Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը  Բաղրամյան պողոտա էր եկել իր հեծանիվով՝ աղջկա հետ: Նա Aravot.am-ի հետ զրույցում՝ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի, Բաղրամյան պողոտայում տեղի  ունեցողի մասին՝ նշեց, որ ինքնին, որպես գործընթաց,  այն շատ կարեւոր է. «Նպատակը ինքնին կարող է հասանելի չլինի, կարող է այդ վեց, յոթ դրամն այդքան արժեք չունենա, բայց ընթացքը, որով դու գնում ես, գնում են, ավելի արժեքավոր է: Սա արդյունք է: Մարդիկ ապրում են, ապրելուց բարձր ապրուստ չկա: Իմաստ մտավ կյանքի մեջ: Օրինակ՝ ես ապրում եմ հարեւան պետությունում՝ Բանգլադեշում, եւ Երեւանն ինձ համար ֆիզիկական կենտրոն է: Ինձ համար կրթական կյանքի կենտրոնը Բանգլադեշն է, մի տեսակ  կորցրել էի կապը, այս շարժումով՝ Բաղրամյանի շարժումով, Կենտրոնը իմաստ ստացավ, կյանք մտավ այս ամեն ինչի մեջ: Մարդիկ սկսեցին ապրել, իմաստ դնել կյանքի մեջ»,- ասաց նա: Պարոն Բլեյանը հաստատում է այն կարծիքը, որ շարժումը երիտասարդների նախաձեռնածն է. «Բա ուրիշ ու՞մ: Ով իրեն կվերագրի, քար կնետենք իր վրա: Չէ ակնհայտ է: Ուրիշ բան է, որ այն բեկում բերեց, մի այլ ընթացք մտցրեց, խառնեց բոլորի հաշիվները: Խոսքը միայն իշխանությունների մասին չէ. հիմա ինչ կատարվի, կատարվում է սրա շուրջ, սրա մեջ, սրա հետ, եւ դա լավ է: Ես որ ասում եմ շարժում, գրում եմ մեծատառով»,- ասում է պարոն Բլեյանը: Մեր զրուցակիցը նշում է, որ իր բնույթով երիտասարդական շարժումն  ունի իրեն հատուկ խնդիրները. «Ինքը պետք է խիզախ լինի, ինքնուրույն լինի, անկախ լինի, իր առջեւ դնի խնդիրներ, գտնի նոր գործիքներ, նոր համախմբում, նոր կազմակերպում, այդ ամեն ինչը պետք է անի, թեթեւ, սիրով: Եւ ամենակարեւորը՝ ինձ դուր է գալիս բարեխղճությունը, հակաբռնության այս ընթացքը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աղբյուրը՝ aravot.am
[youtube https://www.youtube.com/watch?v=wCQwoel6xXY]

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում

Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։ Ասուլիսի բանախոսներն էին`

Չի կարելի ականջը սովորեցնել անօրինական բաների

1in.an Նարե Գրիգորյանի հարցազրույցը 20.08.2016թ. Թեման՝ մասնագիտական կրթության վարձավճարները, բարձրագույն կրթության որակ, մասնագիտական կրթության կազմակերպման մեջ մրցակցություն, ազատականություն, մասնագիտական կրթության մեջ պատներն, պարիսպներ և անջրպետներ, կրթության կազմակերպման սուբյեկտներ…

Իրականում ներառական կրթությունը հանրակրթությանը որպես հոմանիշ պետք է դիտվեր…

Հոդվածը ամբողջությամբ՝ 1in.am-ում։ Ուսումնական տարվա մեկնարկի նախօրեին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի՝ ներառական կրթության մասին դատողությունները, մեղմ ասած, հուսադրող չեն, ավելին՝ հակասում են օրենքին։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Առաջին լրատվական»-ի