Անհամբե՞ր եք կիրակնօրյա ընթերցանությունն իմ օրագրում սկսելու: Համեցե՛ք՝  համառոտ մեկնաբանություններն իմ կարող եք և բաց թողնել:

  1. Մարդու առողջական վիճակը կարելի է հասկանալ դեմքից:
    Լրիվ համաձայն եմ. մաշկը, դեմքը, լավագույն հայելին է մեր առողջական վիճակի: Համ էլ ինչո՞ւ ավելի ուշադիր չնայենք միմյանց, հարազատության դրսևորում չէ՞ իրար ուշադիր զննելը… Էլ չեմ ասում ինքնազննման մասին:
  1. Սուրճը դրական գգացողություններ է առաջացնում:
    Սուրճը բարձրացնո́ւմ է մարդկանց տրամադրությունը. ահա ևս մի փաստարկ` միասին սուրճ խմելու սովորությունից չհրաժարվելու օգտին:
  2. Խառնե՛ք այս 3 բաղադրիչները, և մոռացե՛ք քաղցկեղի և ուռուցքների մասին…
    Սեբաստացիներ, այս խնդիրը ոչ միայն անհատական է, ամբողջական լուծում է պահանջում. ահա ձեզ լուծումը:
  3. Աղջիկները ծնվում են սթրեսից, տղաները՝ սիրուց:
  4. Չամիչ. առողջարար հատկություններ:
    Թող մեր սթրեսները այսպիսի բեղուն և գեղեցիկ լուծումներ ունենան: Մայրության իրավունքից, սիրուց-սթրեսից անպակաս լինի ամեն մի հասակավոր սեբաստացի` շրջանավարտ, ծնող թե ուսուցիչ, 2015 բեկում տարում. առանց Ծնունդի ի՞նչ բեկում: Իսկ չամիչն՝ իր օգտակար հատկություններով, ձեզ լավագույն օգնական:
  5. 7. 8. Տանը կիտրոն ունենալու մի քանի պատճառներ: Բնական ըմպելիք, որ կմաքրի արյան անոթները: 7 մթերք՝ առողջ և փայլուն դեմքի մաշկ ունենալու համար:
    Առաջարկել եմ՝ բոլոր կաբինետ-միջանցքներում ունենալ կիտրոնի մեծ թփեր. Պատրաստ եմ հատուկ ջերմոցային տարածք տրամադրել, միայն նախաձեռնողը մի քայլ առաջ գա: Կիտրոնը անվճար գործածվի կրթահամալիրի խոհանոցներում…
  1. ԴԱԻՇ-ի գրոհայինները ոչնչացրել են հնագույն իրաքյան Նիմրուդի ավերակները:
    Պատերազմի հրձիգն ապազգային է, ի վերջո՝ վայրենի, ընդդեմ մարդկության-քաղաքակրթության… Հին Ջուղայում, թե ասորեստանյան
  2. Ողջ Կիևը պատված է անմոռուկներով ու ցեղասպանության 100 ամյակին նվիրված մեծ պաստառներով:
  3. Ուկրաինացի իշխանությունները Դոնբասի վերականգնումը գնահատել են 1,5 միլիարդ դոլար:
    Բորիս Եղիազարյանը Կիևից՝ մեր սեբաստացի նկարիչ Բորիսն է: Նրան ես հավատում եմ, ինչպես նաև Եվրոպայի կենտրոնում ամենագրավիչ կեցությունն ապահովելու` ուկրաինական ժողովրդի կարողությանը: Մեծահոգի-մարդասեր, և հաջողությունը չի ուշանա… Արդյունքները կզգանք նաև մենք… Աջակցենք ուկրաինացիներին:
    Սա էլ իմ օրագրի քաղաքական բաղկացուցիչը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եվ եղավ վեց հարյուր…

Օրագիրն իմ այս  ո՛չ մեկ անգամվա համար է, ո՛չ մեկ ուսումնական տարվա. ո՛չ գրելը, ո՛չ կարդալը… Քանի՜ սեբաստացի եղավ ինձ այս գործի ընկեր… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, սեբաստացիներ բոլոր

Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան…

Ես պլագիատից (գրագողություն) խորշում եմ, կամ որ ավելի կարևոր է՝ հարգում եմ հեղինակային իրավունքը։ Երբ գիտեմ՝ ինչ-որ բան կոնկրետ ո՛ւմ մոտ եմ առաջինը կարդացել, կամ ասելիքիս վրա ո՛ւմ ձևակերպումն է հետք

Ի՞նչ է հայրենիքը

Օրագրի ընթերցողը, ով հավանել է Կենտրոն TV-ի «Հայկական ուրբաթ»-ի իմ հաղորդումը, հարցնում է՝ ի՞նչ է հայրենիքը, խնդրում է հայրենիքը թոփ 3-ի շրջանակում տեղավորվեմ: Հայրենիքը ամենից առաջ լեզուն է։ Իմ ընտանիքը,