Համաձայնեք, որ իմ լավ մարզավիճակի մասին է խոսում այսպիսի հաղորդագրությունը:
Կիրակի առավոտյան ժամը  7:30 հեծանվով տանից դուրս եկա և ուղիղ ժամը 8:00-ին Բանգլադեշում, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ էի: Արմինեն ու Դավիթը, իհարկե, քնած են, երազում էլ չեն կասկածում: Թբիլիսիի Էկոճամբար մեկնող Մարթա Ասատրյանի խումբը կազմ ու պատրաստ է: Լավ է, որ վարժարանի բնապահպան պատանիների «Էկոտուր 2015»-ի հայտնի մրցանակակիր խմբին միացել է և փոքրերի խումբը Միջին դպրոցի սովորողներից: Փորձը նաև այսպես է փոխանցվում:  Ճանապարհելուց հետո, մտա Մեդիակենտրոն: Սուսան Մարկոսյանի հետ քննարկեցինք երկուշաբթի մանկավարժական դպրոցի սեմինար-պարապմունքին ներկայացվող` կրթահամալիրի ավագ դպրոցի ուսումնական պլանի փոփոխությունները… Ժամը ինն անց 50 րոպե հեծանվով դուրս եկա Մեդիակենտրոնից. 40 րոպե հետո արդեն տանն էի՝ Դավիթ Բլեյանի հետ իմ կիրակին անցկացնելու որոշումով… Այնպես որ, կիրակնօրյա ընթերցարանի` առողջագիտությանը վերաբերող նյութերի ընտրությանը կարելի է վստահել. ես դրանք փորձարկել եմ, դրանց օգուտները դուք ևս կտեսնեք…

Մի-մի թեստ էլ ամեն կիրակի Նունե Մովսիսյանից ու mskhfilms-ից եք ստանում, որով իրավունք եք ստանում իմ ընթերցարանին անցնելու: Սա կիրակին առցանց միասին լինելու սեբաստացիական հաստատված սովորություն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր մարդու համար գլխավորը զատենք երկրորդականից

Հիմա շատ են հարցնում ինձ՝ հետո՞… Չէ, այսպես չէ: Ա՛յ, այսպես. – Լավ, հասկացանք, հետո՞… Եթե հեծանիվն ու նրա հետ կապված զարգացումները նկատի ունեք, 2015-16 ուստարում՝ սեպտեմբերի հենց 1-ից սկսած,

Մեր Տոնին ընդառաջ՝ սիրով

Մեր Տոնին ընդառաջ՝ սիրով, (մնում է՝ շնորհքով) ի մի՞ ենք բերում մեր հեղինակած մանկավարժությունը՝ ուսումնական բնագավառներով, բաղկացուցիչներով, նոր բովանդակությամբ ու կազմակերպմամբ… միայն թե՝ ոչ որպես պատմություն, սրբազան գերեզմանոց, այլ կենդանի, այսօր՝

Երբ հիմքում խոհն է ամենուր

— Գարո՜ւն,- թռավ մեր Շամիրամի շուրթերից, երբ ես իմ խոսքի մեջ Սոնա Փափազյանի մասին հիշատակում արեցի… Հիմնական դպրոցի իդիլիայում, խոհանոցի մի անկյունում, գործի-կյանքի երկու ընկերների աշխատանքային ապրեցնող-արբեցնող զրույց էր. այսպիսին