Հայաստան-Վրաստան միջպետական համագործակցության օրակարգում երեք կոնկրետ անելիք կա։ Ավտոմայրուղու Պտղավան (Բագրատաշեն) – Աշտարակ հատվածը վատ վիճակում է. Սադախլու-Թբիլիսի մայրուղին անհամեմատ լավ վիճակում է. և՛ ճանապարհի որակն է ուրիշ, և՛ ճանապարհն ազատ է, որևէ տեսակի արագաչափ չկա, երթևեկությունն ինքնակարգավորվող է։ Ամոթ է, միկրոավտոբուսով 8 ժամ տևեց Երևան-Ալավերդի-Թբիլիսի՝ ընդամենը 288 կմ ճանապարհի հաղթահարումը։ Արագընթաց էլեկտրագնացքի մասին անգամ չի խոսվում մեզանում՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում. նստեիր Թբիլիսիում, Ալավերդի, Վանաձոր հինգրոպեանոց կանգառներով, գոնե, երեք ժամից իջնեիր Երևանի կայարանում։ Բա ո՞ւմ համար են մեդիայում աչք շոյող, եթերով զայրացնող, անընդհատ նորացվող էլեկտրագնացքները (սրընթացները)՝ որպես մասնավոր ընկերություն, եթե ոչ Երևան-Թիֆլիս-Բաթումի երթուղու համար։ Միշտ մարդաշատ կյանքի ճանապարհներ…
Հայաստան-Վրաստան միջպետական համագործակցության օրակարգում
31.08.2014
0 Comments
Explore More
Սովորող-ուսուցիչ տեղերը փոխելու ժամանակը…
Այլ որակում, քան հուզիչ-հոգևոր-ոգեղեն՝ «Երգում ենք Կոմիտաս» պարապմունքների, որ ամեն օր 45 րոպե, սկսած չորրորդ դասարանից, տարատարիք սովորողների և ուսուցիչների հետ ստեղծում են նախաձեռնության հեղինակներ Մերի Առաքելյանը, Տաթև Ստեփանյանը «Սեբասատիա»
Սուրբ Գրիգոր Լուսավորչի լանջերը բարեկարգվում են
Մանկական երկաթուղում, այգում երաժշտության ձայնն անջատված էր: Ի՜նչ կարևոր-հաճելի-օգտակար միջավայր էր դարձել այգին: Խուսափելով «Լունապարկ» կոչվածից՝ ես ու Լիլիթ Բլեյանն այս անգամ էլ համերաշխ եղանք ու վայելեցինք մանկական այգու ողջ
Սկսվեց… ու կանգ չի առնելու
Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց