության… Շնորհակալ եմ, սիրելի Վանուհի…

Շարունակելով իմ գիրը՝ որպես ուղիղ եթեր… Մենք Միջին դպրոցի սովորողների-ուսուցիչների մեծ խմբի հետ գրական թատրոն դարձած Փոքր դահլիճում ենք. կարդում ենք Տերյան... ճիշտ է՝ որպես իրողություն՝ կարդում ենք Տերյան… Նստոտած-անմիջական-անպաճույճ, ինքներս մեզ ու իրար համար՝ որպես ծնունդդ փառավոր շարունակ, օ՜, մոտիկ ընկեր իմ, օ, Վահան Տերյան… Քնարիկ Ներսիսյանն իր թատրոն-լաբորատորիայի «Տերյանով» օրեր առաջ հուշել էր այս արդեն որոշումը, որ հրապարակում եմ՝ մարտ-ապրիլին տեխնոլոգիական շաբաթով պատրաստեք «Կարդում ենք»-ի դահլիճային-թատերական շարան, սովորողների-ուսուցիչների, կմիանան ծնողնե՞րը՝ բարի, կառաջանան ընտանեկան խմբե՞ր, թե ավելի խառն, բայց հրավերով, ազդով, գրական սցենարով, արտիստական խնամված միջավայրով… Ձեր-մեր ընտրությամբ՝ կարդում ենք Իսահակյան, Մեծարենց, Տերյան, Թումանյան, Չարենց… Լսվե՞ց… Թատրոն լաբորատորիան ու երաժշտական լաբորատորիան ընդունում են հայտեր մարտի 1-ով՝ գարունով սկսած…

Բագլադեշյան պատկերներ: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#582

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ընկերությունը՝ վերածննդի քաղաքական կատեգորիա ու պայման

Ի՜նչ լավ իրիկուն եղավ մեր տանը։ Իմ վրաց ընկեր Գեորգի Մոմցելիձեի հետ մինչև կեսգիշեր, քանի թույլ տվեց իմ հասուն կյանքի վրա իշխող «Տաբու» քնի աստվածը, անկեղծ փոխըմբռնման սեղանի շուրջ մեր

Ես միշտ պատկերացրել եմ, որ դրախտը լինելու է…

Չէ, սիրելի Նելլի ու անգամ Աննա Գսպոյաններ, քույրիկներ-աղջիկներ սեբաստացի գրադարանի, ես ամենաընթերցասերը չեմ: Գիտեք, ես ձեր` շատերիդ, ուզենանք, որ այդպես լինի, յուրաքանչյուրիդ Տիարն եմ… Ու որպես Տիար, պիտի իմանայի ու

Լսեք, լսեք, լսեք…

Երբ այսքան ցավոտ պարտությունը բոլորինս է, չի կարող ներհայաստանյան հաշտությունը բուժիչ չլինել՝ որպես հաղթանակ…