Գեղարվեստի ավագ դպրոցի գունանկարի, անիմացիայի, կոմպոզիցիայի, նախագծման,դերասանի վարպետության արվեստանոցների նորացման-նորոգման աշխատանքներն իմ բացակայությամբ, ինչպես կայքում պատշաճ ներկայացվել էր, ավարտին են մոտեցել. կեցցես, Գեղարվեստ, որ ամբողջական տեսքի ես գալիս…

Ինձ բռնացնում են Գեղարվեստի կրտսերի 4-րդ դասարանցիները՝ Մարիետա Դալալյանը, Դիանա Թանգյանը, Էմիլյա Այդինյանը, Անահիտ Չրաղյանը, ու մենք, Արմինեի, Դիաննայի ուղեկցությամբ ծրագրային քայլք ենք կատարում շենքն օղակած ողջ բակով՝ գլորվում ենք, ինչպես անիվներ… Այսպիսի խնդիր են դրել սովորողները, Արմինե Թոփչյանը, կազմակերպիչ Դիաննան, դասվար Կարինե Բաբուջյանը՝ հեծանվով թե անվավոր այլ ոտքով (չմուշկով, սքեյթով, ինքնագլորով) պտտվենք ներսով-դրսով…

Իմ հաջորդ հանգրվանը Նոր դպրոցով Արհեստագործականն է… Արտեմ Խաչատրյանի, Էլյայի՝ շենքի պահապան հրեշտակի հետ հայտնվում ենք ընդարձակվող ոսկերչության արհեստանոցի՝ դեպի կրթահամալիրի կասկադ նայող դիրքում… 2014-ի մայիսին կրթահամալիրի ավագ դպրոցների շրջանավարտների հետքերով ես անցա Գեղարվեստ-Արհեստագործական-Մայր դպրոց ճանապարհով… Մոռացե՞լ եք: Մեդիան թող օգնության հասնի. խոստումները ցփնելու համար չեն: Ահա, դիտեք, լսեք՝ 2015-ի շրջանավարտներ, Արտեմ Խաչատրյան ու ընկերներ՝ պատասխանատուներ կասկադի՝ արհեստագործական հարթակով ներքև՝ դեպի նոր պտղատու այգի-պարտեզ՝ Նոր դպրոցի հարթակով (Միջին դպրոց), «Վահան Ասատրյան» պուրակով (Վարժարան, լսո՞ւմ ես) մինչև «Սեբաստիա» մարզադաշտ… Համեցե´ք, այս դիրքից արածն ու չարածը երևում է: Տեղաշարժ կա, կեցցե´ք: Բայց ապրիլն այնքան կարճ ու սրընթաց է եղել ու մնում. ես էլ, ահա, իմ վճռականությամբ և ուժով միացա ձեզ, որպես նոր թափ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ճամբարն ուսումնական՝ հունիսյան ճամբար 2015-ը դարձավ միջազգային

Մեր ճամբարն ուսումնական՝ բանգլադեշյան հունիսյան ճամբար 2015-ը դարձավ միջազգային՝ սեբաստացիներին միացավ Թբիլիսիի թիվ 20 դպրոցի սովորողներից և ծնողներից կազմված մեծ խումբ: Մեր վրաց այս ընկերները, որոնց հետ կապն արդեն կես տարվա

Մի կորցրած-գտած ընկերոջ մասին

Մենք ընկերնե՞ր ենք, հարցնում եմ՝ ես, Դավիթ Բլեյանը, Կարինե Խառատյանը, Նոր դպրոցի 5 տարեկան Դավիթն ու Նելլին, Աշխեն Թադևոսյանն ու իր 5 տարեկանները, տիկին Աիդան ու 5 տարեկանսեպտեմբերիկները, Սուսան Ամուջանյանն ու Գեղարվեստի կրտսեր

Իմ, իմ ընտանիքի, կրթահամալիրի օրը քեզ նվեր, միշտ պայծառ Էմմա քույրիկ ջան…

Հենց Կենտրոնում, որ շաբաթներ առաջ ավելի երկար անուն ուներ՝ կրթահամալիրի Մեդիակենտրոն, Րաֆֆի 57 հասցեում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, սկսել է առաջանալ մեր 2016-ի հերթական՝ իմ 702-րդ գրով ներկայացվող կրթահամալիրի թվով