Զատկական, իհարկե, բայց կիրակի է: Իմ օրագրի համար սովորական դարձած կիրակնօրյա գիրը, որպես ընթերցարան, ներկայացնում եմ: Զատկից առաջ, Զատկի օրերին, Զատկից հետո էլ, ամեն օր, եթե զատվելու խնդիր ունենք, ապա՝ ծուլությունից, մեխանիկականությունից, անհավեսությունից: Զատկական օրերին՝ ապրիլի 4-ին, 5-ին, 6-ին, երևա՞ց մեր սեբաստացիական ծրագիրը` իր ճաշակով և բովանդակությամբ, սեղանի ձևավորումով, նոր նախագծի, նոր ձեռնարկի նախապատրաստումով: Մի՛ ալարեք, պատմե՛ք, ներկայացրե՛ք, ուրախացրե՛ք:

Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, Սուսան Մարկոսյանին, Մարիետ Սիմոնյանին, Շուշան Բլեյանին, իրենց ֆոտոշարքերով իմ կիրակնօրյա պատումը տեսքի բերելու համար: Եվ իհարկե, Մարգարիտ Սարգսյանին՝ իր ծնունդով զատկական այս օրը անձնական տոն դարձնելու համար: 

Կիրակնօրյա պատկերասրահ

Կրթահամալիրի գյուղացիական ուսումնական տնտեսություն. քայլք-նախագծի ներկայացում-քննարկում
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

Դպրոց-պարտեզի նախակրթարան. քուն
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի

Տեսարաններ Մայր դպրոցի տանիքից
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի

Շուշանը մեզ լսեց. ահա խոստացած նկարաշարը, այս անգամ` Վենետիկից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արևմուտքի ճանապարհի իմ հերոսը օրվա

Սիրում եմ այս քայլքը՝ Առնո Բաբաջանյան փողոցի վերնանցումով, Բ-4 թաղամասի մանկական այգով-պուրակով կրթահամալիրի Արևմուտք․․․ Ի՜նչ կյանք է եռում, ինչպիսի՜ զարգացումներ, հանդիպումներ դեպի դպրոց-պարտեզ, ուսումնական ագարակ ձգվող բոլոր կարգի ու տարիքի

Ձեր դպրական կենտրոնը՝ բոլորիս Արատեսում

Այնտեղ վարազներ կտեսնես աչքի հեռավորությամբ, որ նկարես-տարածես, որ նրանք այքա՜ն վստահ են իրենց զգում, որ կմոտենան առավոտ շուտ դպրական կենտրոնի վրաններին, ու դուք կարթնանաք անծանոթի շփումից… Առավոտյան դպրական կենտրոնի կառուցապատվող,

Զա՜ր, զընգը, զա՜ր, զընգը, թող զնգա՜․․․

Կրթական ծրագիրը՝ մեր Զանգվով։ Ներկայացնում եմ կիրակնօրյա իմ երկժամյա ճամփորդության երթուղին՝ Խանջյան-Մաշտոցի պողոտայով, յախք հայտնի թունելով Զանգվի կիրճ, ձախ ափով, քչքչան Զանգվին միշտ ընդառաջ, Կիևյան-Դավթաշեն կամուրջների տակով, մինչև Քանաքեռի ալյումինի գործարան․․․