Բանգլադեշյան բաց լողափը, նրա լողավազանը մշակույթ է, նոր գործիք սեբաստացիներիս կյանքում՝ մեր մանկավարժության խորհրդանիշներից ամենաարևոտը, մարդկայինը, մանկականը, ամենամատչելին երեխայի համար՝ սկսած 2 տարեկանից… Երեկ ես անցա կրթահամալիրի բոլոր 5 հաստատությունների 12 լողավազաններով, հաշվեցի մեկիկ-մեկիկ՝ Դպրոց-պարտեզի բաց փոքր լողավազանը, Դպրոց-պարտեզի բաց մեծ լողավազանը… Ծածկած մեծ լողավազանը, որ գտնվում է Դպրոց-պարտեզում… Գեղարվեստի դպրոցի մեծերի լողավազանը, փոքրերի բաց, փոքր լողավազանը, բաց մեծ լողավազանը, Նոր դպրոցի բաց մեծ լողավազանը, փոքր լողավազանը, Հիմնականի բաց մեծ ու փոքր լողավազանները, Արհեստագործական-Քոլեջի բաց փոքր լողավազանը և բաց մեծ լողավազանը… Չեղա՞վ 12, եղա՛վ:

Երեկ մեր Մանիկ Պողոսյանի ավագ որդու՝ Կարենի հետ, ով 12 տարի առաջ ավարտել է այս՝ Գեղարվեստի միջնակարգ հանրակրթական դպրոցը, անցանք Գեղարվեստով… Կարենը, ով սիրով-քաղցր էր հիշում իր դպրոցը, իր տնօրեն Լալա Մնեյանին, իր ուսուցիչ Կարեն Մկրտչյանին, Կարինե Աղամյանին…, ամեն ինչ, զարմացած-հիացած էր նոր Գեղարվեստով՝  ավագով ու կրտսերով… Գեղարվեստի տանիքից բացվող տեսարանն ամենախոսունն էր՝ խորհրդանիշը մեր… Բաց, մեծերի լողավազանում ավագ ճամբարականները՝ 8-12-րդ դասարանցիները, լողում էին… ապրում… Արման Գրիգորյանը ճամբարականներով լեցուն դահլիճում ներկայացնում էր Արշիլ Գորկուն, նշանավոր ժամանակակից ֆրանսիացի նկարիչների տեխնիկաներ… Արմանին միշտ հետաքրքիր է լսելը՝ իր ունեցածից-ամբարածից է բաժանում… Մեծ մանկավարժ-արվեստագետ է, պահի, որ ի՞նչ… Ամառային դպրոցը, բոլոր տարիքի սեբաստացիներ, պոզով-պոչով հո չի՞ լինում… Այսպես է լինում… Ամառային դպրոցը գործում է… Իսկ ամառը, գիտեք, ամառ է՝ իր հունիս, հուլիս, օգոստոս ամիսներով:

Նախակրթարանը մեր՝ սեբաստացիների, Հիմնական դպրոցումԴպրոց-պարտեզումՆոր դպրոցումԳեղարվեստում, Քոլեջում, մշակույթ է ու որպես այդպիսին՝ մանկավարժական արժեք… ինչպես երգի տոնը Մարմարյա սրահում, որ հունիսի 2-ին՝ ժամը 11.00, ներկայացրին մեր կրտսեր դպրոցների 1-3-րդ դասարանցիները՝ իրենց ղեկավարներով, բոլոր կարգի ուսուցիչներով… Շշմելու բան է. Կոմիտասի այս տասը երգերի ինքնիրան այսպիսի կատարումը. ես դա անվանում եմ «խաղում ենք կոմիտաս» (այո՛, փոքրատառ), որպես հայոց մանուկների նոր գործիք, որ աշխարհի ժողովուրդներին ներկայացնում է կրթահամալիրը… Ես չիմացած բաներից չեմ խոսում, միայն հաստատ, իմ ունեցածից… Օրագիրս դրա համար է նաև՝ իմ ունեցածը փոխանցելու, ինչպես ամառային դպրոցը՝ Արման Գրիգորյանի համար…

Զուգահեռները օրվա իմ գրի պատահական չեն…  Պիտի մշակվեն ամեն Աստծու ճամբարային, ուսումնական ամառվա օր… որ ջուրը միշտ զուլալ լինի, լողափի ամեն անկյունը, ինչպես պարտեզում, հետաքրքիր, խնամված, անվտանգ, հիգիենիկ, մատչելի՝ ինքնուրույն մեծանալու համար… Հայաթը, ինչպես լողափը, հոգս չէ… Ի՞նչ հոգս, երբ այնտեղ ապրում են, ծնվում են ու իրար հետ շարունակում ապրել և՛ Անահիտ հարսիկ դարձողը, և՛ Մովսեսը՝ իր Բուչո շան ու թթենու հետ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երեք Աշոտներիս մանկավարժական-քաղաքական գործունեության քննադատն ու պաշտպան

Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցը, Նունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ

Ես ոգևորված եմ Ամառային դպրոցով, նրա տարբեր ուղղություններով

Զոլյան Սուրենին, Տիգրանի և Զոյայի հայրիկին՝ լեզվաբան-պրոֆեսորին հանդիպեցի Մայր դպրոցում՝ վարժարանի 9-րդ դասարանցի դարձող տղայի ուսումնառության պայմանագրի կնքման ճանապարհին… Քայլեցինք Մայր դպրոցով. որքա՜ն գոհ էր կրթահամալիրից, որքա՜ն ոգևորված՝ փոփոխություններով միջավայրի… կյանքով,

Օրվա հերոսը՝ Գևորգ Հակոբյան հոբելյարը

Ես գիտեմ, որ ժամը 7-ին առտու պիտի հեծանվով դուրս գամ տանից, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Արցախ ճանապարհեմ ռազմամարզական ճամբար մեկնող կրթահամալիրի պատանիներին… Անաստասավանից մեզ հեծանվով կմիանա նաև օրվա հերոսը՝ Գևորգ Հակոբյան հոբելյարը: