Լուսանկարը` Արմինե Թոփչյանի:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հանդես է եկել իր բարեգործական նախաձեռնության պաշտպանությամբ… բացատրել է՝ ինչու իր նվիրաբերության նպատակներով տրամադրված միջոցների բաշխմամբ կզբաղվի բարեգործականի կարգավիճակ չունեցող, այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ իր ստեղծած Chan Zuckerberg Initiative միավորումը: Կարդացեˊք, ինձ ավելի ու ավելի հետաքրքիր է այս բիզնես-հանճարը՝ իր ամբողջականությամբ, լիարժեք ինքնաարտահայտվելու ուժով, իր ազատությամբ… Ինչպե՞ս է ազդում մեր ժամանակների հերոսը սեբաստացի պատանիների ձևավորման վրա, տիա՛ր Գևորգ Հակոբյան ու լաբորատորիա մանկավարժական, ինչպես Բիլ Գեյթսը… Մենք հայերեն թարգմանեցինք նրա «Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար» և «Ավետարան ծնողների համար»:

Արարատի ծեր կատարին դար է եկել վայրկյանի պես…
Լուսանկարները ` Մարիետ Սիմոնյանի:

Ամենասիրուն, ամենախառը, ամենաերազկոտ…
Լուսանկարները` Նարե Ղալամքարյանի:

Կրթահամալիրի մարմնամարզության մարզիչ Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը ուրախ լուր է հաղորդել. ՌԴ Կրասնոդար քաղաքում մեր լրացուցիչ կրթության սան Վրեժ Դանիելյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ այդ բնագավառում առաջին միջազգային նվաճումը անկախ Հայաստանի պատմության մեջ: Ուրախ եմ, Դավիթ, հաջողության համար: Խերով դահլիճ է։ Աշխարհի մարզասրահներ տեսած Դավիթը խնդրում է  մեր մարմնամարզական դահլիճում մարզադահլիճը հանդերձարանից բաժանող պատը հանել և տեղադրել մինի տրիբունա՝ 3 շարքով, որ կապահովի 50 նստատեղ։ Ես տվել եմ իմ համաձայնությունը. իհարկե, ժամանակին առաջարկ է: Ես այդ հանդերձարանի պատը երբեք չեմ հավանել. հիմա պարզվում է, որ իր տեղում չէ: Թող ազատի տրիբունայի տեղը, տրիբունան թող շուտ գա, ես ուզում եմ նստել այդ տրիբունայի վրա և ծափահարել:

Խորեն Հազարումյանը խոսում է մեր գյուղացիական տնտեսության հոգսերից. տնտեսության Ռոքսի շան համար անհրաժեշտ է փայտից վանդակ, ձիանոցի պատուհանները պիտի պատրաստվեն, անհրաժեշտ է մետաղական շղթա և շան վզկապ:

Իհարկե։ Վահրամ, Խորեն, Պետոյի միջոցով արագ սկսում ու ավարտում ենք մեր անասնագոմ-ձիանոցի ամբողջ շենքի պատուհանների տեղադրումը: Մեր խորհրդանիշ Ռոքսին պիտի ունենա տարածաշրջանի ամենագրավիչ-հարմար տնակը: Հայտարարում եմ բաց մրցույթ այդ տնակի նախագծի համար: Մետաղական շղթան և շան վզկապն էլ պետք է լինեն ադամանդակուռ: Ռոքսին ինչ-որ շուն չէ, այլ մեզնից յուրաքանչյուրի բարեկամը: Իմ բլոգը խստիվ կհետևի: Մի՛ մոռացեք նաև մեր բադիկներին: Քանի որ դեկտեմբերի 27-ից հունվարի 10-ը աշխատելու ենք ուսումնական արձակուրդի ռեժիմում, պիտի այսօրվանից մտածել յուրաքանչյուր թաղարային բույսի, ծաղկի, կենդանու ապահով ձմեռման մասին: Սկսեցինք:

Լույսեր մթնում…

Ֆոտոխմբագիր՝ Արփի Սահակյան
# 524

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր գինի նոր տիկերի մեջ. մեր մանկավարժության այս շրջանի համար չի՞ ասված…

Երբեք պետք չէ մոռանալ, չի կարելի, լսո՞ւմ եք, մի՛ արեք… Դաս-դասարանային քանի՜ դար աշխարհով մեկ տիրապետող հանրակրթական համակարգն այնքա՜ն հեշտ է իրագործման մեջ, հեշտ է կազմակերպմամբ, էժան-անգլխացավ… Հայտնի դպրոցներն էլ՝ 

Նոր ու մաքուր էջից․․․ շարունակում եմ

Հիմա, երբ քաշքշուկն ավարտվեց, ու իմ թոշակային քարտին նստեց պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքով որոշված՝ 1990-1995թթ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի իմ կենսաթոշակը (իմ դեպքում՝ ամսական 165 հազար դրամ.