Միքայել Նալբանդյան

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

Կենդանության նվիրված այս փոքրիկ գործի ճակատը կենդանի մարդերի անունով ցանկացա պսակել, և այս խորհրդով ձեզ ընծայեցի։

Մեր ազգի անցածը տխուր է, այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հո­սում։ Մեր ազգի ներկան թշվառ է, ստրկությունը և աղքատությունը բարձրաձայն խոսում են այս­տեղ։ Եթե հույս ունինք ապագայի վերա, նորա երևեցուցիչը դուք եք, ձեզանից կախվում է ազգի ապագան և ձեր վերա է միակ հույսը։ Ի՛նչ չա­փով պիտի արդարացնեք այդ հույսը, դորա վկան և չափողը պիտի լինի ձեր գործը։

Մի՛ մոռնաք, որ ձեր ապագան պիտի դա­տաստան կատարե ձեր գերեզմանի վերա, ինչ­պես դուք դատում եք այսօր ձեր նախահարց ոս­կերքը։ Բայց, այն օրերից բռնած որչափ հառաջ, այնքան ծանր պիտի լինի այդ դատաստանը. աշխատեցե՛ք պայծառ հիշատակներ կտակել ձեր ժառանգներին։

Կանխակալ կարծիքները, որպեսզի ավելի չա­սենք, պիտի պատերազմին ձեզ հետ. այս բնական է, բայց առիթ կա և նոցանից օգուտ քաղելու, ուժը չէ կարելի զգալ, եթե չկա դիմադրություն, և մրցանակը, դժվարության չափով հարգ ունի:

Թողե՛ք մեռելներին թաղել յուրյանց մեռելները. նոցա արևը մտած է, իսկ դուք կենդանի եք, և ապագայի արշալույսը ձեր գլխի վերա է բացվում։ Ձեր սակավաթիվ լինելը, համեմատելով պետքերի շատության, թո՛ղ չվհատեցնե ձեզ. այն մարդը, որ զգում է յուր անձր կենդանի, պիտի հարի ձեզ, որովհետև կյանքի հոսանքր միայն մի ընթացք ունի — դեպի հառաջ։

Հառա՜ջ… Այնտեղ միայն կարող ենք հանդիպել մեր ազգի կենսանորոգ և որոտընդոստ հա­րության…

Կենդանություն։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հասարակական ողբերգությունից ցնցվելու համար «ծայրահեղ պացիֆիստ» կամ Թումանյան լինել պետք չէ

16. 12. 1992 թ. Այս տարվա դեկտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ուժերը, նախօրոք մշակած պլանի համաձայն, մինչև 8-9 կմ խորացել են Ադրբեջանի Զանգելանի շրջանի տարածքում, գրավելով շրջանի Կապանին սահմանակից տասնյակի

Ստատուս քվոյի հաստատման և նրա հաղթահարման արանքում

2015թ. շարժման Բաղրամյան 2018թ. սիրո և համերաշխության հրապարակ 18.07 Մեր Անահիտ Բախշյանի մոտ կիրակի առավոտ գիշերով ՀՀ ոստիկանության պահակային-պարեկային ծառայության զորամասի գրավումը զինված ոչ անհայտ մարդկանց կողմից հոկտեմբերի 27-ի իրադարձությունների զուգորդում

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը՝ քաղաքային ծրագիր

Հունիսի 19-ի օրագրի հավելվածը։ Երևանում 20-րդ դարի 70-80-ականներին կառուցված բնակելի արվարձանների սահմանափակ տարածքում՝ թաղամասում, տեղավորել են մի քանի ուսումնական հաստատություններ՝ նախադպրոցական և հանրակրթական: Յուրաքանչյուր հաստատությանը (դպրոց, մանկապարտեզ), շենքից բացի, տրամադրվել