Ահա, նրանք եկել և ավերում են ու չե՞ն թողնի էլ ոչինչ՝ ո´չ դրախտը մեր գեհեն, ո´չ հեքիաթը մեր դյութիչ… Այսպիսի հիմար-անօգնական-տանուլ տված-անիմաստ վիճակ ունեցել եմ տարիներ առաջ, երբ ցուցադրվում էին Հին Ջուղայի մշակութային հուշարձանները բուլդոզերով հարթեցնող-սրբող տեսարանները: Հիմա. «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման գրոհայինները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10.000 գիրք. գրադարանի բակում իսլամիստները խարույկ են սարքել Իրաքի (Միջագետքի) մշակութային ժառանգությունը հանդիսացող գրքերից ու ձեռագրերից, դրանց մեջ՝ մշակութային, փիլիսոփայությանը, պատմությանը նվիրված հազվագյուտ նմուշներ… Զինված ծայրահեղականներն օրերս Թել Հորմուզում հրկիզել ենքրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկը, տասնյակ ու տասնյակ տներ, առևանգել առնվազն 100-ի չափ քրիստոնյաների… Ճանաչենք մեզ կաղի տեղ դրած նոր Լենկ Թեմուրին: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասում 2013 թ.-ից գոյություն ունի, փաստորեն, որպես չճանաչված կիսապետություն. 2014 թ. հունիսի 29-ին իրեն հռչակել է որպես համաշխարհային խալիֆություն՝ սիրիական Ռաքքա կենտրոնով: Ահա թե ինչպես միջնադարյան պատմական հորդաների նման ամերիկացիների ազատած՝ Սադամ Հուսեյնի Իրաքում «Ալ Ղաիդան», իսլամիստական 11 խմբավորումների միաձուլումից ստեղծեց «գեհենի» խալիֆություն… Դրա դեմն ո՞վ և ի՞նչ գնով է առնելու, և այս ավերման մոլուցքն ի՞նչ տարածքներ ու ժառանգություն է կլանելու…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քամին ինչի՞ է փչում, որ երկինքը սառի՞…

Իմ սովորական, բազմազբաղ օրվա, իմ առցանց ուսուցման առաջին շաբաթի ամփոփիչ-սեմինարային օրվա, իմ՝ Արաքս Հովհաննիսյան 14-ամյա թոռնիկի ծննդյան խորհրդով առանձնահատուկ օրվա մեջ, ժամը 14:00 անսասան էր. կանխորոշված էր ու օրվա ավարտը…

Հոկտեմբերի 27-ից անցել է 15 տարի

Լրագրող Սիրանույշ Պապյանի հեռախոսազանգն ինձ բռնեց հոկտեմբերի 24-ին Խաչենի հովտում, Վանք գյուղից վեր, երբ Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ, Շուշիի իմ բարեկամ Նազիկ Նալբանդյանի ուղեկցությամբ իջել էինք Գանձասարից ու Խաչենա

Հանրակրթական համակարգը պետք է հարմարեցնել նոր մարտահրավերներին

Զրույց 1in.am լրատվականում։ Լրագրող՝ Գոհար Հայրապետյան։