Newsbook.am
08.04.2015թ.

Հավանության արժանացնելով պարտադիր 12-ամյա կրթության օրենքի նախագիծը` փոխանակ ազատվելու հին, պարսավելի բարքերից, վերադառնում ենք հետխորհրդային շրջան, այն է` կեղծիքի, ձևականության և պարազիտիզմի շրջան: NewsBook-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԳ նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Ես այդպես էլ հիմնավորում չտեսա` ինչո՞ւ է վերջնականապես անցում կատարվում 12-ամյա պարտադիր կրթության: Իմ համոզմամբ` պարտադիր հանրակրթությունը պետք է սահմանվի 9 տարի: Անհասկանալի է` ինչի՞ է կոչված ներկայիս անգիրի դպրոցը, որը 12-ամյա «գլխատված» հանրակրթության մի մասն է: Սա ինքնուրույն, ինքնաբավ հանրակրթական ծրագիր չէ»,- համոզմունք հայտնեց նա:

Աշոտ Բլեյանի կարծիքով` 9-ամյա պարտադիր կրթություն ստացած մարդը պետք է ազատ լինի իր հետագա ընտրության մեջ` առանց կողմնակի պարտադրանքի տնօրինելու հետագա կրթությանն ուղղված իր ռեսուրսները` ժամանակն ու նյութական միջոցները: «Քաղաքացին ինքը պետք է որոշի` որտեղ ներդնել սեփական մտավոր ու ֆինանսական կապիտալը, սակայն նրան պարտադրվում է ավելորդ 3 տարով երկարաձգել ձևական բնույթ կրող կրթական գործընթացը: Սա ընդամենը կեղծ, դիպլոմի առուծախով զբաղվող, ժամանակ ու հնարավորություններ մսխող համակարգ է»,- ասաց նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել պարտադիր 12-ամյա կրթությանը (ներկայումս հանրակրթությունը 9-ամյա է): Օրինագիծն ընդունվել է 85 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի 2017-ից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես չեմ ապրել, չեմ քնել

Եթե ճիշտ է, որ ԽՍՀՄ-ը մենք քանդեցինք՝ հանուն Ղարաբաղի, որ ազատագրենք ադրբեջանցիներից այն, ճիշտ է նաև, որ մենք Եվրասիական տնտեսական միություն կոչվող կազմավորման ձևով վերականգնում ենք այն, որ պաշտպանենք Արցախը

Հայաստան 2․0․ կրթություն․ նոր դպրոց

Մենք ջնջում ենք սահմանները… մենք գցում ենք կամուրջներ… Օպերա TV հեռուստաընկերություն, 2016թ. հուլիսի 29

Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր ճիգի մեջ…

— Պա՛պ, բա շունիկները ո՞նց են աչքերը փակ ծնվում-ապրում… Իրենց մայրիկի ծիծիկները գտնում… Պա՛պ, քանի՞ օր են այդպես անտես մնալու… Դավիթն արթնացավ այդպես՝ Ռոքսիի քոթոթների պես, աչքերը՝ փակ, միտքը՝ արթուն…