Ժամը 5-ն է առտու: Ես երկար ու հիմնավոր քնել եմ՝ իրիկունը ժամը 10-ից հաշվեք. խորը քունն ապաքինման նշան է ու արդյունավետ միջոց: Այս հարցում բոլորը միակարծիք են, ինչպես շատ սովորական ջուր գործածելու հարցում. «Առավոտյան մեկ բաժակ ջուր խմելն ամենաօգտակար սովորույթն է»… Ջրի օգտակարության մասին այսպիսի նյութեր ավելի ու ավելի շատ են ինձ հանդիպում: Ինձ վրա ազդում են. ես ավելի ու ավելի շատ եմ սովորական ջուր գործածում, ինչպես հիմա՝ 3-րդ բաժակն առավոտ շուտ. այսպես չի եղել, սխա՞լ եմ ապրել… Վստահում եմ ջրին, ինչպես սովորական խնձորին սպիտակ: Ջրի և խնձորի նկատմամբ դրական վերաբերմունքը փոխանցվել է Դավթին, կամ Դավիթն այս առողջ հմտություններն ունի բնազդով, ի ծնե: Առանց սովորական ջրի և սպիտակ խնձորի դժվար է պատկերացնել Բլեյանների կենցաղը: Ահա, «Խնձորի օգտագործումն օգնում է մարսողությանը»… Կարդացեք:
Կարդացեք
25.08.2014
0 Comments
Explore More
Մարդու ապրելու իրավունքի ապահովումը Մուհամեդին ու Քրիստոսի՞ն…
Ամենաանտեղին պատմական իրադարձությունների զուգահեռներն են… Այս օրերին Եվրոնյուզի, աշխարհի շատ ԶԼՄ-ների կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Օլանդն է՝ Փարիզի արտակարգ դրության ինչ-ինչ տարեթվերով, Քյոլնի ոստիկանապետի պաշտոնակատարը՝ ինչ-ինչ պաշտոնական արձագանքներով… Սրանցից միայն մի
Ինչպե՞ս է, որ այդպես է, ինչպե՞ս է հասունանում միրգը, պա´պ
Հիմա, երբ Կուբայում՝ Հավանա մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքին ծածանվում է ամերիկյան պետության դրոշը, ինձ ապշեցրեց անմեռ հեղափոխական, Կուբայի հիմնադիր Ֆիդել Կաստրոյի 1973թ. ասածը. «ԱՄՆ-ն մեզ հետ կխոսի, երբ կունենա սևամորթ
Թբիլիսիի աղետը սպառնում է Երևանին
Թբիլիսիի աղետը սպառնում է Երևանին, եթե կրկնվի 1946թ.-ի սելավը: Թբիլիսիում հունիսի 13-ի գիշերը տեղի ունեցած բնական աղետը, որ խլել է մարդկային կյանքեր, մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս հասցրել, սպառնում