Երեկվա իմ օրվա պատումը ես ավարտեցի առավոտյան ժամը 7-ին… Բայց իմ երեկվա օրը չէր ավարտվել. ընդմիջվել էր իմ մահիճով… Ես չեմ կարող կիսատ ապրել, գործել կիսատ, անավարտ… Նստեցի հեծանիվ. տասը րոպե անց Բաղրամյանի շարժման նստավայրում էի՝ բարի առավոտ իմ ծանոթ-անծանոթ ցուցարարներ, շարժման ընկերներ… Գրկախառնվեցինք Նիկոլ Փաշինյանի, մաեստրոներ Տիգրան Հեքեքյանի, Վարդան Հակոբյանի հետ… հետո՝ խմբերով… Կենտրոնը Երևանի հետաքրքիր դարձավ, ձգող. քաղաքացու կյանք իմաստ մտավ… Բայց… 8.30 պիտի լինեի իմ անմիջական պատասխանատվության տակ գտնվող հայրենի Բանգլադեշում… Ես պիտի ստուգեի երեկ կրթահամալիրի Հիմնական դպրոցում արցախցի ուխտավոր-սովորողներին տված խոստումների կատարումը… Այս մասին էլ՝ վաղվա գրում…
Գիր գրից հետո
26.03.2015
0 Comments
Explore More
Էլի մեկ զոհ
«Նամակներ կալանատնից», 2000թ. Ցնցված եմ: Մենք ավելին էինք, քան քաղաքական գործընկերները: Եգորն իմ եղբայրն էր: Ընդունակ, եռանդուն, անդադրում ու աննահանջ Եգորը Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակմանն ու կայացմանն իրեն նվիրաբերեց անմնացորդ:
Ռեժիմի հետ բախման հետևանքով հայտնվեցի փողոցում…
Աղբյուրը` asekose.am 12.03.2016 Հաղորդումը վարում է գրող Արմեն Շեկոյանը:
Միլիարդներ բերող պլանկտոնն ու … Գնելի տպիչը…
Թուրքերի կենսունակության ապացույցներն են իրենց պատմությունն ու ներկան, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը… Հետևեք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին, հայտարարություններին, թեկուզ, Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս՝ Թուրքիայի համար ինչ-որ առումով դրամատիկ փուլում…