Կարմիր սոխի տեսքից, երբ շերտ-շերտ կտրած է ու կտրած չէ, ուշքս գնում է… Կարող եմ խնձորի պես ուտել, իհարկե, բնական, այնպես, ինչպես կա, ստեղծվել է… Սիրում եմ սոխի հոտը, որ տարածվում է… Ես ավելացնում եմ այս բանջարեղենը մոլորակի 7 ամենաօգտակար մթերքների ցանկում, որ կազմել է GoGetNews.info-ն. եթե պարտադիր է 7-ի պահպանումը, ես ցուցակից հանում եմ արտիճուկը, որը 60-ամյա իմ կյանքում իմ բերանում չի հայտնվել… Ահա ձեզ, իմ օրագրի հարգելի ընթերցող, ինձ արտիճուկ նվիրելու, նրա մասին պատմելու լավ առիթ…

Նորածին երեխաների ուղեղը խոսքին արձագանքում է այնպես, ինչպես մեծահասակների ուղեղը… Ես սա գիտեի, սրանում միշտ եմ համոզված եղել. ահա ինչու՝ խոսեք ձեր երեխաների հետ մինչև ծնվելը, ծնված պահից սկսած, երբ կաթ է ուտում, երբ օրորոցում է, քայլում է, երբ քնած է… Խոսքը միշտ ազդում է, այն էլ՝ ակտիվ, պնդում են գիտնականները… Ես, գիտեք, որ շատ ուշ եմ հայտնվել մեր մեծ ընտանիքում, և մեր մեծ տան մշտական ու դրսեկ ներսուդուրս անողները մեծ հայաթի՝ հարսներ, հորեղբայր և հորաքույր՝ իրենց երեխաներով, շարան-շարան գնացող-եկող խոսել են ինձ հետ. էկզոտիկ էր՝ Շամխալ բեկն այդ առաջացած տարիքում ու տեսքով, մի ոտքով-զույգ հենակներով, ու նորածին ես՝ Իսանի (մորս խոսակցական անունն էր) վերջին մեղքը… Քա, մերս ինչի՞ց էր խաբար. հորս-մորս զրույցը հիմա էլ իմ ականջներում է, իրենց սենյակում, ես՝ օրորոցում. որտե՞ղ պիտի հանդիպեին, զրուցեին բազմազբաղ, անընդհատ քթքթոցի մեջ (մորս խոսքերն են. ծնողներիս կարոտեցի հիմա, հուզվեցի), եթե ոչ ննջարանում… Հոգնած (հայրս ո՜նց էր հոգնում, ես գիտեմ, ինձ ամեն գիշեր ասել է, մայրս հոգնել չուներ)՝ նրանք, պարզվում է, ինձ համար էին խոսում, և իմ ուղեղն անձայն-ակտիվ արձագանքել է… Իսկ Դավիթ Բլեյանի հետ մեր խոսքը չի լռել. անընդհատ խոսել ենք: Կեցցե՛ Արմինեն, ով խոսել է Դավթի հետ միշտ սիրով-խաղաղ, որպես պարգև, որպես իր կյանքի նախընտրելի գործ… Դավթին հիմա լռեցնել չի լինում. աչքը բացեց ու գնա՜ց, մինչև քնելը… ամեն ինչի մասին, ո՛չ դադար, ո՛չ տաբու…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:


— Ի՞նչ է ամոթը, ինչո՞ւ պիտի ամաչեմ, ի՞նչ անեմ, որ ամաչեմ… Ես ուզում եմ՝ ամաչեմ…
Անգամ Շուշան Բլեյանը, ո՛չ Նազենի կրտսեր Հովհաննիսյանը, ո՛չ Արևիկ Տատինցյանը, ո՛չ էլ 6 տարեկան 1 օրականը բոլորած զույգ ոտքերով ճանապարհորդ դարձած Սոնան, որ ամենաազդեցիկն է Դավթի համար, չի կարող լռեցնել… Խոսում է ու խոսեցնում… իր համար օգուտով, իհարկե… Կարդացեք, եթե կասկածում եք: Իսկ ընթերցանության այս նյութերը ես ընտրում եմ շաբաթվա ընթացքում, հատուկ ձեզ համար՝ նկատի ունենալով հուլիսը 2015-ի Երևանում:

Կիրակնօրյա ընթերցանության նյութերի թոփ տասնյակն ահա.

Սեբաստացիները՝ Պտղնավանքում, Սևանում: Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի, Հասմիկ Ղազարյանի:

#401

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր կրկնակի մեռելոցի երկուշաբթիի, որ կոչեմ ապրողաց…

Ինչո՞ւ կրկնակի մեռելոց՝ գիտեք. այսօր հողին ենք հանձնում իմ եղբայր Թաթոսին… Այսքանը. ավելին կարդացեք իմ  գրերում՝ «Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու», «Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր

Աստղերը չեն հուշում, պարտադրում են

«Եթե լրջորեն ենք դնում երեխայի բարոյական դաստիարակության խնդիրը, պետք է ճշտենք, թե ինչ աշխարհի համար ենք նրան պատրաստում: Ցանկանո՞ւմ ենք, որ նրանք էլ մեզ նման տրորեն թույլերին, մեզ նման` նրանց

Ինչպե՞ս են մարդիկ սովորում իրար լսել… Երգելի՞ս…

Էլ ինչպե՞ս. ինձ հետաքրքիր է… Ինչպես շա՜տ հետաքրքիր էր, թե ոնց է Դավիթը Բլեյան իր վեց տարեկանների խումբ-դասարանի, Մարինե-Մելինե ուսուցչական զույգի հետ Արևմուտք-Արևելք ճառագայթով կրթահամալիրի Բանգլադեշով անցում կատարելու, Մայր դպրոցից