Ես ի՞նչ գիտեի, որ արթնանալու եմ գիշերը 3-ին. չգիտեի, որ Ղազարյան Հասմիկ ամենաինտելեկտուալի «Ես մարդ եմ» հրապարակումն ինձ տանելու է ռուսական «Կուլտուրա» ալիքի՝ Արտավազդ Փելեշյանին նվիրված հաղորդում… Ու ես 40 րոպե տևողությամբ հաղորդման ու 20 րոպե հետուառաջ անելու ընթացքում 3 բաժակ ջուր եմ խմելու… Ա՜յ քեզ հայ, ա՜յ քեզ մարդ, ա՜յ քեզ ժամանակակից… Դու տեսե՞լ ես այն, ինչ նկարել է Փելեշյանը, ասենք՝ «Վերջ», «Տարվա եղանակները», «Բնակիչները» («Обитатели») ֆիլմերը… Ես նորից տեսա, անգամ լսեցի, ու ինձ բավարարեց զգացումը, որ ես այսպիսի մարդու ժամանակակիցն եմ… Ինչ էլ գրեմ հիմա, Արտավազդ Փելեշյանի խաղաղ կերպարն ասում է՝ «Մի՛ արեք դա, դա չի կարելի անել… ես տեսել եմ դա, և ինձ բավարարում է»:

Դիտեք 32-րդ րոպեից։

Անփո՜ւյթ, բայց այսքա՞ն… Գտե՛ք մեր տնտեսության պահպանության համար նվիրված շունը, Արտեմ, Գևորգ, Խորեն… Ահա, այսպես եկավ շունն այս… Գիտենք, շատերս ենք կենցաղի-կարիքի մեջ. հոգսե՜ր, հոգսե՜ր… Բայց աշխատանքը ձեռքի հետ անել չի կարելի… Այդպես երբե՛ք չես դառնա հեղինակ: Աշխատողի հոմանիշն ինձ համար հեղինակն է, աշխատել՝ հեղինակել… Դրա համար, Արտեմ Խաչատրյան և ընկերներ, հեղինակային կրթական ծրագիրն այն է, ինչ ես անում եմ ի՛նձ համար՝ իմ կյանքն է… Ինչպե՞ս կարելի է չապրել, չհեղինակել քո կյանքը…

Սեբաստացիների դիմանկարներ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարից:
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի:

Ի՞նչը կարող էր մեկ օրում 1,5 անգամ ավելացնել mskh.am-ի և իմ բլոգի օգտատերերի թիվը հուլիսյան այս սաստկացող տապին, երբ ամեն կենդանի բան սատկում է շուրջդ, խանձվում-ձեռքիցդ գնում… Կրթահամալիրի տիեզերագետների խմբի իզմիրյան պատումնե՞րը, մեղրաձորյան ճամբարի սպասո՞ւմը, աշխատանքի հրավե՞րը, գյուղացիական տնտեսությանը նվիրված շան փախո՞ւստը, Արտավազդ Փելեշյանի մասին հրապարակո՞ւմը… Բոլորը միասին կենդանություն հաղորդեցին մեր մեդիային… Ահա մեր հեղինակած գործի-կրթահամալիրի կենդանացման խնդիրն է իմ օրակարգում՝ նոր պատվիրատու-օգտատերերի (սովորողների) հետ կապի հաստատումը… վերականգնո՞ւմը… ինչպես Հայկ Բլեյանն է պատմում:

Գերմանիայի Զաթհայն քաղաքում «Միջազգային մանկապատանեկան նկարչական շաբաթ» ծրագրում Գեղարվեստի ավագ դպրոցն է ներկայացնում Հայաստանը։ Նախագծի ղեկավար Կարեն Մկրտչյանի հետ հարցազրույցը՝ Մանուշակ Աբրահամյանի։ 

Առանց գործի հեղինակների՝ սոսկ հետևելով, արձակուրդի իրավունք բանեցնելով հնարավո՞ր է դա անել… Կենդանաստեղծ, հեղինակ, գործիչ, սեբաստացիների ողջ ներուժն անելիք ունի, և միաժամանակ… նաև ոչ սեբաստացիների, քանզի բաց համակարգ ենք ու գործում ենք հանուն բաց հասարակության, և միայն մեր ուժերով (ներս կոչվածով) այս կենդանացումը, գործի հեղինակումը, չի լինի… Ահա ինչու ես աշխատանքի եմ հրավիրում և բաց մրցույթով սկսում մեզ համար էական՝ հրատարակչության, բնագիտության ու տեխնիկայի, կրթական փոխանակումների ու կապերի ուսումնական կենտրոնների ղեկավարների ընտրությունը… Մենք ստեղծել-հեղինակել ենք հայ իրականության մեջ ամենաերևելի հանրակրթական-ուսումնական հրատարակչությունը՝ տպագրի «Շաղիկ»-ը, ու հիմա կարիք ունենք հրատարակչական գործի արդիականացման, մեդիայնացման։

Մի «Ուսումնական ամառ» նախագծի ժամանակահատվածում (հուլիսին) միաժամանակ և՛ Իզմիրում ենք, և՛ Շեքվեթելիում, և՛ Արցախի Ասկերանում, և՛ Զիկատար-Կողբում, և՛ Մեղրաձորում, և՛ Երևանում, Բանգլադեշում… Այո՛, մեր կրթական բաց փոխանակումները՝ որպես ծրագիր ու հեղինակային կրթական ծրագրի արդիականացման միջոց, այլ կազմակերպման, միջազգային կապերի էականացման խնդիր ունեն…

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի իրականացրած ծրագրի մասնակիցները Դպրոց-պարտեզի կացարանում:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Բնագիտության ու տեխնիկայի կենտրոնի հիմնադիր ղեկավարի, ֆիզիկայի հեղինակ-ուսուցիչ Հակոբ Հակոբյանի կորուստը, ներողություն եմ խնդրում, իրեն աշխատանքում զգալ է տալիս… Գոնե միայն մեր անձնական կյանքում զգայինք Հակոբի բացակայությունը: Գևորգ Հակոբյանը բնագիտության ու մաթեմատիկայի միջև ընտրություն կատարեց՝ ընտրելով մաթեմատիկան,  տեղեկատվական տեխնոլոգիաներն ու խաղերը… Եվ ճիշտ է՝ խոսքը խաղացող մարզչի կամ դեր տանող ռեժիսորի մասին է՝ ուսումնական բնագավառի առաջատար ուսուցչի… Գևորգ Հակոբյանն իր մանկավարժական կյանքում զբաղվեց մաթեմատիկայի դասավանդմամբ, ու հեղինակեց դրա հետ կապված հետազոտական գործը

Հեծանիվ, լող և մարմնամարզություն: Այսպիսին է Հիմնական դպրոցի նախակրթարանի սաների առօրյան: Իսկական տրիաթլոն։
Լուսանկարները՝ Լիլիթ Առաքելյանի:

Դավիթ Բլեյանին այս օրերին զբաղեցնում են գլխավորապես գնացքն ու առաջիկա գնացքային ճամփորդությունը… Գյումրի… «Գնացք» բառը հեշտ ստուգաբանեցինք՝ գնաց, էլի գնաց, հա՜ գնաց… ու գնացները դառան … գնացք: Մենք Դավթի, Գոռի օգնությամբ ու պահանջով ավելի ենք կապվում բառարանի հետ… Ի՜նչ զարմանալի հարստություն-գրավիչ զբաղմունք են բառարանները բոլոր տեսակի՝ արմատական, բացատրական, դարձվածաբանական… անգամ ուղղագրական…
— Ես ուզում եմ այսօր, հիմա նստեմ գնացքն, ու գնանք միասին Գյումրի…
— Մենք այսօր մայրիկի մեքենայով Օհանավան ենք գնում, Դավիթ…
— Հայրիկ, ինչո՞ւ գնացքն Օհանավան չի գնում…
— Ի՞նչ ասել է կայարան, ինչո՞ւ պիտի մենք կայարանում գնացք նստենք:
— Ի՞նչ կլինի, որ գնացքը գնա փողոցով:
— Գյումրիից հետո գնացքն ո՞ւր է գնում, բա մենք ինչպե՞ս կգտնենք գնացքը…
— Գնացքները, որ գնում-կորչում են, ի՞նչ են լինում…
— Որտե՞ղ են սպասում գնացքները, հայրիկ…

Ֆոտոխմբագիր՝ Հռիփսիմե Առաքելյան
#405

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տիարից հարսանեկան գեներալ դուրս կգա՞…

Շարունակեմ Դավիթ Բլեյանի մասին պատմել, կարող է գլխիս ցավը ծիծաղի-խնդության պակասից է, մեկ էլ ամենահարսանքավոր Արտաշես Բազեյան պապիկի… Երկուսն էլ կոստյումով-ընդգծված, հարսանքավորի խնամված արդուզարդով, հանդիսավոր: 92-ամյա Արտաշես պապը, Արտաշես Բազեյան

Լա՜վ, հասկացա՛, հերի՛ք ասեք, թողեք անեմ․․․

Դավիթ Բլեյանի հեղինակային ինքնապաշտպանությունն է մեր թելադրանքից։ — Ճամբարում շատ լավ էր,- իր անցկացրած օրվա մասին իմ հարցին այսպես՝ հատու պատասխանեց Դավիթը երեկ իրիկունը։ Մինչ համակրելի նախարար-մարդ Սուրեն Պապիկյանը երեկ

Իջևան ու իջևանցիներ

Նիկոլի ծնունդի, մանկության ու պատանեկության օրրանը՝ Վովա Փաշինյանի երկհարկանի համեստ տունը, հոյակապ դիրք ունի։ Ես հաշվեցի՝ օգոստոսի 2-3-ի գիշերը այս տունը հյուրընկալել է 16-17 հոգու… Մեր ուսուցիչներն ու Մարիամ-Աշոտի ընկերները