Կիրակիին նախորդող շաբաթը աշխատանքային եղավ: Կրթահամալիրի Բանգլադեշը սեբաստացի պարտիզպանները, սովորողների և ուսուցիչների տարատարիք խմբերը, ծնողական կոնկրետ ու սրտաբուխ աջակցությամբ, համերաշխ-կապակցված-խելամիտ աշխատանքով, բոլոր դպրոցներում առանց բացառությամբ ներկայանալի դարձրին` պտղատու ծառերի շարքեր (քանի պտղատու ծառ տնկվեց և այսպիսով՝ քանի՞սն ենք խնամում), եղրևանու և վարդերի թփեր, բալենիների գոտիներ առանձնացվեցին: Իսկ Նոր դպրոցի «Մի ծառ` ես, մի ծառ` դու» տպավորիչ նախագծի գտնված անունը օրվա խորագիրը դարձավ: Մեր դպրոցական բակային պարտեզները երևի ամենագրավիչն են Բանգլադեշում… Ապրիլյան վայելքը այսպիսին է լինում. շնորհակալ եմ: Հետո, երբ փաստ դարձավ վրացի տղամարդկանց էթնո-վոկալ-գործիքային, սովորող-ուսանողների էստրադային և երաժշտության ուսուցիչների` միանգամից երեք խմբի այցելությունը, պետք էր օրվա վերջում պատասխանատուների հավաք անցկացնել… Կարեն Խաչատրյան-Կայը եկավ տանից,Սվետա Ճաղարյանը՝ Մայր դպրոցից, Նառա Նիկողոսյանը հետաձգեց իր պայմանավորվածությունը… Սրա փոխարեն մենք բոլորիդ բուռն-հետաքրքիր, ստեղծագործական շաբաթ ենք խոստանում, անպայման հայ-վրացական. հետևե՛ք mskh-ին, իմ օրագրին, մասնակցեք: Յուրաքանչյուր դպրոցի, խմբի, սովորողի թե ուսուցչի համար տեղ թողել ենք…
Կիրակիին նախորդող շաբաթը
Explore More
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում
Հիմա ես կարդում եմ Մարիա Մոնտեսորիի«Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում»աշխատությունը՝ մեր Գևորգ Հակոբյանի թարգմանությամբ մեր «Դպիր»ամսագրում, մեր mskh.am-ում։ Ահա ինչպիսի գործուն-սոցիալական-կրթական-մշակութային բաց համակարգ է մեր mskh.am-ը, հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրագործման և տարածման՝ բազմալազու,
Մեռել է հանրային, անծանոթին, պարզապե՛ս աջակցությունը, ապրումակցությունը, ոգևորվածությունը, խանդավառությունը
Արտեմ Խաչատրյանը՝ կրթահամալիրի Քոլեջ-արհեստագործականի ղեկավարը, որ նկատելի օգնում է ինձ պարտեզա-պուրակային աշխատանքներում, համակարգում գյուղացիական ուսումնական տնտեսության ստեղծման նախագիծը, կարևոր մի պատմություն արեց Քոլեջին հարող շենքերից մի բնակչի մասին, որ Քոլեջի
Տնտեսական միամսյակ
Արթնացա պատմելու-գրելու պահանջով. Սուսան Մարկոսյանի «Դպիրը» գարնանային՝ Սուսան Հովհաննիսյան թարգմանիչով (թե չէ Նազենի Հովհաննիսյան ա՜ստղ), Էմանուել Ագջոյանհեղինակով ու իմ միշտ սիրելի Փոյայով,mskh.am-ի գլխավոր էջը՝ իր մանկավարժական ամենշաբաթյա սեմինարի ու Արման Երանոսյանի