— Վաղն ի՞նչ օր է,- իր սիրած հարցն է տալիս Դավիթ Բլեյանը…
– Վաղն ապրիլի 16-ն է, հինգշաբթի…
– Աշխատանքային օր է…- զարմանալի շարունակություն է ընտրում Դավիթը…

Այսօր աշխատանքային օր է, իսկ աշխատանքային օրվանից հետո մենք սկսելու ենք բնապահպանական ստուգատեսի՝ մեր ընտանեկան հայտի վրա աշխատել…

Դավիթը խորասուզված նայեց mskh.am-ում տեղադրված բոլոր նյութերը, որտեղ ես հեծանվի վրա եմ…

– Ինչո՞ւ ես բոլոր տեղերում հեծանիվ քշում…
– Դու, Դավի՛թ Բլեյան, նույնը չե՞ս անում՝ մեր տանը, պարտեզում…
– Դու փոքրացե՞լ ես,- շարունակում է:
– Այնպես, ինչպես դու, հեծանիվ քշում են բոլոր տարիքներում… կան հեծանիվներ փոքրերի համար, կան՝ մեծերի համար…
– Քո հեծանիվը բեր տուն՝ իրար հետ քշենք… Դու մեծ ես՝ մեծ հեծանվով, ես փոքր եմ՝ փոքր հեծանվով… Բա մայրի՞կը, – հարցնում է Դավիթը:
– Մայրիկն էլ ունի, որ գաս Մեդիա, մայրիկի հեծանիվն էլ կտեսնես…
Ընդգծված ուրախանում է։
– Քեզ էլ երկանիվ հեծանիվ կառնենք, կքշենք երեքով…
– Չէ, չեմ ուզում, ուզում եմ՝ ինձ այս հեծանիվը մնա երեք անիվով,- հաշվում է,- մեկ, երկու, երեք… սա է իմ հեծանիվը:
Տաթև քույրիկի՝ ժամանակին ընտրած հեծանիվը Դավթի ամենաընկերը եղավ ու կա… Քույրիկ եմ ասել, է՜: Համ էլ, թող Տաթևը որոշի հաջորդ հեծանվի ինչ լինելը…

Իսկ Դավիթը լողանալուց հետո տան մեջ կես ժամ զբոսնում էր երեք ակներով… Ինչպես ես՝ երեկ…
– Դպրոց-պարտեզ էլ ես եկե՞լ քո հեծանվով,- խոսքից խոսք անցումների մարդ է մեր հերոսը…
– Այսօր գալու եմ. կրթահամալիրը մեծ է, անգամ հեծանվով, հեշտ չէ մեկ օրում անցնել: Եվ դա լավ է: Հեծանիվն իսկական կրթահամալիրի տնօրենի համար է ստեղծված:
– Մեր խումբ էլ կգա՞ս…
– Անպայման. կգամ՝ քեզ, քո կուկուներին, քո քույրիկին հեծանիվը ցույց կտամ, միասին կքշենք, համ էլ մայրիկի հեծանիվը կբերեմ:

Կամ Դավիթ Բլեյանը, երբ կարդաց-լսեց Կարինե Խառատյանի ու Մելինե Սիմոնյանի անդրադարձն իր այս հայտարարությանը, ինքնուրույն գնաց դեպի զուգարան, բացեց դուռը, իջեցրեց տաբատը, հետո վարտիքը, հետո պուպուլիկն ինքնուրույն չիշիկացրեց ու անսովոր հայացքով շուռ եկավ դեպի ինձ… Սովորական հասունությո՞ւն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փորիկս գոռգոռում է

Իսկ Դավիթ Բլեյանը ընկեր Կարինեին, տիկին Սոֆյային ու նրանց պարգևած համերգները այնքան է սիրում, որ կարող է հանկարծ առաջարկել. – Հայրիկ, արի մեր կուկուների նման նվագենք… Ինչ  համերգ-նվագ-խաղ էր 45ր

Կորի գնա՛, չար գայլ

— Գայլը սիրում է, որ անընդհատ նապաստակին ուտի: Կորի գնա՛, չար գայլ, չես ամաչո՞ւմ՝ ընկել ես փոքրիկ նապաստակի ետևից… Բոլոր 2,5-3 տարեկաննե՞րն են սիրում գայլի ու նապաստակի հայտնի արկածները դիտել։

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո