Երևանում տեղի ունեցավ խաղաղարար, իրավապաշտպան, Թեքալիի գործընթացի նախաձեռնող Գեորգի Վանյանի հոգեհանգստի արարողությունը։ Մասնակիցներից խոսեցինք Բորիս Նավասարդյանի, Մարիամ Եղիազարյանի, Վարդան Հարությունյանի, Շուշաննա Թևանյանի, Պարույր Հայրիկյանի, Աշոտ Բլեյանի հետ։

Գեորգին 58 տարեկան էր։ Հոկտեմբերի 9-ին՝ քովիդ ախտորոշմամբ, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիի հիվանդանոց, գրեթե անմիջապես հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Վանյանը վերջին տարիներին ապրում էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թարս հարցազրույց

Բլեյան դպրոցի Հետազոտական Վարժարանի և Միջին դպրոցի շրջանավարտները տիար Բլեյանի հետ Մայր դպրոցից քայլքով, տիարի հարցերով ու սովորողների պատասխաններով Ագարակ ու Արևմտյան դպրոց-պարտեզ են գնում։ Թարս հարցազրույցն ավարտվեց պայմանավորվածություններով։

«Նոր ռուսները»

Յուրա Գանջալյանը թարգմանաբար ներկայացնում է Հեդրիկ Սմիթի «Նոր ռուսները» գրքի մի հատվածը, որ պատմում է 25 տարի առաջվա կրթահամալիրի և Աշոտ Բլեյանի մասին։ Ծանոթացեք. հետաքրքիր հայացք է։ 

Ապոլիտիկա

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Ապոլիտիկա» հաղորդման հյուրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Հաղորդման հեղինակը և վարողը կրթահամալիրի շրջանավարտ Գոհար Հայրապետյանն է: