Իմ 300-րդ գրի արձագանքը Արցախի Մարտակերտից

Ես գրել էի.

…. Այս շաբաթվա ամենակարևոր լուրը ինձ համար Արցախի Մարտակերտի բնակիչներ Բորիս Ենիկոլոպովի և Մելինե Շահանցի ընտանիքում Վիկա (Վիկտորյա Ենիկոլոպովայի) ծնունդը: Բորիսին՝ Նոր դպրոցի ղեկավար, իմ հավատարիմ քույր Կարինե Պետրոսյանի կրտսեր որդուն, միշտ հավանել եմ, իսկ նրա՝ ծննդավայրում, հայրական տանը հաստատվելու, իր հերոս հոր՝ Արցախյան ազատամարտին իր կյանքը նվիրած Ալեքսանդրի, նշանավոր Ենիկոլոպովների ծուխը շեն պահելու որոշումից հետո ուշի ուշով հետևում եմ: Կեցցե՛ս, Բորիս, ճիշտ ուղու վրա ես, մաճը ձեռքիցդ բաց չթողնես ու չշեղվես… Իսկ արդեն խոստացված նվեր հեծանիվդ չի ուշանա…
Ես այս ամենի մասին պատմեցի իմ վրաց բարեկամին: Մեր օրերին այնքա՜ն պակասում են սովորական պատմությունները՝ սովորական մարդու, նրա սովորական օրերի մասին…

Բորիսն ինձ արձագանքում է mskh.am-ում.

img_5795Տիար Բլեյան: Մայրիկի խորհրդով հետևում եմ Ձեր բլոգին, ծանոթանում կրթահամալիրյան իրադարձություններին: Երեկվա  անակնկալը   Ձեր բլոգում ինձ շատ ուրախացրեց:

Սիրով սպասում ենք Ձեզ: Շատ շնորհակալ եմ:

Միշտ Ձեր` Բորիս Ենիկոլոպով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրենապատում

  Իրենց մանկավարժական անկախությունը հետևողական պաշտպանող և մանկավարժական-մասնագիտական-քաղաքացիական գործունեությամբ շարունակ դրսևորվող մարդիկ՝ սեբաստացի ուսուցիչներ են իմ ժամանակի հերոսները։ Կրթահամալիրում նախագծային-ակումբային-ստուգատեսային ուսուցումը լավագույն միջավայր ստեղծեց մեծ թվով սքանչելի երիտասարդ մասնագետների համար՝

Հայաստան-Վրաստան միջպետական համագործակցության օրակարգում

Հայաստան-Վրաստան միջպետական համագործակցության օրակարգում երեք կոնկրետ անելիք կա։ Ավտոմայրուղու Պտղավան (Բագրատաշեն) – Աշտարակ հատվածը վատ վիճակում է. Սադախլու-Թբիլիսի մայրուղին անհամեմատ լավ վիճակում է. և՛ ճանապարհի որակն է ուրիշ, և՛ ճանապարհն ազատ

Ո՜ւֆ, էս շոգի հետ ի՞նչ անենք… Օդ, ջուր, կանաչ՝ ավելի շատ

Հուլիս-օգոստոսի, հատկապես այս օրերի օգոստոսի, ամենից շատ լսվող արտահայտությունն է. «Ո՜ւֆ, էս շոգի հետ ի՞նչ անենք, էս ի՜նչ շոգ է, սպանեց», ու այսպես շարունակ, իրար նման… Առօրյա, ամեն հուլիս-օգոստոսին կրկնվող,