Կարդո՞ւմ եք, կիրառո՞ւմ եք իմ խնամքով կազմած օրագրային ընթերցարանները, գործածո՞ւմ եք: Ինձ պարբերաբար Սուսան Մարկոսյանն է ոգևորում շարունակելու կիրակնօրյա ընթերցանության համար նախատեսված այսպիսի մեդիաժողովածուն…

Քրիստոս յարեաւ ի մեռելոց, և Քրիստոս մեր մե՞ջ է` հարցնում եմ, իր հարությամբ… Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» բլոգը՝ իր ծիսական բաժնով յուրահատուկ-կարևոր ընթերցարան է ինձ համար: Ահա այսօր էլ իմ կիրակին սկսեցի «Գունագեղ կիրակիների» շրջանից Աշխարհամատուռի կամ Կանաչ կիրակիի մասին ընթերցմամբ, նրա խորհրդի` իմ լավ բարեկամ Շահե Աբեղա Անանյանի տեսաներկայացմամբ: Շնորհակալ եմ: Ականջդ կանչի, Արթուր Բախտամյան, քո «Հայոց հարց»  հեռուստանախագծով, նրա պարբերականությամբ ու բարձր մասնագիտական կազմով, քննարկվող հարցերի տարողունակությամբ, որ բերդի-մեկուսացման շրջանի պես մի բան դարձավ ինձ համար` իմ աշխատանքից, առօրյայից դուրս կարդալու, ուսումնասիրելու, ճանաչելու համար…Շարքը շուտով կարող եք տեսնել նաև իմ բլոգում, հիշել, թարմացնել….

Կիրակնօրյա ընթերցարան է եղել և մնում «Շողակն»-ը. Անի Ջանոյան, ինձ էլ, ինչպես քեզ, թվում է, որ Համո Սահյանի բանաստեղծությունները ջրի պես մաքրում են աշխարհն ու մեզ: Ընտրածդ բանաստեղծությունը կարծես Համոյի ինքնադիմանկարը լինի… Ես որ հաճույքով նայեցի մեր ֆիլմադարանի «Քարափներից երկինք»  տեսաֆիլմը: Հուզեց ինձ մեր միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Աշոտ Զաքարյանի կենդանի մուտքը. Մարգարիտ Հարությունյան, տես` ուսումնական ճամփորդությունն ինչպես է կենսափորձ հաղորդում, ինչքան է հասունացնում 7-8-րդ դասարանի սովորողներին…

Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողների ճամփորդությունից Մուղնի, Օհանավանք, Սաղմոսավանք:
Լուսանկարները` Դիանա Գևորգյանի:

Բարի ընթերցում

Տեսնո՞ւմ եք` «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ը չեմ հաղթահարում: «Կենդանության նվիրված այս փոքրիկ գործի ճակատը կենդանի մարդերին անունով ցանկացա պսակել և այս խորհրդով ձեզ ընծայեցի…»: Պատկերացրեք, որ այս տողերը Միքայել Նալբանդյանի երկի՝ ինձ հիացնող առաջաբանից է:

Շուշան Բլեյանն իր ՖԲ էջում ամփոփում է զատկական արձակուրդի ճամփորդությունը: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանրահայտ ու մատչելի մարդու օրը չկտրվի. օր է` գրի

Որ հարցերն անպատասխան չմնան, հարցեր, որ ամենաշատն են հնչում իմ օրերում հիմա՝ փողոցում, տաքսիում, այլուր – բոլորն են ճանաչում – ահա, օրերի հարցը իմ օրագրում: — Ինչի՞ էլ քաղաքականությամբ չեք

Ուսուցման ամառային-բնական ձևերի մասին

Իսկ պատերն ամենուր են, այնպես, այնքան ու իսկական, որ ձգվում են նաև Խանջյան-Հաղթանակի կամրջով Ծովակալ Իսակով-Բաբաջանյան, Րաֆֆի-Սեբաստիա-Իսակով-Հաղթանակի կամրջով Խանջյան ճանապարհների երկարությամբ, աջ թե ձախ… Հատկապես Իսակովի պողոտայի պատերը՝ թե՛ աջից,

«Էկոտուր. ներքին բակի հարդարումը»

Ահա ինչու «Սեբաստացի» ռադիոյի 104-րդ թողարկումից առանձնացնում եմ երեկ կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության, Կարինե Հակոբջանյանի անձնական ջանքերով Երևանի բժշկական համալսարանի և Իզմիրլյան կենտրոնի միջոցներով կրթահամալիրում կատարվող հետազոտության հանրայնացումը: Ուշադիր լսենք, այն