Ո՛չ եղանակային անորոշությունը, ո՛չ սկսող անձրևը, ո՛չ հոգսաշատ օրվա հոգնությունը, ո՛չ իմ ոչ մարզական- քաղաքացիական հագուկապը, ո՛չ իմ օրվա գրի ավարտի հետ կապված հոգսերը չկասեցրին իմ որոշումը. ուրբաթ օրը՝ երեկոյան ժամը 6.15, թող Սուսան Մարկոսյանը վկայի, դուրս եկա իմ՝ հեծանվասպորտի մարզադպրոցի արհեստանոցում տեխզննում անցած հեծանվով ու Բաբաջանյան-Ծովակալ Իսակով-Հաղթանակի կամուրջ երթուղով սլացա տուն… Այսպիսով 60 տարեկանում իմ երրորդ շնչառության մեջ եմ. 5-6 ժամ եմ քնում, 10-12 ժամ աշխատում անընդհատ, օրվա վերջում 10-12 կմ քաղաքով անցնում, մարդկանց միջով, մարդկանց հետ… Ես չեմ շտապում. ինչպես «Մարդկային կատակերգության» հեռագրատան աշխատողը (միստր Սփանգլեր, այո՞) փոխանցում եմ, ամենակարևոր խորհուրդն եմ տալիս՝ մի՛ շտապեք։ Ապրեք ձեր կյանքը, ձեր կյանքի ժամանակը։ Ուղղենք մեր աշխարհի, մեր թույլ տված սխալները, շտկենք մեր թողած կիսատ-պռատը։

Ես հեծանվով Խանջյան փողոց՝ մեր շենք հասա 7.30՝ թեթև, ուրախ, լեզվանի… Ողջ ճանապարհիս մի իդիլիա՜… ո՛չ մի հոգնածություն, ո՛չ մի կրճտոց ատամների… Դեպի Մասիս, դեպի Զանգվի կիրճ սքանչելի տեսարանների եղանակ… Անցնում եմ ձեզ հայտնի, ինձ հարազատ դարձած դադարներով՝ ռուսական եկեղեցու, Իսակովի հուշարձանի, Հայաստանի խորհրդայնացման կոթողի, Հրազդանի կամրջի վրա… ու անհամբեր սպասում առավոտյան՝ այս ճանապարհը անցնելու համար…

Իսկ շենքի մոտ, պատշգամբից ինձ Շուշան Բլեյանի ապակեպատ սենյակից (Շուշո ջան, Շուշան)  ինձ խանդավառ-հիացած դիմավորում են Դավիթն ու Արմինեն… Երբ ես կայանում եմ հեծանիվը, ծանրումեծ բարձրանում չորս հարկ ձգվող աստիճաններով, Դավիթը՝ հեծանվային խրախճանք-պտույտներ է կատարում, համարյա ինչպես կրկեսում, հետո քշում վրաս, հենց շեմքի վրա.
– Եկար, հասար, խելառ…
Իսկական խելառի պես, խելառի կյանքով… այնպես, որ Դավիթը զվարճանում է դրանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում

Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ

Շաբաթ երեկոն Նազենի աստղ Հովհաննիսյանի հետ

Իսկ այս շաբաթ երեկոն Նազենի աստղ Հովհաննիսյանի հետ նախատեսված էր. ես, Արմինեն ու Դավիթը պատրաստվել ենք օրվան. մտերմիկ-հարազատական իդիլիա-միջավայրում, անշտապ, գլխավորը` որ մարդկային վայելքին անգամ պատահարը չի խանգարում: Բոլորս պահքի

Հատկապես, որ կարտոֆիլն էլ արագորեն աճում է

Այս օրերին ավելի ու ավելի հեշտանում է ինձ համար գրելը, որ ուղեկցվում է իմ սիրելի ու այսպիսի՜ մածնի վայելումով. Մեղրաձորի մեր բարեկամ դարձած Հովհաննիսյաններն ուշադիր են հուզելու աստիճան՝ ինձ ուղարկել