Դավիթ Բլեյանի համար խոստացված նոր՝ շղթայով ու երկանիվ հեծանիվը պարտեզում է, տուն չի հասել… Դավիթն իրիկունը հաշվում է իր հեծանիվները՝ կարմիրը, որ տանն է՝ երեք անիվով ու խցով, դեղինը, որ պարտեզում է միշտ, կապույտը՝ նորը… Ու հանկարծ, իր կապույտ-նոր հեծանիվն է պահանջում.
– Հենց հիմա գնա՛ բեր, ինչո՞ւ եք թողել պարտեզում, – պահանջում է մայրիկից:
Արդար լինենք, Արմինե մայրիկն է վրիպել, չի կարևորել.
– Դե լավ, ի՞նչ վռազ է… Չփախավ:
Չարացած է իմ հեծանվի վրա ու մուռը Դավթի հեծանվից է հանել… կամ էլ ուշքն ու միտքն իր ավտոպարապմունքներն են… Օրեր է հաշվում, թե երբ է նստելու իր մեքենան… Փոխանակ իր բաց կապույտ հեծանվով միանար մեզ՝ երեք դառնայինք, մի անգամ չի մոտեցել իր անունով Ամերիկայից հասած թառլան ձիուն, որ երեկ մոլորվածի պես հասել էր «Սեբաստիա» համերգասրահ՝ ընդհանուր սեմինար-պարապմունքին, սրճարանում միայնակ-մոլոր սպասում էր… Ո՞ւմ:
Դավիթ Բլեյանի համար խոստացված նոր հեծանիվը պարտեզում է
29.01.2015
0 Comments
Explore More
«Իմ Բանգլադեշյան մաքսիմներ» շարքից
Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը…
Ինչպե՞ս է, որ այդպես է, ինչպե՞ս է հասունանում միրգը, պա´պ
Հիմա, երբ Կուբայում՝ Հավանա մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքին ծածանվում է ամերիկյան պետության դրոշը, ինձ ապշեցրեց անմեռ հեղափոխական, Կուբայի հիմնադիր Ֆիդել Կաստրոյի 1973թ. ասածը. «ԱՄՆ-ն մեզ հետ կխոսի, երբ կունենա սևամորթ
Իրական այնպես, ինչպես մենք ենք
Իսկապես որ, ուռենու նման, շուտ մեծացող կյանքում այս ե՞րբ հասցրեց մեր մանկահասակ Մարիան ծնկներից մեր իջնել այնքան ու այնպես, հասցնել ինքնուրույնանալ-կենսափորձ ձեռք բերել նաև Լեհաստանում, դառնալ «Մարիա Բաբայան, 11-րդ դասարան»