Ե՞րբ եմ Արցախում եղել… Հայտնի դեպքերից հետո քաղաքական որոշում էի կայացրել… Նույնպիսի մի քաղաքական որոշումով, տեսեք, երկու իրար համարյա հաջորդող  արշավներ՝ կրթամշակութայինով Ջավախք ու կենսամշակութայինով Արցախ-Շուշի… Դեպի կրակը գնացող ուխտավորի պես… իմ ընկերների՝ սեբաստացի սովորողների և ուսուցիչների, Արմինեի ու Դավիթ Բլեյանի հետ…  Ջավախքի տպավորությունները դեռ թարմ են…

Մեդիայում հանդիպած այս տեսանյութը՝ Ախուրյան գետը աղբի թափոնների մեջ, ինձ տարավ Ջավախք, ոչ միայն Սաղամո ու Փարվանա լիճ, այլև ամենահայտնի գետը այս աշխարհի, որ նորից Փարվանա է կոչվում՝ լճից մինչև Նինոցմինդա ու Ախալքալաք. որքա՜ն մաքուր էին հովիտը, ճանապարհի երկայնքով ձգվող շրջակայքը… Սյուզի Մարգարյանի հետ աղբի, շշի նմուշ էինք փնտրում-չգտանք… Իսկ այս տեսանյութերում աղբով ծածկվածը իմ հաջորդ ուխտավայր Ախուրյանն է` իր կերտած-պահած Շիրակ աշխարհով… Սա այն հատվածն է, որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը՝  Ավետիք Իսահակյանի գովերգած Արփաչայը… Ինչպե՞ս պլպլա Ախուրյան-Շիրակը առանց կրակի-ինքնասպասարկման-խնամքի…

Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները ամառային լողափում:

Երեկ կրակի-ինքնասպասարկման-խնամքի այսպիսի երեք գոտի կրթահամալիրի Բանգլադեշում իմ հեծանվային ճանապարհին էր…

Գեղարվեստ-Հյուսիսում ինչպե՞ս հասցրին գեղարվեստի աղջիկները այսպիսի միջավայր ստեղծել, ցուցադրության վերածել մեր քոլեջի շրջանավարտ 26 աղջիկների-կանանց՝ մանկապարտեզի դաստիարակի որակավորում ստացողների դիպլոմային նախագծերի պաշպանությունը… Պետական որակավորող հանձնաժողովի նախագահ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ Քնարիկ Ասմարյանի պսպղուն-հիացած-զարմացած հայացքը երկար կմնա…

Քիչ հետո ես Նոր դպրոցում էի՝ Արևելքում, 2017-2018 ուստարվա վեց տարեկան առաջինների ու նրանց ծնողների ճամբարային հավաքին… Նույն միջավայրը ծայրից ծայր, ներսում-դրսում, լողափին, լանջերին ողջ՝ կրակով-ինքնասպասարկմամբ-խնամքով ձեռք բերվածի ցուցադրություն… Նառա Նիկողոսյանի ինքնավստահությունը մնաց:

Ամառային ճամբարը Հարավային դպրոցում:
Ֆոտոշարքը` Տաթև Մելքոնյանի:

Օրվա վերջում Դավիթ Բլեյանի ու իր ընկերների ծնողների հետ հանդիպումից ես ուշացա վեց րոպե, և գիտե՞ք՝ վեց րոպե ես անցնում էի Ագարակի-դպրոց-պարտեզի բաց-կանաչող հայ-բելգիական ճամբարով… Փաշայան Լուսինեն իր նոր սեբաստացիներով մնաց… Դավիթը Բլեյան խմբում` իր Արևմուտքի ճամբարի ջոկատում… իր դասընկերների հետ, սպիտակաձավարի շիլա էր ուտում՝ միշտ ճամբարային հիշողություն արթնացնող: Հետաքրքիր է, նա տանը այս շիլայից ու էլի բաներ չի ուտում, բայց տեսեք՝ դպրոցում-ճամբարո՜ւմ, ընկերների հե՜տ… Ես միշտ պահանջել-ապահովել եմ, որ դասվար-ջոկատի ղեկավարը ոչ միայն հետներն ուտի, այլև իր ախորժակով, մինչև վերջ ամանը մաքրելով հավեսի մեջ պահի յուրաքանչյուրին… Պլպլան ափսեն ու ինքնասպասարկումը մնում են խոհանոցում երեխայի լինելու ցուցանիշներ: Վեց տարեկան դարձած Դավթին ու իր ընկերներին, նրանց ծնողներին միշտ ուրախ տնօրեն Տաթև Աբրահամյանի հետ ներկայացրեցինք ուսուցման 2-րդ տարվա իրենց ուսուցչին՝ Լուսինե Փաշայանին… մեր հայտնի-սիրելի Փաշին… Մարինե Մարտիրոսյանին բարի բախտ ու մանկավարժական նոր գործունեություն եմ ցանկանում այսպես եղավ-ուզեց Մարինեն…

Լուսանկարներ Ապարանից, Սուրբ Աստվածընկա եկեղեցի:

Յոթ բան, որ պետք է բացառել ննջասենյակում… սրանց թվում կապույտ ու սպիտակ գույնի իրերը, խոշոր չափի կահույքը…

Ի՜նչ լավ է որոշված Արցախ, Շուշի կենսամշակութային արշավի երթուղին՝ Երևան-Վայքով, Արփայի ու Որոտանի հովիտներով՝ Շուշի, ու վերադարձ Խաչենի-Թարթառի հովիտներով, Սևանի ավազանով… Գանձասար-Դադիվանք-Կոթավանք-Հայրիվանքով… Ուխտի գնացողի կրակով, ներս ու դուրս մաքրելով, արշավով հայրենիք վերանվաճելով…

Բարի ճանապարհ և բարի վերադարձ:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1088

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որպես իմ երեքշաբթիագիր. առա՜ջ, գիրս

«Բուն» TV-ում իմ 2014թ. մայիսի 31-ի տեսազրույցն անպայման նայեք: Իմ այս օրագիրը սկզբում ես մտածում էի անել տեսազրույցների շարքի ձևով՝ որպես ժամանակակից հանրամատչելի մանկավարժության գրավիչ եթերապատում… Խնդիրը մեկն է՝ մեզանում կենդանի

Վատ արարքներից Աստծուն ապավինելու համար․․․ կիրակի

Ինձ համառ չանվանեք իմ օրը Իմամ Սաջջադի մատյանով՝ աղոթքով, 8-րդ անգամ սկսելու համար․․․ Եթե համառն ու հաստատակամը հոմանիշներ են, գովենք իմ հաստատակամությունը՝ մեր աշխարհից պարսից կողմ հանրակրթական բոլոր դարպասներով մտնելու

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի