«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 01.12.14թ հայտնի փոփոխությունից  (հոդված 12) հետո 2016թ. հունվարից կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների ղեկավարներ կարող են լինել միայն հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման համար սահմանված կարգով հավաստագիր ստացած մարդիկ։ Իսկ մինչև այդ ղեկավարի հնարավոր թեկնածուն պիտի պատրաստվի, ուսումնական հաստատության ղեկավարման համար վկայագրի համար անհրաժեշտ  վերապատրաստում, ստուգումներ անցնի։ Դա է պատճառը, որ կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա կառուցվածքի, կրթահամալիրի ղեկավար, մանկավարժական և այլ աշխատողների մասին հարցի քննարկումը ավելի շուտ դրվեց կրթահամալիրի կառավարման խորհրդում, քան նախորդ տարիներին։ Խորհուրդը ապրիլի 22-ին հաստատեց «ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ ուսումնական հաստատության, ուսումնական կենտրոնի, մասնախմբի, ծառայության ղեկավարի նշանակման կարգը»։

Դեռ մարտին դիմել եմ մասնաճյուղերի գործող ղեկավարներին՝ խնդրելով հաստատել իրենց մասնակցությունը հավաստագրման գործընթացին։ Միաժամանակ մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովում հայտարարեցի, որ կրթահամալիրն իր վրա է վերցնում վերապատրաստման ծախսերը, եթե մանկավարժական աշխատողը որոշի վերապատրաստվել՝ անկախ կրթահամալիրում ղեկավար աշխատելու հնարավորությունից։ Գևորգ Հակոբյանը, Գրիգոր Խաչատրյանը, Կարինե Պետրոսյանը, Գոհար Բալջյանը, Արտյոմ Խաչատրյանը գրավոր տեղեկացրել են, որ չեն մասնակցելու վկայագրմանը, և կրթահամալիրում այլ աշխատանք կատարելու առաջարկ են արել։ Փոխադարձ համաձայնությամբ Տաթև Բլեյանը, Արմինե Թոփչյանը և Մարիետ Սիմոնյանը պատրաստվում են դպրոցի ղեկավարման աշխատանքը շարունակելու։

Մասնաճյուղերի ղեկավարների առաջադրման որոշումը հիմա եմ կայացրել՝ ելնելով հետևյալ հանգամանքներից.

  • հաստատության ղեկավարին՝ «Հանրակրթության մասին» և «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների ներկայացրած խիստ պահանջներ.
  • 2015-2016 ուստարվա ընդունելությունը՝ նկատի ունենալով դպրոցահասակ երեխաների թվի շարունակական նվազումը, հանրապետությունում հիմնական դպրոցի այս տարվա շրջանավարտների թիվը, 12-ամյա դպրոցի անցնելու, ուսուցումը վեց տարեկանից սկսելու հանրապետությունում ընտրված մոտեցմամբ է պայմանավորված։  Ըստ վիճակագրական հրապարակված տվյալների՝ այս տարի մայրաքաղաքում 9-րդ դասարանն ավարտում է 4241 (2014-ին՝ 9092), հանրապետությունում՝14772 սովորող (2014-ին՝ 30100).
  • 2015-2016 ուսումնական տարվա ընդունելությամբ պայմանավորված՝ կադրերի ճիշտ տեղաբախումը, որպեսզի դա օգոստոսին հապճեպ ու ոտքի վրա չարվի։

Մասնաճյուղի ղեկավարի թեկնածուի մասին որոշում կայացնելիս հաշվի եմ առել օրենքի պահանջների բավարարումը, թեկնածուի ցանկությունը, մեծ խումբ աշխատողների գրավոր երաշխավորությունը, սովորողների, ծնողների վերաբերմունքը, թեկնածուի՝ 2014-2015-ի աշխատանքը, նախագծային-ստուգատեսային-ակումբային գործունեություն ղեկավարելու կարողությունը, դրա ընթացքում հաստատած գործընկերությունը, մեդիատեխնոլոգիաների օգտագործման պատշաճ մակարդակը։ Կրթահամալիրի մասնաժողովի, վարչական խորհրդի, կառավարման խորհրդի անդամները և ես համերաշխ ենք նաև այն հարցում, որ ձեռնպահ մնանք մինչև երկու տարեկան երեխա խնամող մորը կրթահամալիրում վարչական աշխատանք տալուց։

Այսօրվա դրությամբ ներկայացնում եմ կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թեկնածուներին.

  • Գեղարվեստի ավագ դպրոց՝ Մարգարիտ Սարգսյան
  • Ավագ դպրոց-վարժարան՝ Մարթա Ասատրյան
  • Քոլեջ՝ Նվարդ Սարգսյան

Նոր և Հիմնական դպրոցների ղեկավարի թեկնածուներին կանդրադառնամ ավելի ուշ։

Նվարդ Սարգսյանը հաջողությամբ մասնակցել է նախնական և միջին մասնագիտական հաստատության ղեկավարման համար իրականացվող վերապատրաստմանը, պատրաստվում է ԿԳՆ-ում վկայագրման ստուգումներին։

Կրթահամալիրի ուսումնական հաստատությունների գործող ղեկավարները շարունակում են իրենց աշխատանքը՝ կենտրոնանալով ուսումնական տարին ուսումնական օրացույցով և կարգերով նախատեսված ձևով ավարտելու։ Ներկայացված թեկնածուները՝ որպես դպրոցների փոխտնօրեններ (օգնականներ), այսօրվանից կենտրոնանում են ընդունելության և 2015-2016 ուստարվա կազմակերպումը նախապատրաստելու, հավաստագրերի ստացման վրա։

Նույն կերպ ես հիմա ընտրում եմ կրթահամալիրի 2015-2016 ուստարվա կառուցվածքով որոշված՝ ուսունական կենտրոնների, մասնախմբերի և ծառայություների ղեկավարներին։ Կներկայացնեմ պատշաճ։ Բոլոր նշանակումները, ազատումները, տեղափոխությունները կարվեն հրապարակային, կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված  կարգով։

Շնորհակալ եմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տոնն իր մրցանակով ու յուրաքանչյուրիս սովորական աշխատանքով

Մեր Տոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», ընդհատումներով անցկացվում է 1994-ից: Պարբերական, որպես կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագիծ, անցկացվում է 2009թ.-ից, միշտ նոյեմբերի կեսերին: Մեր այս տոնին են ամփոփվում համաշխարհային համացանցում սեբաստացիների գործունեության

Ողջույն, սեբաստացի ուսումնական ամառ

Ես գրկում եմ քեզ ու որպես ճամբարական կյանքի մենթոր՝ ընդառաջ գալիս.  հասցեատերերին դուք որոշեք, որպես հասցեատեր ինքնորոշվեք։ Տիար մենթորի կարգավիճակը չի փոխել իմ վերաբերմունքը ամենասեբաստացիական հունիսի, ուսումնական ամառի բացառիկության նկատմամբ։ 

Տարեմուտ ու Նոր տարի՝ Ձմեռ պապի հետ

Նախաամանորի աշխատանքային օրացույցում կարևորում-առանձնացնում ենք, որ մանկավարժական տարեմուտի ճամբարում՝ դեկտեմբերի 28-30-ը, Ձմեռ պապը ներկայացնի-հրապարակի-հանձնի «Ձմեռ պապ» ամենամյա մրցանակներ։ Հաստատված ավանդույթով նա կշարունակի մրցանակներ հանձնելը նաև 2021-ի հունվարին՝ ամբողջական նախագծային-ստուգատեսային-ճամբարային ուսումնական