Իսկական մեծ Ավետիս, ով ուրիշ դարձրեց հունիսի 2-ը՝ Գևորգ Հակոբյանի առաջնեկ Անահիտի ծննդյան օրը… Սքանչելի Անահիտ, այնքա՜ն նման արևոտ իր Անահիտ տատիկին՝ Գևորգի, Անաստասավանի Հակոբյանների այս նշանավոր հայաթի բոլոր մարդկանց, նրանց հարազատների ու ընկերների (հարյուրներ), ի՛մ Անահիտ մայրիկին… Նրա նման մաքուր-սպիտակ, ձգող կանչող տեսքով-ձայնով, անմիջականությամբ, անեղծությամբ…

Իսկ Անահիտին երեկ տեսնել էր պետք իր սպասման մեջ, խոսք տալու օրը… Ավետիսն իր հարազատներով եկել էր խոսք առնելու, իսկ մենք էլ հայաթում էինք՝ տոնական անհամբեր, սքանչացած Անահիտով-նրա օրով, նրա ակնկալվող անպայման երջանկությամբ.. Մարդը կրում է իր երջանկությունը և երջանիկ լինել պարտավոր է… Ու երջանկությունն այդ կյանքն է, որ ապրում է, որի հնարավորությունը ստացել է: Մնացածը գիտեք՝ սեղան-աղմուկ-ձայներ-խոսքեր-տեսքեր-պարեր… որ ինձ ջախջախեցին տուն հասնելուն պես… Ամեն ինչ ադաթով լիներ, քավորի սրտով, օրհնությամբ… Ես, գիտեք, Գևորգի ու Մարինեի հարսանիքի, Անահիտի, այս հայաթի սեբաստացի մեծ խումբ տղաների կնքահայրն եմ. այս հայաթը, հաշվեք 1973-ից, իր ուրախություններով ու կորուստներով իմ կյանքի մի կարևոր-անբաժանելի տարածքն է։ Ու կուզեի, որ մեր՝ իմ, Դավթի, Արմինեի գնալուց հետո, Ավետիսը-Անահիտը չբաժանվեին… Իմանայի, որ վեր են կացել, բռնել իրար ձեռք ու քայլել դարպասից դուրս… Անահիտն ու Ավետիսը, որ հասուն տարիքում իրար գտել են… Աչքներս լո՜ւյս…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Բանգլադեշյան բաց լողափը, նրա լողավազանը մշակույթ է, նոր գործիք սեբաստացիներիս կյանքում՝ մեր մանկավարժության խորհրդանիշներից ամենաարևոտը, մարդկայինը, մանկականը, ամենամատչելին երեխայի համար՝ սկսած 2 տարեկանից… Երեկ ես անցա կրթահամալիրի բոլոր 5 հաստատությունների 12 լողավազաններով, հաշվեցի մեկիկ-մեկիկ՝ Դպրոց-պարտեզի բաց փոքր լողավազանը, Դպրոց-պարտեզի բաց մեծ լողավազանը… Ծածկած մեծ լողավազանը, որ գտնվում է Դպրոց-պարտեզում… Գեղարվեստի դպրոցի մեծերի լողավազանը, փոքրերի բաց, փոքր լողավազանը, բաց մեծ լողավազանը, Նոր դպրոցի բաց մեծ լողավազանը, փոքր լողավազանը, Հիմնականի բաց մեծ ու փոքր լողավազանները, Արհեստագործական-Քոլեջի բաց փոքր լողավազանը և բաց մեծ լողավազանը… Չեղա՞վ 12, եղա՛վ:

4-րդ դասարանցիների վաստակած լողը ստուգումից հետո:
Լուսանկարները Գոհար Բալջյանի:

Երեկ մեր Մանիկ Պողոսյանի ավագ որդու՝ Կարենի հետ, ով 12 տարի առաջ ավարտել է այս՝ Գեղարվեստի միջնակարգ հանրակրթական դպրոցը, անցանք Գեղարվեստով… Կարենը, ով սիրով-քաղցր էր հիշում իր դպրոցը, իր տնօրեն Լալա Մնեյանին, իր ուսուցիչ Կարեն Մկրտչյանին, Կարինե Աղամյանին…, ամեն ինչ, զարմացած-հիացած էր նոր Գեղարվեստով՝  ավագով ու կրտսերով… Գեղարվեստի տանիքից բացվող տեսարանն ամենախոսունն էր՝ խորհրդանիշը մեր… Բաց, մեծերի լողավազանում ավագ ճամբարականները՝ 8-12-րդ դասարանցիները, լողում էին… ապրում… Արման Գրիգորյանը ճամբարականներով լեցուն դահլիճում ներկայացնում էր Արշիլ Գորկուն, նշանավոր ժամանակակից ֆրանսիացի նկարիչների տեխնիկաներ… Արմանին միշտ հետաքրքիր է լսելը՝ իր ունեցածից-ամբարածից է բաժանում… Մեծ մանկավարժ-արվեստագետ է, պահի, որ ի՞նչ… Ամառային դպրոցը, բոլոր տարիքի սեբաստացիներ, պոզով-պոչով հո չի՞ լինում… Այսպես է լինում… Ամառային դպրոցը գործում է… Իսկ ամառը, գիտեք, ամառ է՝ իր հունիս, հուլիս, օգոստոս ամիսներով:

4-րդ դասարանի սովորողները մասնակցում են մայրենիի գիտելիքների ստուգմանը:
Լուսանկարները՝ Անահիտ Աղասյանի:

Նախակրթարանը մեր՝ սեբաստացիների, Հիմնական դպրոցումԴպրոց-պարտեզումՆոր դպրոցումԳեղարվեստում, Քոլեջում, մշակույթ է ու որպես այդպիսին՝ մանկավարժական արժեք… ինչպես երգի տոնը Մարմարյա սրահում, որ հունիսի 2-ին՝ ժամը 11.00, ներկայացրին մեր կրտսեր դպրոցների 1-3-րդ դասարանցիները՝ իրենց ղեկավարներով, բոլոր կարգի ուսուցիչներով… Շշմելու բան է. Կոմիտասի այս տասը երգերի ինքնիրան այսպիսի կատարումը. ես դա անվանում եմ «խաղում ենք կոմիտաս» (այո՛, փոքրատառ), որպես հայոց մանուկների նոր գործիք, որ աշխարհի ժողովուրդներին ներկայացնում է կրթահամալիրը… Ես չիմացած բաներից չեմ խոսում, միայն հաստատ, իմ ունեցածից… Օրագիրս դրա համար է նաև՝ իմ ունեցածը փոխանցելու, ինչպես ամառային դպրոցը՝ Արման Գրիգորյանի համար…

Ճամբարային առօրյա:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:

Հայաթն էլ է արժեք՝ կենցաղային մշակույթի արժեք, Տիգրան, Գարիկ, Սեդրակ ու Արմեն Հակոբյաններ, Արսեն Սահակյան, պիտի մշակվի, ինչպես Բանգլադեշի լողափերը մեր մանկական… Զուգահեռները օրվա իմ գրի պատահական չեն…  Պիտի մշակվեն ամեն Աստծու ճամբարային, ուսումնական ամառվա օր… որ ջուրը միշտ զուլալ լինի, լողափի ամեն անկյունը, ինչպես պարտեզում, հետաքրքիր, խնամված, անվտանգ, հիգիենիկ, մատչելի՝ ինքնուրույն մեծանալու համար… Հայաթը, ինչպես լողափը, հոգս չէ… Ի՞նչ հոգս, երբ այնտեղ ապրում են, ծնվում են ու իրար հետ շարունակում ապրել և՛ Անահիտ հարսիկ դարձողը, և՛ Մովսեսը՝ իր Բուչո շան ու թթենու հետ…

Դավիթ Բլեյանը Գևորգենց նշանավոր հայաթում ինքն իրենով էր… Սեբաստացի Միքայելը՝ Գևորգի Ազգուշ քրոջ թոռնիկը, առանձնացել էր. հայաթի տերն ու տիրակալը նրա 1,5 տարեկան եղբայր Մովսեսն ու նշանավոր Բուչոն էին, որ նկարում տեսաք… Այսքան մոտիկ, այսքան մատչելի ու բարի Բուչո… այս հայաթի խորհրդանիշը… Թթենին նշանավոր, որի մեծ ճյուղը բերքի ծանրությունից օր առաջ կոտրվել-շուռ էր եկել… Թթի տարի է, մի՛ ծուլացեք, կերե՛ք-չամիչ արե՛ք (շատ եմ հավանում) ու օղի քաշե՛ք. թթի օղի խմե՛ք՝  տեղով մեկ դեղ է, ինչպես Շուշվա օղին, որ շատ հավանել էին մաեստրո Թոփիկյանն ու Սեյրան Ավագյանը… Ի՞նչ «Բրոյի-Բրոյի» առանց լավ յաթրջիի… Ես, գիտեք, շատ քիչ եմ խմում, բայց պաշտում եմ՝ որպես մշակույթ… Դավիթը բոլ թութ կերավ, հեծանիվ քշեց, բոլ ներկայացավ… Սա Դավթի հորեղբոր՝ Գևորգի, իր քավոր հայրիկի, իր Անահիտ տատիկի ու Անահիտ քույրիկ-հարսիկի, Հակոբի տղաներ Սեդրակի, Արմենի, Արփինեի ու նրա զույգի, Ազգուշի տղաների-թոռների՝ Արսենի, Վահեի, հայաթի հարսների, Գոհարի, Ֆրեդի, Գևորգի տղաներ Տիգրանի, Գարիկի… Սա մեր պայծառ ընկերոջ՝ Հակոբ Հակոբյանի հայաթն է…

Ֆոտոխմբագիր՝ Գոհար Բալջյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքիս ամենամեծ կորուստը Երևանն է… Գիր է…

Անընդհատ հետաձգել չէր կարելի. եղանակագուշակ Սուրենյան Գագիկի խոստացած ուժեղ քամիները, նրան ուղեկցող անձրևը… կայծակը չէին էլ կարող խոչընդոտ դառնալ… Շաբաթ օրվա երկրորդ կեսին ես ու Վահրամ Մարտիրոսյանը «Փարոսի» գագաթին էինք, Մալաթիայի ու

Ապրել ապրեցնելով, Արցախ-Հայաստան. ահա իմ հեշթեգը

Սեբաստացի 5-րդ դասարանցի Աննա Թադևոսյանի բլոգում այս հրապարակումը «Հաղթելու ենք» հեշթեգն ունի որպես խորագիր։ Ինձ լավ եմ զգում նրանից, որ Դավիթ Բլեյանի դասընկերուհին, ուզում եմ հավատալ՝ սեբաստացիները բոլոր, իրենց դպրոցի ընտրությունը, իրենց

Պնչեթռուկ հայր ու որդի՝ իրենց նախածննդյան-ծննդյան գիշերով… Ասեք՝ շնորհավոր…

Քնեցի մեղքի զգացումով. Արմինեն՝ հագեցած ուսուցչական-ընտանեկան հոգսերով, գումարած այսպիսի երթևեկությամբ Երևանում մեքենայով, Դավիթ ու Արմեն երեխաներով ու Աշոտ Բլեյանով, Բանգլադեշից Խանջյան հասնելը. մա՜հ, կասեր Համլետ Խաչատրյան ճարտարապետ ընկերս… մնաց երկու