Քնարիկ Ներսիսյանի այս հրավերին սպասել եմ, թատրոն-լաբորատորիայի բազմաչարչար-կրկնվող բացում-վերաբացում-գործարկմանը… Երեկ-մյուս օրը մտա՝ կյա՜նք, Քնարիկի հմայքը բազմապատի՜կ, թվում է՝ էլ ո՜ւր, անվե՜րջ, շրջապատված իրենով ոգևորված տղաներով՝ Ավագ դպրոցի Սուրեն, Հայկ, Դավիթ… ու աղջիկներով՝ սովորող Սյուզի, Անահիտ Մարգարյան, Օվսաննա Ասատրյան…, խանդավառ, ստեղծական… իսկը սեբաստացի-լաբորատորիա… ո՞րերորդ նորը մեր կյանքում… Իսկ առաջին ներկայացումը եղավ այնպիսին, ինչպիսին կարելի էր ցանկալ՝ խելացի, թեթև-խմբովի մասնակից պատումով, Սուրբ Ծննդյան նվերի պես՝ իր ձևով ու բովանդակությամբ… անկեղծ ծափերով՝ ներկաների-բացակաների… Ա՜խ, այս բացակաները, գոնե, գիտե՞ն՝ ինչո՞ւ չաջակցեցին, չվայելեցին. մի՛ նեղացեք, սեբաստացի սովորող թե ուսուցիչ, ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ էիք երեկ՝ ժամը 14.00, եթե ոչ Քնարիկ Ներսիսյանի թատրոն-լաբորատորիայում…

Մայր դպրոցի սահադաշտի կառուցման աշխատանքներ։
Լուսանկարները՝ Նառա Հարությունյանի։

Այդպես ամեն օր բրուտանոցում՝ Անի Հովհաննիսյանի լաբորատորիայում, տեխնոլոգիայի դեռատի օրիորդներով ու տղաներով ձեռքով-ոտքով-մտքով աշխատանքի մեջ են… ինչպես երեկ չէ մեկէլ օրը՝ Շողիկ Պողոսյանի ջերմոց-լաբորատորիայում՝ սերմնադարանի ներկայացմանը՝ տարատարիք սովորողների, ուսուցիչների, նոր մարդկանց՝ մեր հին սեբաստացի, ականջը կանչի, Սուսան Եսայանի ընդունակ, եռանդուն-նախաձեռնող քույրիկ Սաթենիկ Մուրաջյանով, շրջապատում…

Ինչպես ավելի մոտ ենք, վերջապես, հայրենագետի-արշավորդի ակումբ-լաբորատորիա-ցուցասրահի բացմանը, որքան երկա՜ր՝ օգոստոսից պատրաստվում ենք… Ու Սուրբ Ծննդյան-նախածննդյան այս շրջանում՝ մեկնա՜րկ… Հրավիրում եմ, հայրենագետ-արշավականներ՝ հետիոտն, հեծանվով, ձիով, նավով… վրանով ու էքստրիմով, մենակ, խմբով՝ կամայական-տարատարիք, ամենուր՝ հայրենիքով ու ամեն ինչ հայրենիքի՝ նրա մարդու, նրա մշակութային ու ոչ մշակութային արժեքների, աստվածարար հող ու ջրի, բնության, բնաշխարհի մասին իմանալու… Ասել եմ բազմիցս՝  հայրենագիտությունը՝ կրթական ծրագիր հեղինակային, ու հայրենաճանաչումը՝ կրթական ծրագրի մեթոդ ու նպատակ, ունեցավ, ահա, իր նոր լաբորատորիան ևս… Ասենք՝ շնորհավո՜ր… Ի՜նչ լավ է, որ այսպիսի Հրաչյա Առաքելյան է իր հասուն տարիքում գործի գլուխ կանգնում…

Դպրոց-պարտեզի և Նոր դպրոցի 2-4 տարեկանների ամանորյա տոնախմբություն։
Լուսանկարներ՝ Անահիտ Հարութունյանի։

Նոր տարի կոչվածը, գիտե՞ք, իմը չէ, ոչ մի կերպ չեմ ընկալել՝ հիմա հաշտ ապրելու-լինելու համար… Հորինում-հարմարվում եմ, նոր մեկնարկներով տարեվերջի-տարեմուտի սահմանները ջնջում, որ խզում չլինի, դատարկ-անբովանդակ ծույլի ցանկություններ-խոստումներ չլինեն, որ… Իմաստ ստանա այս Նոր տարին ու համառորեն ձևականացվող Սուրբ Ծնունդը… Այսօր ժամը 12-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում Տեր Զենոն քահանա ուսուցիչը՝ մեր Ավագ, Միջին դպրոցի մի խումբ սովորողների համար սկսեց «Հայ Առաքելական եկեղեցու ծիսական մշակույթ» դասընթացը… Ասենք՝ շնորհավո՜ր… 2016-ի հունվարի 8-ին մանկավարժական լաբորատորիայում, մանկավարժական հավաքի ծրագրով այս դասընթացին կմիանան սեբաստացի ուսուցիչ կամավորները… Ասենք՝ շնորհավո՜ր…

Իսկ հունվարի 5-ին, ճրագալույցի պատարագից հետո, երեկոյան ժամը 7.30-8.00-ին Մեդիակենտրոնում Տեր Զենոն քահանայի օրհնությամբ-մասնակցությամբ միասին կուրախանանք մեր ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ծնունդով… Ավետիս կտանք ու կշնորհավո՜րենք մեր հայրենիքով մեկ… Իսկ հունվարի 6-ին առավոտ 9-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից «Սեբաստացիներ» երգչախմբով կուղևորվենք՝ պատարագ լսելու մեր ընտրած հայրենի եկեղեցում, միասին կարշավենք ու ավետիսներ կտարածենք… Հայրենագետ-արշավականն այսպես, հայրենի մշակույթով ու հայրենյաց եկեղեցով է լինում… Դատարկ հնչումեն դատարկ զգացում կառաջանա. այսպես Կոմիտասն է ասում։

Քոլեջիկները պատրաստվում են Ամանորյա ծեսին։
Լուսանկարներ՝ Լիլիթ Մեղրյանի։

Նունե Մովսիսյանն ու Արևիկ Ներսիսյանը Ծաղկաձորի գրաբարի-մայրենիի ուսուցիչների սեմինար-հավաքին, որ սիրով կազմակերպել էր Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը, ինքնավստահության-իրենց գործի կարևորության-հանրայնացման լիցքեր էին ստացել… Իրե՛նց համար կարևոր… Մերս կասեր՝ ինձ գովել են… Իմ ամեն ծնողական ժողովից հետո այդ դժգոհ, խիստ կինը, ով իմ դատաստանն էր տեսնում տարին տասներկու ամիս, այնքա՜ն բավարարված էր լինում ժողովի օրը… Եզակի զգացում…

Երեկ մեզ այցելել էր Մարկ Գրիգորյանը՝ այսօր հայտնի հեղինակային TV հաղորդաշարի հեղինակը՝ ստեղծագործական խմբով՝ «Մեշոկ պապի» հաղորդումը նկարելու համար… Երկա՜ր չէր եղել կրթահամալիրում, իսկ Գեղարվեստում, ոնց որ այլ մոլորակում, այլ հայրենիում… Խմբով՝ երիտասարդ տղաների և աղջիկների, զարմացած էին… Մեզ-ձեզ լա՜վ գովեցին…

Մարկ Գրիգորյանի այցը: Հաղորդման նկարահանումներ։
Լուսանկարներ՝ Զարուհի Առաքելյանի։

Իսկ իմ պատումի օրվա սկիզբը՝ մեկնարկը, որի մի տողը վերնագիր դարձավ, Սոնա Մայիլյանն է տվել… Արդեն տասներորդ դասարանի՞ց, պահո՜, պահո… Իսկական հեքիաթ… Որ ուզում եմ՝ ոչինչ չխանգարի՝ իմ ուզած ճամփով՝ հայրենիով, Թիֆլիս հասնելու ու իմ ստեղծած լաբորատոր միջավայրում անցկացնելու, ծանոթ-անծանոթ իրար խառնելու, նոր մի զգացում ստանալու, որ նոր տարի լինի-դառնա-սկսվի…

Իմ մեդիաընթերցարանի այսօրվա հերոսը այս  տեսանյութ-ֆոտոշարի երեքամյա աղջնակն է ու իր մայրը… որ միասին նվաճում են լեռները։

Իսկ ամբողջ աշխարհի մահմեդականները նշում են Մուհամեդ Մարգարեի ծննդյան օրը…

Ինչի մասին էր խոսում հայտնի մտածող Լաո Ցզի-ն՝ «Դաո Դե Ցզին» դասական տրակտատի հեղինակը: Նա ասում էր.

Հետևեˊք ձեր մտքերին, դրանք խոսքեր են դառնալու:
Հետևեˊք ձեր խոսքերին, դրանք կարող են վերածվել գործողությունների:
Հետևեˊք ձեր գործողություններին, դրանք դառնալու են բնավորություն:
Ձեր բնավորությունը դառնալու է ճակատագիր:

Ֆոտոխմբագիր՝ Աննա Պետրոսյան
# 535

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անվստահության մութը խիզախորեն ցրելու տարի…

Դավիթ Բլեյանն այս օրերին ամենաշատը տպավորված է Գրիգոր Խաչատրյանի բերած մեծ «Կինդեր Սյուրպրիզ» ձվիկներով… Նրբանկատ՝ ոչ այն է մարդ, ոչ այն է, առավել ևս, նկարիչ, Գրիգոր Խաչատրյանն իր ընտրության մեջ չի վրիպել…

Ես սրանով կարող եմ… տիեզերք հասնել…

Շուշան քույրիկը Վիեննայից Դավիթ եղբորը մի պայուսակ-ուսապարկ է ուղարկել, այնպիսի, որ Դավիթը հագել ու պատրաստ է… —  Պա՜պ, ես սրանով կարող եմ… տիեզերք հասնել… ոնց որ հրթիռ լինի, ես էլ՝