Մահացել է կրթահամալիրի նախկին աշխատակից, ավագ դպրոցի շրջանավարտ Տաթև Վանյանի հայրիկ, իրավապաշտպան Գեորգի Վանյանը։

Գեորգին կրթահամալիրում թատրոնի ուսուցման ակունքներում է, կրթահամալիրի «Ծիր կաթին» առաջին պարբերականի խմբագիրը, թատրոնի հանրակրթական ծրագրի հեղինակ։ Նա եղել է «Նոր ուղի» քաղաքական կուսակցության ղեկավարներից, խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի հիմնադիր, հայ-ադրբեջանական խաղաղասիրական՝ Թեքալիի գործընթացի նախաձեռնողը։ Գեորգիի նախաձեռնությամբ 2007-ին կրթահամալիրում գործեց «Ադրբեջանի օրեր» քաղաքացիական նախագիծը։ Տասնամյակներ շարունակ Գեորգի Վանյանը հետևողական փորձել է հայ-ադրբեջանական երկխոսության հիմքեր ստեղծել մեր հասարակության մեջ, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում… Խաղաղ, համագործակցող հարավային Կովկասի ջատագով լինելը Գեորգիին Երևանից տարավ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղ՝ որպես մշտական բնակության վայր։

Գեորգին մեր ընկերն էր. գիտակցումով՝ սեբաստացի։ 1998թ. նա ղեկավարում էր ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի շտաբը, իսկ 1999-2001-ին՝ Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը. գործունեություն, որը մեր ընկերության բարձրակետը եղավ։

Ցավակցում ենք Տաթև և Արփի դուստրերին, հարազատներին, ընկերներին։

Գեորգի Վանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին ժամը 17:00-ից 20:00-ն «Զոլեր» սգո սրահում (Գ. Հասրաթյան 25/3):

Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 19-ին՝ 13։00։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Sure, the Dimness Will Pass, Again it Will Become Crystalline

“Armenia should really be independent; the part of this independence is the opening of Armenian-Turkish border. Turkey is a significant performer. The border with Turkey is closed, and Russian soldiers

Խոշորացումը քաղաքական նպատակներից ելնելով է արվում, շտապողականությունը դա է հուշում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանն այն համոզմանն է, որ համայնքների խոշորացման գնալով՝ իշխանությունն այս պահին քաղաքական հարց է լուծում:

Նոր ուղու հաստատումների շարքից

Գրառում 1․ Նոր սահմանների առաջ․․․ Ալբերտ Տոնեյան կնքահոր՝ Արագածի մկրտության արարողությունը եկավ առաջիս․․․ Բյուրական-Ամբերդով Հարավային գագաթ բարձունքի վերջին հատվածում կապում է մկրտվող սանի աչքերը, ձեռքը բռնած, քավոր-սանիկ կապի անխախտության խորհուրդ