Արտեմ Խաչատրյանը՝ կրթահամալիրի Քոլեջ-արհեստագործականի ղեկավարը, որ նկատելի օգնում է ինձ պարտեզա-պուրակային աշխատանքներում, համակարգում գյուղացիական ուսումնական տնտեսության ստեղծման նախագիծը, կարևոր մի պատմություն արեց Քոլեջին հարող շենքերից մի բնակչի մասին, որ Քոլեջի «Կասկադ» պտղատու այգու տարածքից պարկերով սևահող է տարել իր բոստանի համար… Այգին հանրային է, Աստծունն է, վերևից բարիք է թափվում, ու «պարտավորվածներն» աշխատանք են կատարում ո՛չ իր համար. այգին իրենը չէ, իրենը բոստանն է, ու ինքը՝ բոստանի պատասխանատուն… Ու սա համատարած մտածողություն է, կրթահամալիրի դպրոցներին հարող շենքերով մեկ… Չգնանք մոտակա-հեռավոր անցյալ, օրվա նյութի վրա շարունակեմ ասելիքը. ապրիլին հազարավոր բնակիչների մեջ՝ ունևոր ու չունևոր, զբաղված ու գործազուրկ, տարատարիք, կուսակցական-անկուսակցական, չգտնվեց մեկը (ոչ սեբաստացի ծնողների մասին է խոսքը), որ գար ասեր՝ այս 6-ից 18 տարեկան տղաներն ու աղջիկները, ուսուցչուհիները մեր աչքի առաջ, բոլորիս համար ի՜նչ կարևոր-պայծառ գործ են անում, բարեկարգում-կանաչապատում-ծառապատում, մեր շենքերի շրջակա միջավայրն աչքահաճո ու փոշիազերծ դարձնում, ես էլ միանամ՝ մի բահ, մի փոցխ, մի փոս, մի գործ… մի օգնություն… համերաշխության մի դրսևորում… Չիք:

Մեռել է հանրային, անծանոթին, պարզապե՛ս աջակցությունը, ապրումակցությունը, ոգևորվածությունը, խանդավառությունը… Ահա ինչու մեր բոլոր ծրագրերի, անելիքի աղբյուրը մեր մեջ, մեր երեխաների՝ սովորողների մեջ փնտրեք… Տեղեկացնենք, իհարկե, հարգանքով դիմենք, պատկան կոնկրետ ու անհասցե, ալամ աշխարհի ու հայաստանյան հասարակությունը, ինչպես «Բանգլադեշն անիվների վրա» նախաձեռնության ակտիվիստները՝ Արմինե Թոփչյանի համակարգմամբ, բայց… գործներիդ մնացեք, չշեղվեք,մաճը ձեռից բաց չթողնեք, ինչպես ես, որ երեկ իմ նոր հեծանվով ու երթով ամենուր տարածեցի… Ինչպես Միջին դպրոցի կազմակերպիչ-հմայիչ Սարգսյան Լուսինեն, որ փոխեփոխ 6-9-րդ դասարանցիներով Հիմնական դպրոցում ի՜նչ այգի են գցում, օգնում Գոհար Բալջյանին ու մեղուներին… բզզալուն պատշաճ կանաչ միջավայր ստեղծելու… Այդքան ուժի ու բազմապատկվող հմայքի աղբյուր է Էրիկի ու Լևոնի այս փխրուն մայրը, սեբաստացի կինը…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երանին տալու համար չէ, այլ ապրելու…

Ես երանության մեջ եմ, հիմա, երբ առտու 4-5-ը mskh.am-ում եմ ու վերապրում-ապրում եմ մայիսի 6-ի իմ օրն իրական, իրադարձություններով լեցուն… Առանց անիվների, սոսկ ոտքերով չես հասնի դրանց ետևից. պատահական հո

Ու երևո՞ւմ է մարդը… Թող առաջ անցնի…

«Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը…» Շարունակությունը ըստ Րաֆֆու հայտնի գրի. ահա հղումը… Իսկ իմ վեպի ուրբաթ օրվա առավոտն այսպիսին էր ահա. երբ ճանապարհեցի Դավթին՝ խրոխտ, լողի պարագաներով լի ուսապարկով իր

Ներխուժում՝ ապագայից ներկա

Վերջապես հասանք կրթահամալիրի թթենիներին ու տեղեկանք ունեցանք այսպիսի.  Նոր դպրոցում 2 թթի ծառ ունենք, բայց թութը դեռ չի հասել: Թութ թափ տալու համար նախատեսված չարսավ ունենք: Դպրոց-պարտեզի տարածքում թթի ծառ